TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում վաղը վթարային ջրանջատում կլինի

20:14 12.04.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. ժամը 10.00-22.00՝ Դավթաշեն 1-ին, 2-րդ և 3-րդ թաղամասերի, ժամը 09.30-22.00՝ Մելքումով, Գևորգյան փողոցների, Դավթաշեն գյուղի 7-րդ փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը

16:01 12.04.2022

ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նշված կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելուն առնչվող հարաբերությունները: Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, ՀՀ-ում կենսաթոշակի […]

̰
Նախորդ տարի տեղի ունեցած զինված միջադեպի գործով հետախուզվող է հայտնաբերվել

16:00 12.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական […]

̰
Ուժգին քամուց վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ

15:53 12.04.2022

Ապրիլի 12-ին՝ ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ․ մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք, Նորք-Մարաշ, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղում, Վայոց ձորի մարզի […]

̰
Գորիս քաղաքի բնակչի սպանության համար մեղադրանք է առաջադրվել համաքաղաքացուն

15:45 12.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ էր ընդունվել Գորիս քաղաքի 1966թ. ծնված […]

̰
ԱՀ ԱԺ-ում կազմակերպվել է քննարկում 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցով

15:42 12.04.2022

ԱՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովը կազմակերպել է քննարկում։ Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կազմակերպվել է լրացուցիչ քննարկում՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարության՝ հանրապետության դպրոցների 9-րդ դասարանի ավարտական քննությունների անցկացման հրահանգը վերանայելու հարցով, որի վերաբերյալ ստացվել էր մի խումբ ծնողների կոլեկտիվ դիմում։ Քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետնախարար Արտակ […]

̰
Արցախում ապրիլի 18-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է ապրիլի 23-ը

15:37 12.04.2022

Արցախում ապրիլի 18-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է ապրիլի 23-ը։ «Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» oրենքները՝ Արցախի Հանրապետության կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2022 թվականի ապրիլի 18-ի աշխատանքային երկուշաբթին տեղափոխվում է 2022 թվականի ապրիլի 23-ը՝ շաբաթ օրը»:

̰
Նոր նշանակումներ Մայր Աթոռում

15:34 12.04.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները: Արժանապատիվ Տ. Վարդան քահանա Ներսիսյանը և Տ․ Դանիել քահանա Մկրտչյանը ծառայության են նշանակվել ՀՀ Զինված ուժերում, Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Թազայանը և Տ․ Հովսեփ քահանա Հարությունյանը ծառայության են կոչվել Վիրահայոց թեմում, Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Իսրայելյանը և Տ. Արտակ […]

̰
Քամուց պոկված գովազդային վահանակը «ԶԻԼ» բեռնատար է կողաշրջել

15:26 12.04.2022

Երևան-Սևան խճուղու Պտղնու հատվածում ուժգին քամին հիմքից պոկել է գովազդային վահանակը և կողաշրջել տարածքով անցնող ավազով բեռնված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, որն էլ հարվածել է կողքը կայանած «ՎԱԶ 24» մակնիշի ավտոմեքենային: Տուժածներ չկան: SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում վարորդները նշել են, որ հրաշքով են փրկվել: Ճանապարհին պատահարի հետևանքով առաջացել է խցանում. 100-ավոր ավտոմեքենաների վարորդներ սպասում են ճանապարհի […]

̰
Առաջարկվում է հստակեցնել ինքնավար մարմինների անդամների ընտրության գործընթացը

15:20 12.04.2022

Գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում է ինքնավար մարմինների անդամների նշանակման կարգը, մասնավորապես, ինքնավար մարմինների անդամների նշանակումը նախատեսվում է միայն ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում: Կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո մինչև նոր անդամի ընտրությունն ինքնավար մարմինն ունենա նիստի և որոշումների ընդունման իրավազորության խնդիր: […]

̰
Քննարկվել է «ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը

15:16 12.04.2022

Հայաստանը միանում է 2020թ. մայիսի 29-ին Մոսկվայում կնքված ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ համակարգ ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ներկայացնելով ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագիրն ընդհանուր առմամբ վերաբերում է զինված ուժերի հեռախոսային կապին և տեսակապին, […]

̰
Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը 5-ական լողատարածությունում նվաճել են Հայաստանի չեմպիոնությունը

15:06 12.04.2022

Կայացել է Հայաստանի լողի առաջնությունը, որի ընթացքում գրանցվել է հանրապետական 5 ռեկորդ, իսկ 3 լողորդներ՝ Ալեքսանդրա Ավագյանը, Արմեն Խաչատրյանը և Գագիկ Հայրապետյանը, լրացրել են սպորտի վարպետի կարգը: 5-ական լողատարածությունում լավագույնն են եղել ու Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիրներ դարձել Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը: Չեմպիոններ են հռչակվել նաև Աշոտ Չախոյանը և Ռուբեն […]

̰
40 մլն եվրո կուղղվի վերականգնվող էներգետիկ ոլորտի, 70 մլն` ՓՄՁ-ների արտոնյալ պայմաններով վարկավորումներին

15:03 12.04.2022

Հայաստանի կառավարության և Գերմանիայի կառավարության միջև ստորագրված ֆինանսական համագործակցության համաձայնագրով Հայաստանը որոշակի դրամական միջոցներ է ստանում Գերմանիայից` հստակ նպատակներով: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ապրիլի 12-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ: Փոխնախարարն ընդգծել է, որ ընդհանուր գումարի չափը կազմում է 116 միլիոն 400 հազար եվրոյին համարժեք դրամ: Դրանից 40 միլիոնն […]

̰
SHANTNEWS

14:55 12.04.2022

̰
Վարչապետն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրենին

14:52 12.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը: Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործընկերության խորացմամբ: Մարտին Էռնեկյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության կապակցությամբ և […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Լիբանանի օրակարգերի առաջնահերթությունները

14:48 12.04.2022

Ս. թ. ապրիլի 12-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց «Ազատ հայրենասիրական հոսանք» կուսակցության նախագահ Ջեբրան Բասիլին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի օրակարգերի առաջնահերթությունները, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

14:43 12.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։

̰
Վարքականոնների ուսուցում օդային տագնապ ազդանշանի դեպքում

14:38 12.04.2022

Տավուշի մարզային փրկարարական վարչության և Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատանքային խմբերի կողմից Բաղանիս, Ոսկեպար, Ջուջևան բնակավայրերում իրականացվել են «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։ Ազդարարման շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում, պատսպարում, այնուհետև կազմակերպվել է տարահանում։ Աշխատանքային խմբերի կողմից բնակավայրերի վարչական շենքերում, դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվել են տեսական պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

14:33 12.04.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Քննարկվել են Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր

14:29 12.04.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի, «Առողջապահական ԾԻԳ» տնօրեն Երվանդ Էլիբեկյանի, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաներ։ 16 հազար ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի» շենքային պայմանները վատթար վիճակում են, շենքը հիմնանորոգման կարիք ունի։ Հիմնանորոգման կարիք ունի նաև 27000 ազգաբնակչություն սպասարկող «Գյումրու […]

̰
Ջրվեժ գյուղում բռնկված հրդեհը մարվել է

14:22 12.04.2022

Ապրիլի 12-ին՝ ժամը 09:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:42-ին, մարվել՝ 11։04-ին։ Այրվել է տան տանիքը (մոտ 50 քմ)։

̰
Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

13:57 12.04.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ն այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում ապրիլի 11-ին հայկական պատվիրակությանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։ Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը […]

̰
Երևանյան պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում է

13:44 12.04.2022

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք է այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Պաշտոնական այցի առաջին օրը երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գեորգի […]

̰
«Արփի լիճ ազգային պարկ»-ում խոտհունձ իրականացնելու գործընթացում ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի կողմից կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

13:38 12.04.2022

«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողից ազգային պարկի տարածքում խոտհունձի իրականացման ոլորտում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի […]

̰
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցելու այս շաբաթվա լիագումար նիստերին

13:31 12.04.2022

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցելու այս շաբաթվա լիագումար նիստերին։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից տեղեկացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա հայտարարել է, որ վտանգված է Արցախը, և ընդդիմությունը մեկնում է Արցախ և Հայաստանի մարզեր: Իշխող խմբակցության պատգամավորները, հակադարձելով ընդդիմադիրների այս քայլին, հայտարարել են, որ այս կերպ ոչ թե պաշտպանում, այլ վտանգում են […]

̰
Ի գիտություն զինծառայողների կողմից բնակարանի ձեռքբերման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների

13:24 12.04.2022

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ի գիտություն ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների. 2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ից, ՊՆ Կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան […]

̰
Փրկարարները գետանցման միջոցով քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածք

00:18 12.04.2022

Ապրիլի 11-ին` ժամը 22:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, քաղաքացին ինքնազգացողության վատթարացման պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները գետանցման միջոցով քաղաքացուն (Գ. Ս., ծնված […]

̰
«Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի». թուրք վերլուծաբան

23:58 11.04.2022

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի վերլուծաբան Էրգուն Բաբահանը իր «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի» հոդվածում անդրադարձել է ներկայիս Թուրքիայի քաղաքական ու տնտեսական անհեռանկարությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածում նշվում է, որ Թուրքիան չի կարող լինել տնտեսական այն մոդելի մասը, որն ընդգրկում է Արևմտյան Եվրոպան, Կենտրոնական Եվրոպայի մի մասը և, ի վերջո, Արևելյան Ասիայի առաջին կղզիների շղթան: Ըստ Բաբահանի՝ […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:55 11.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Ողբերգական վթար Վանեվան գյուղի մոտ․ կան տուժածներ և զոհ

23:51 11.04.2022

Ապրիլի 11-ին՝ ժամը 20։06-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանեվան գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Պ.) բախվել է կայանած «ZIL-131» մակնիշի ավտոբաքին (վարորդ՝ […]

̰
BACK_TO_TOP