TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

23:40 11.04.2022

Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում: Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, […]

̰
Ներնետման դեպքեր՝ «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում

23:21 11.04.2022

Սույն թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ տեղի է ունեցել ներնետում: Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողները, զննելով նշված պահակետի տարածքը, հայտնաբերել են ներնետված փաթեթը, որում առկա է եղել 4 բջջային հեռախոս: Ներնետման դեպք է արձանագրվել նաև ապրիլի 10-ին: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական […]

̰
ՀՀ նախագահը ստացել է Արմեն Փամբուխչյանին ՀՀ ԱԻ նախարար նշանակելու մասին վարչապետի առաջարկը

23:16 11.04.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Ապրիլի 1-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Անդրանիկ […]

̰
Թուրքիան նախատեսում է սկսել «Atak» ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին

23:13 11.04.2022

Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում սկսել «T129 ATAK» ուղղաթիռների հետաձգված մատակարարումները Պակիստանին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական մամուլի՝ դրանք կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին: Աղբյուրը, սակայն, չի հաղորդում, թե արդյոք Վաշինգտոնը թույլատրել է ուղղաթիռների համար ամերիկյան շարժիչների մատակարարումը: Պակիստանի հետ Թուրքիայի կնքած պայմանագրի համաձայն՝ Անկարան արդեն պետք է իրականացրած լիներ 30 ուղղաթիռի մատարարարումը Իսլամաբադին, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:10 11.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰ ̰
Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք

22:50 11.04.2022

Սուրբ Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ներսես քահանա Ասրյանը։ «Երկար սպասված լուր մեր հավատացյալների համար. Ս. Հարության տոնին Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք: Մասնակցել ցանկացողները հնարավորինս արագ պետք է գրանցվեն Ստեփանակերտի երկու եկեղեցիներից որևէ մեկի մոմավաճառների մոտ»,- գրել է Ասրյանը։

̰ ̰
Թուրքիան բռնի ուժով սիրիացի փախստականներին արտաքսում է Իդլիբ

22:32 11.04.2022

Թուրքիայից Իդլիբ արտաքսվող սիրիացի փախստականները ֆինանսական կորուստներ են կրում, քանի որ ստիպված են լինում զրկվել իրենց աշխատանքից և եկամտից, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական իշխանություններն արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ ով չի կարող թարմացնել այն։ Մարտ ամսվա ընթացքում երկրից արտաքսվել է արդեն 1321 սիրիացի փախստական։ Ավելի քան 100 հոգի էլ արտաքսվել […]

̰
Ֆրանսիայի ԱԳՆ-ը ևս 6 ռուս դիվանագետի պերսոնա նոն գրատա է հայտարարել․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

22:23 11.04.2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս վեց ռուս դիվանագետների պերսոնա նոն գրատա է հայտարարել։ Ֆրանսիայի ԱԳՆ-ը նաև հայտնել է, որ կանչել է ՌԴ դեսպանատան դեսպանորդ-խորհրդականին վեց ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշումը հրապարակելու համար: Մոսկվան կպատասխանի Ֆրանսիայից եւս վեց ռուս դիվանագետների արտաքսմանը, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

̰ ̰
SHANTNEWS

21:55 11.04.2022

̰
Վանեվանում «Opel»-ը բախվել է կայանած «ZIL-131»-ին․ կան տուժածներ

21:47 11.04.2022

Ապրիլի 11-ին՝ ժամը 20։06-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանեվան գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL-131» մակնիշի ավտոբաքին: Մինչ փրկարարների կանչի վայր […]

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Կոսովոյին և զբաղեցրեց առաջին հորիզոնականը խմբում

21:23 11.04.2022

Ապրիլի 11-ին` Բուլղարիայի Վառնա քաղաքում, կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։ Կոսովո – Հայաստան 1:2 (1:2) Վառնայի Մշակույթի և սպորտի պալատ Գոլերը՝ Կելմենդի, 01’03” (ինքնագոլ), 19’20”, Վիտինյո, 07’08”

̰
Հունաստանում ամենաչսիրված օտարերկրացի առաջնորդն Էրդողանն է. սոցհարցում

21:10 11.04.2022

Հունաստանի բնակչության շրջանում սոցհարցում է իրականացվել՝ պարզելու համար, թե հույները ինչպիսի վերաբերմունք ունեն Եվրամիության, ինչպես նաև օտարերկրյա տարբեր առաջնորդների նկատմամբ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «DiaNEOsis» վերլուծական կենտրոնի կողմից Հունաստանի ողջ տարածքում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հույների շրջանում ամենաքիչ աջակցությունը ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 5.7%: Սոցհարցման տվյալները հրապարակած հունական «Kathimerini» թերթի անգլալեզու տարբերակում […]

̰
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն  աշխատանքային այցով մեկնել է Սյունիք

20:44 11.04.2022

Ապրիլի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Պաշտպան Գրիգորյանի գլխավորությամբ մեկնել է Սյունիք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կազմակերպած համատեղ այցի շրջանակներում։ Այցին մասնակցում են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ Այցը մեկնարկել է համատեղ պատվիրակության՝ Կապանի Կանանց ռեսուրս կենտրոն ու կենտրոնի սոցիալական […]

̰
Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում դիտվել է կանխատեսված ժամանակահատվածում

20:29 11.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում բազմամյա միջին արժեքներին մոտ, նախալեռնային շրջաններում՝ 8-12 օր ուշ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է, այն գտնվել է երրորդ տերևի և թփակալման փուլերում։ Հովտային շրջաններում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար, սակայն դիտված տեղումները դժվարեցրել են դաշտային աշխատանքները։ Դեղձենու մասսայական […]

̰
Թուրքիայում գործազրկությունը կազմում է 10․7 տոկոս

20:21 11.04.2022

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է 2022 թվականի փետրվարի տվյալները 15-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիների գործազրկության վերաբերյալ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ՝ 2022 թվականի փետրվարին նախորդ ամսվա համեմատ գործազուրկների թիվը նվազել է 178 հազարով՝ հասնելով 3 միլիոն 579 հազարի։ Գործազրկության մակարդակն այդպիսով հասել է 10․7 տոկոսի։ Ընդ որում՝ գործազրկությունը տղամարդկանց շրջանում կազմել է 9․3 տոկոս, իսկ […]

̰
Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է

20:13 11.04.2022

Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է և համեմատելի է Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի հետ: Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2021 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ Մեր երկիրը շարունակում է ամրապնդել նախորդ տարիների վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում՝ դրանց կայունությունը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում […]

̰
«Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները». մրցույթ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում

15:55 11.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով: Մրցույթի նպատակն է նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը: Մրցույթի պայմաններն […]

̰
Բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով. Գևորգ Պապոյան

15:52 11.04.2022

«Այսօր քաղաքացիներն իրենց բուքմեյքերական հաշիվները կարող են լիցքավորել երեք եղանակով՝ կանխիկ, բանկային հաշիվներից և էլեկտրոնային դրամապանակներից: Մեր նախագծով առաջարկվում է արգելել կանխիկով և էլեկտրոնային դրամապանակներից վճարումները»,- Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի նիստում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով իր և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով […]

̰
ԱՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից Այգեստանում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին

15:48 11.04.2022

Ուշադրության կենտրոնում պահելով ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժած ընտանիքներին՝ 2022 թվականի ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին: Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։ Պաշտպանի ներկայացուցիչների […]

̰
Սևանա լճի մակարդակը ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով

15:45 11.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.47մ (10.04.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 20սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.978մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 10-ը ներառյալ՝ 30.481մլն մ³: […]

̰
Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Փառուխ ադրբեջանական ԶՈւ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը

15:27 11.04.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա […]

̰
ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության օրենսդրական նախաձեռնությանը

15:22 11.04.2022

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 11-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է գործող օրենքի համապատասխան հոդվածի «հատուկ քննչական ծառայությանը» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեին» բառերով: Խնդիրն այն է, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՕ-147-Ն օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասով սահմանվում է, […]

̰
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական գործընթացը

15:17 11.04.2022

Ապրիլի 12-ին տեղի ունենալիք Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում լինելու են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստին արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դրանից բացի, քննարկվելու են նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները և նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկու […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է ծրագրավորման մրցույթի ամենատիտղոսակիր օլիմպիականին

15:04 11.04.2022

Երևանի պետական համալսարանում ապրիլի 12-ին կմեկնարկի Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը: Ծրագրավորման աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։ Մրցույթի նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Գենադի Կորոտկևիչին և ԵՊՀ թիմերից մեկի մարզիչ, «CodeSignal» («ՔոդՍիգնալ») […]

̰
Հոսպիտալացվածների 88.8%-ը պատվաստված չէ․ ԱՆ

15:03 11.04.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ դրական թեստ ունեցողների 93%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 88.8%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 83.3%-ը պատվաստված չէ։

̰
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

15:00 11.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ապրիլի 11-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից՝ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և համոզմունք հայտնել, որ Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը պաշտոնավարման ընթացքում իր փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի […]

̰
SHANTNEWS

14:58 11.04.2022

̰
BACK_TO_TOP