21:12 29.03.2022
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 11․1-րդ կմ հատվածում՝ Սևջուր գետի վրայով անցնող կամրջի մակերեսին առաջացել են ճաքեր, բետոնե քանդված մակերեսներ, ինչի պատճառով կամուրջը վտանգավոր է երթևեկության համար։ Տվյալ հատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կամուրջը շրջանցել Ջրառատ-Մեծամոր-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհով։
20:51 29.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցում շարունակել է քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացման արդիական ասպեկտների շուրջ, այդ թվում ՝ հաշվի առնելով այսօր Ստամբուլում ավարտված ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը»,- ասված է հաղորդագրության մեջ: Պուտինը Մակրոնին մանրամասն […]
20:37 29.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արսեն Միխայլովը նշանակվել է վարչապետի օգնական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Արսեն Միխայլովին 2022 թվականի ապրիլի 1-ից նշանակել վարչապետի օգնական»,- ասված է որոշման մեջ։
20:26 29.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 20։15-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում […]
16:00 29.03.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ղազախստանում՝ Ալմաթիում, մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Նիստում ՀՀ խորհրդարանի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի վրա՝ մասնավորապես անդրադառնալով մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: ՀՀ […]
15:55 29.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 15։15-ի դրությամբ, Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածում կապալառու կազմակերպության կողմից ճանապարհի լայնացման և ձնամաքրման աշխատանքներն ավարտվել են, և ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
15:28 29.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) ներկայացուցիչների, միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները: Համատեղ գործիքակազմի ներդրման մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա […]
15:21 29.03.2022
«Ազատ Հայրենիք – ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» ԱՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Մարտի 28-ին Արցախի Հանրապետությունում վերականգնվել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ արհեստականորեն խափանված գազամատակարարումը։ Գազամատակարարումը զուտ մարդասիրական հարց է, իսկ Ադրբեջանն այն օգտագործել է որպես Արցախի ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու և ահաբեկելու […]
14:53 29.03.2022
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրել է, որ քանի որ հաճախակի են հարցումներով դիմում կատարվող աշխատանքների մասին, հայտնում է, որ այս օրերին տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: «Ես քանիցս այցելել եմ Խրամորթ համայնք, կապ եմ պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ: Նախ, Խրամորթի ու […]
14:35 29.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Ողջունելով Միջազգային հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատն ու հաստատության գործունեության ուղղությունները: Նա նաև զրուցակիցներին տեղեկացրել […]
14:27 29.03.2022
ԱՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: «Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը՝ մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական […]
14:12 29.03.2022
Մարտի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի և ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։ Նիստի օրակարգում ընդգրկվել են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին», ««Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում […]
13:59 29.03.2022
Մարտի 29-ի ժամը 13։00-ի դրությամբ Վանաձոր-Ստեփանավան (Բազում գյուղի հատված) ավտոճանապարհը ժամանակավորապես միակողմանի երթևեկելի է․ իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին, ժամը 14:01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը […]
13:56 29.03.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիսավոր միջոցառումների շրջանակում մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կողմից: Պարգեւատրվել են նաեւ ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների խորհրդարանների ղեկավարները: Այցի շրջանակում ԱՊՀ […]
13:55 29.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 29-ին` ժամը 12.30-20.00, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բեկնազարյան, Չաուշի փողոցների, Մազմանյան փող. 5/1, 5/9, Բաշինջաղյան փող. 188, 192, 196, 198 և Բաշինջաղյան 2-րդ նրբ. 6, 8, 10, 12 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը […]
13:51 29.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հստակ ծրագրված է հեռախոսազրույց, դա կլինի երեկոյան, ժամը 18:00-ից հետո տեղեկատվություն կտանք»,- ասել է Պեսկովը ՝ հավելելով, որ խոսքը Մակրոնի հետ զրույցի մասին է: Ավելի վաղ այդ զրույցի մասին հայտնել էր Ֆրանսիայի […]
13:37 29.03.2022
«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման մրցութային հանձնաժողովն ամփոփել է մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները: Ներկայացված գիտահետազոտական 35 նախագծերից մասնագիտական ժյուրին, ըստ անվանակարգերի (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն), հաղթող է ճանաչել 11 նախագիծ: Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերը՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «ԷկոՊրոտեին, երեք խնդիր, մեկ լուծում» (աշակերտներ` […]
13:23 29.03.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Սամվել Առաքելյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Արտաշատ): Մասնավորապես՝ արտադրամասը ապահովված չի եղել առանձին կենցաղային տարածքով, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման […]
13:15 29.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Թթուջուր-Նավուր, Շիրակի մարզի Ամասիա-Զառիշատ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Հ21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի […]
12:11 29.03.2022
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու և ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի դեմ առ դեմ բանակցությունները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ Ավելի վաղ պատվիրակություններին էր դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ստամբուլում ընթացող բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջին դեմ առ […]
00:30 29.03.2022
Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գիծը հատել են Փառուխի շրջանում, որով խախտել են եռակողմ հայտարարության 1-ին կետը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել պահուստային ուժեր տեղակայել Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կանխելու համար։ Այս մասին ասված է ռուս խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքում տարածած հաղորդագրության մեջ։ Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ […]
00:10 29.03.2022
Մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի […]
23:55 28.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ, Վարդաբլուր, Հնաբերդ և Գեղաձոր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք): Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […]
23:36 28.03.2022
Մարտի 28-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս:Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ: Տեղում աշխատանքներ են […]
23:22 28.03.2022
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն մարտի 29-ից ապրիլի 1-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Հայաստանում Զբիգնև Ռաուն հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջան կատարելիք այցին, ապա նախատեսված են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն […]