14:52 11.04.2022
Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը 2021թ. ընթացքում ստացել է 104 հարցում, որից 49-ը՝ պատգամավորական, 4-ը՝ խմբակցություններից և 48-ը՝ մշտական հանձնաժողովներից: Այս մասին հայտնել է գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանն ապրիլի 11-ին կայացած ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ: Գագիկ Բարսեղյանը, ներկայացնելով ԱԺ բյուջետային գրասենյակի 2021թ. տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքի վերաբերյալ, նշել է, որ […]
14:45 11.04.2022
2022 թվականի ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների, հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 44 հաղորդում: Ըստ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 5 հաղորդում: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեկ դեպք արձանագրվել է ապրիլի 9-ին: Ժամը 23:30-ի սահմաններում, Թումանյան փողոցում ծառայություն իրականացնող ՃՈ […]
14:39 11.04.2022
Հյուբերթ Համֆրի կրթական ծրագրի 2023-24 ուսումնական տարվա հայտերն արդեն ընդունվում են, տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Դիմել կարող են աշխատանքային որոշակի փորձ ունեցող մասնագետները: ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարի (առանց գիտական կոչում շնորհելու) մագիստրոսական դասընթացների մասնակցելուց զատ, ծրագիրը նաև օգնում է զարգացնել առաջնորդական ունակությունները և ընձեռում է համապատասխան ոլորտի ամերիկյան գործընկերոջ հետ մասնագիտական համագործակցության բացառիկ […]
14:37 11.04.2022
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Մանրամասները՝ ավելի ուշ:
14:33 11.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
14:06 11.04.2022
Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Ըստ ուղղությունների՝ զեկույցներ են ներկայացվել ձմռան ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցության արդյունքներով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ […]
13:51 11.04.2022
«Մենք դրական ակնկալիքներ ունենք՝ չնայած Ուկրաինայում կատարվող դժբախտությանը, ողբերգությանը և պատերազմին: Ուստի, մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը և նպաստենք զարգացմանը»,- այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, կայացած կառավարության նիստում, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանում երկրորդ ճակատ (խմբ. պատերազմի) չի լինելու, և կառավարությունը շարունակելու է պաշտպանել պետությանն ու քաղաքացիներին։
13:33 11.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը, գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը, մարզիկներ Ռազմիկ Միսակյանը, Մայիս Ներսեսյանը և Արթուր Զաքարյանը: Գրեփլինգի Հայաստանի հավաքականը մարտի վերջին 3 մարզիկով մասնակցել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությանը և 3 մեդալ նվաճել: […]
13:12 11.04.2022
«Երազ» այգու տարածքում գործող զիփլայնից քաղաքացու վայր ընկնելու և մահվան դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: «Արմենպրես»-ին այդ մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ ապրիլի 10-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգու տարածքում: Քաղաքացին վայր էր ընկեր մոտ 7 […]
00:41 11.04.2022
Հարավային Օսիայի նախագահի թեկնածուներ Ալեքսանդր Պլիևի, Ալան Գագլոևի, Դմիտրի Տասոևի և Գարի Մուլդարովի շտաբները հայտարարել են, որ արձանագրությունների 80 տոկոսի մշակումից հետո առաջատարը Գագլոևն է: «Մեր շտաբների տեղեկատվության համաձայն, իսկ մենք ունենք նույն տեղեկատվությունը, այլ տեղեկատվություն չի կարող լինել, տեղամասերից արձանագրությունների 80%-ից հետո առաջատարը Ալան Էդուարդի Գագլոևն է»,-հայտարարել է նախագահի թեկնածու, Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր […]
00:31 11.04.2022
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որը նշանակված է ապրիլի 24-ին, վճռորոշ կդառնա երկրի ևւ ամբողջ Եվրոպայի կյանքում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որը կիրակի դուրս է եկել նախագահական մարաթոնի եզրափակիչ։ «Ես ձեզ կոչ եմ անում միավորվել քաղաքական մեծ շարժման մեջ»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին, որոնք հավաքվել են Փարիզի Վերսալյան դարպասների […]
00:25 11.04.2022
Մարին Լը Պենը առաջատարն է Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում, հաղորդում է Ֆրանսիայի ՆԳՆ-ն քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո: «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը, նախնական տվյալներով, հավաքել է ձայների 27,53 տոկոսը, գործող նախագահ Էմանուել Մակրոնն ունի 26,67 տոկոս: Լե Պենին և Մակրոնին հաջորդում է «Անհնազանդ Ֆրանսիա» ձախակողմյան շարժման ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը։ Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնում է […]
23:59 10.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
23:55 10.04.2022
Ապրիլի 10-ին` ժամը 18:02-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնհալի հետևանքով ջրալցվել է Արտավազ գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի նկուղը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հրշեջ պոմպի և հիդրոէլևատորի միջոցով նկուղից (մոտ 60 քմ) հեռացրել են մոտ 50 տոննա ջուր:
23:50 10.04.2022
Ապրիլի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Իջևան, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Կապան-Տաթև, Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից […]
23:47 10.04.2022
Ապրիլի 6-ից 10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 400 քմ, Կարբի գյուղում՝ 2000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 300 քմ, Արտաշատ քաղաքում՝ 2000 քմ, Հայանիստ […]
22:44 10.04.2022
Ապրիլի 10-ին՝ ժամը 19։11-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում այրվում է հացատան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Մելիքյան փողոցի տներից մեկին կից հացատան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։26-ին, մարվել՝ 19։37-ին։ Այրվել […]
22:40 10.04.2022
Ֆրանսիայի գործող նախագահն առաջին փուլում ստանում է 28,6 տոկոս ՝ առաջ անցնելով ուլտրաաջ թեկնածու Մարին Լը Պենից։ Ինչպես հայտնում է Figaro-ն, այդ մասին վկայում է Ifop-Fiducial-ի կողմից անցկացված exit-poll-ը։ Դրա համաձայն ՝ Էմանուել Մակրոնն առաջին փուլում ստացել է ձայների 28,6 տոկոսը, իսկ Լե Պենը՝ 23,9 տոկոսը: Նրանք երկուսն էլ կհանդիպեն ապրիլի 24-ին կայանալիք երկրորդ տուրում։ […]
22:28 10.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի հետ ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար նրա Մոսկվա այցից առաջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տեղեկություններով՝ Էրդողանը Նեհամերին չի հայտարարել, որ երկրները կարող են ուժեղացնել համագործակցությունը բնական գազի մատակարարման ոլորտում։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հաստատել էր ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները […]
22:22 10.04.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
22:16 10.04.2022
Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից վայր է ընկել: Հիվանդանոց տեղափոխված վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում […]
21:57 10.04.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 11-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 12-ը ժամը 09․00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ 🔷 Գավառ քաղաքի, 🔷 Նորատուս, 🔷 Ծովազարդ, 🔷 Բերդկունք, 🔷 Հայրավանք, 🔷 Լճափ, 🔷 Չկալովկա, 🔷 Նորաշեն 🔷 Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]
21:18 10.04.2022
ԱՀ ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 6 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35 %-ը: Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտունու շրջան Բերդաշեն– 1052 ընտրողներից 665 կամ 63.21 % Ծովատեղ […]
21:08 10.04.2022
Ստեփանակերտի քաղաքապետրանը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով մայրաքաղաքի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: «Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը և վստահեցնում՝ Ջրմուղ-կոյուղի» ընկերությունը միջոցներ է ձեռնարկում խնդիրը կարգավորելու ուղղությամբ և նախատեսում ջրամատակարարումն ամբողջությամբ վերականգնել առաջիկա ժամերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:58 10.04.2022
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել են ձայների 24-ական տոկոսը և առաջին տեղերն են զբաղեցնում նախագահական մրցապայքարում, հայտնել են բելգիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով exit-poll-ը: Նրանց հետևում է սենատոր Ժան Լյուկ Մելանշոնը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 19 տոկոսը: Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը Երևանի ժամանակով 19:00-ին կազմել է […]
20:46 10.04.2022
Ապրիլի 10-ին՝ ժամը 17։52-ին ,Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Հերհեր գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Հերհեր գյուղ տանող հատվածի 6-րդ կմ-ին «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
20:12 10.04.2022
Ապրիլի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր: Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև […]
19:45 10.04.2022
Թուրքիան հավատարիմ կլինի Մոնտրոյի կոնվենցիային, թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով, A Haber հեռուստաալիքը մեջբերում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքը: «Թուրքիան հավատարիմ կմնա Մոնտրոյի կոնվենցիային, թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սև ծով»,- հայտարարել է նա: Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936թ. Այն առևտրային նավերի համար պահպանում է այս նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես […]
19:15 10.04.2022
Համաձայն ԵԱՀ ԱԳՆ տեղեկատվության`դեսպանությունից հայտնում են, որ 2022թ․ ապրիլի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ Եգիպտոսի զբոսաշրջային մուտքի արտոնագրեր Եգիպտոսի որևէ անցակետում կամ կարող են դիմել առցանց արտոնագրի (https://www.visa2egyptgov.eg/) կայքէջում 30 օր կեցության համար՝ այցից 10 օր առաջ։ Եգիպտոս Սահմանը հատելու ռեժիմը Օտարերկրացիների համար մուտքի/ելքի սահմանափակումները գործում են միայն ՊՇՌ թեստի դրական պատասխանի պարագայում: Երկիր […]