15:31 30.03.2022
Մարտի 30-ին` ժամը 09:40-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Տաթև Հ-45 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2.5 […]
15:26 30.03.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով (“International co-operation to address violations of international humanitarian law and international human rights law”) ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը, որը կայացել է 2022 թվականի մարտի 28-29-ին Վիեննայում: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների […]
15:14 30.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերի շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակ Ադամ Կուշիրը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մրցաշարի տեխնիկական, […]
15:07 30.03.2022
Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021թթ. հաղորդումը: 2020-2021թթ. ընթացքում ԸՕ պահանջներին համապատասխան՝ կազմակերպվել և անցկացվել են ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ և 58 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նշված համայնքներից 44-ը խոշորացված համայնքներ են: Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ԿԸՀ-ն […]
14:42 30.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով շորթում և խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 33-ամյա բնակիչը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, իր անձնական օգտագործման հեռախոսում ներբեռնված տարբեր հավելվածների կիրառմամբ, համացանցային տիրույթում կեղծ […]
14:35 30.03.2022
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2022թ. մայիս ամսից սկսած, պետական նպաստները կվճարվեն. – ժամանակավոր տեղահանված բնակավայրերի շահառուներին՝ Արցախի և Հայաստանի տարածքներում՝ «Արցախփոստ»-ի և «ՀայՓոստ»-ի մասնաճյուղերի միջոցով, – այլ բնակավայրերի շահառուներին՝ միայն Արցախի տարածքում՝ «Արցախփոստ»-ի մասնաճյուղերի միջոցով:
14:22 30.03.2022
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դ’ Արգոևիի հետ: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, որն առկա է տարբեր բնագավառներում իրականացվող նախաձեռնություններում՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ակտիվ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացնում Փարիզի, Մարսելի, Լիոնի, Իլ դը Ֆրանս շրջանի, ինչպես նաև […]
13:57 30.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է գիշերային ակումբում երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, […]
13:22 30.03.2022
Մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի Տիչինա-Լուկաշին խաչմերուկից դեպի Լուկաշին-Հին Սիլիկյան խճուղի 1.8 կմ հատվածում «Ապառաժ» ՍՊԸ-ն պայթեցում է իրականացնելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:13 30.03.2022
Մարտի 20-29-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անց է կացվել Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էին նաև արցախցի պատանի շախմատիստները: Մրցաշարն անց է կացվել ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն` շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մինչև 18 տարեկանների մրցապայքարում հաղթող է ճանաչվել արցախցի շախմատիստ Սևակ Մանուկյանը՝ նվաճելով ՀՀ շախմատի եզրափակիչ առաջնությանը մասնակցելու իրավունք: Սևակ Մանուկյանը 10 տարեկանների […]
00:10 30.03.2022
Մարտի 29-ին՝ ժամը 21:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիկյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտիկյան փողոցի տներից մեկի հյուրասենյակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։25-ին, մարվել՝ 21։51-ին։ Այրվել է հյուրասենյակը գույքով (20 […]
00:05 30.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Թթուջուր-Նավուր, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Հ21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]
00:00 30.03.2022
Մարտի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Լոռու մարզի Շահումյան, Լեռնապատ, Սյունիքի մարզի Շինուհայր, Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղերում և Վանաձոր-Դիլիջան, Ուրասար-Կաթնաղբյուր, Իջևան-Բերդ, Մուսայելյան-Վարդաղբյուր, Աշոցք-Սարագյուղ, Գավառ-Ծաղկաշեն, Գավառ-Սևան ավտոճանապարհներին։ Դեպքի վայր […]
23:33 29.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 30-31-ն, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց […]
23:06 29.03.2022
Մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում կայացավ Նորվեգիա – Հայաստան ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:9 հաշվով: Նորվեգիա – Հայաստան 9:0 (5:0) Օսլո, «Ուլևոլ» մարզադաշտ Մրցավար՝ Մադս-Քրիստոֆեր Քրիստոֆերսեն (Դանիա) Գոլերը՝ Հոլանդ, 24, 45+1, Քինգ, 29 (11մ), 34, 59, Տորստվեդտ, 30, Դելի, 80, Սյորլոտ, 86, 90+1 Զգուշացումներ՝ Բայրամյան, 22, Օրսնես, 90 Հեռացում՝ Ա. Հովհաննիսյան,17
23:00 29.03.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի հետ: Հանդիպումների ժամանակ ներկայացվել է […]
22:50 29.03.2022
Մարտի 29-ին` ժամը 16։15-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել են անասնագոմի տանիքի մեկուսիչ […]
22:28 29.03.2022
Արևմտյան երկրները մտադիր չեն թուլացնել իրենց մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին ասված է երեքշաբթի օրը Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների ղեկավարների հետ բանակցություններից հետո վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի կողմից հրապարակված հայտարարության մեջ։ Բացի այդ, առաջնորդները քննարկել են Միջազգային էներգետիկ ճարտարապետությունը փոխելու և ռուսական ածխաջրածիններից կախվածությունը նվազեցնելու համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: […]
22:08 29.03.2022
Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1:2 հաշվով զիջեց վրացի ըմբիշին և դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Հիշեցնենք, որ ազատ ոճային ըմբիշը մինչ այդ 3-1 հաշվով հաղթել էր թուրք Սելահաթին Քիլիչսալայանին, իսկ հաջորդ գոտեմարտում 5-1 հաշվով պարտության մատնել գերմանացի Կևին Հենկելին։ Անդրեասյանը կիսաեզրափակիչում պարտության է մատնել մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին։
21:36 29.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 09.30-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան փող. 188, 192, 196, 198 և Բաշինջաղյան 2-րդ նրբ. 6, 8, 10, 12, Մազմանյան փող. 5/1 համարների, թիվ 185 և 188 դպրոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]
21:27 29.03.2022
Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Նիկլաս Ստեչելին և նվաճել բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 28-ին, ազատ ոճային ըմբիշը նախ 11-6 հաշվով հաղթել է մոլդովացի Անատոլի Բուրույանին, ապա ժամանակից շուտ 14-4 հաշվով պարտության մատնել թուրք Մուհամադ Կարավուսին։ Կիաեզրափակիչում մեր մարզիկը պարտվել է Հյուսիսային Մակեդոնիան […]
21:19 29.03.2022
Մարտի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-վրացական արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի հանդիպումների պարբերական անցկացումը դրական դինամիկա է հաղորդում երկու երկրների միջև փոխգործակցության հետագա խորացմանը։ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխվստահության […]