22:09 30.03.2022
Հոլիվուդի աստղ Բրյուս Ուիլիսը ստիպված է ավարտել դերասանական կարիերան իր մոտ ախտորոշված աֆազիայի պատճառով, հայտնել է դերասանի կինը ՝ Էմմա Հեմինգ-Ուիլիսը: «Մենք ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Բրյուսը առողջական խնդիրներ ունի, և վերջերս նրա մոտ ախտորոշվել է ճանաչողական ունակությունների վրա ազդող աֆազիա։ Երկար մտորումներից հետո նա թողնում է կարիերան, որն այդքան մեծ նշանակություն ուներ […]
21:36 30.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, րի ընթացքում քննարկել է, թե ինչպես են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները: Այս մասին ասվում է Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ։ Երկու առաջնորդները քննարկել են այն ջանքերը, որոնք ԱՄՆ-ն գործադրում է Ուկրաինային օգնելու համար։ Բայդենը նաև Զելենսկուն հայտնել է, որ մտադիր է 500 […]
21:29 30.03.2022
Մարտի 9-ին Երևանի բնակիչ, 31-ամյա տղամարդը ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 16.40-ի սահմաններում ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությանը պատկանող և իր կողմից շահագործվող «Ֆոլքսվագենի» դուռը չպարզված հանգամանքներում բացել ու սրահի խցիկը կոտրելով՝ գողացել են ներկրված ավտոմեքենաների մաքսավճարի համար նախատեսված 10 միլիոն 300 000 դրամը: «Ֆոլքսվագենը» կայանված էր Գյումրիի Հյուսիսային մաքսատան տարածքում։ Դեպքի վայրի […]
21:19 30.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այսօր Քաջարան քաղաքի Խանջյան փողոցում տեղի ունեցած գողության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 30-ին, ժամը 04:40-ի սահմաններում, մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, զինված, ապօրինի մուտք են գործել հիշյալ փողոցում […]
21:17 30.03.2022
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում, տեղեկացրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված […]
21:13 30.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
21:04 30.03.2022
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը եւ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը մարտի 26-28-ը մասնակցել են Միլանում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին: Նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցմանը, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում […]
20:55 30.03.2022
Բուդապեշտում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր: Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պայքարում Հրայր Ալիխանյանը (74 կգ) պարտվել է Վրաստանի ներկայացուցչին:
20:45 30.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական ակտիվ գործողություններ՝ Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, […]
20:37 30.03.2022
Մարտի 30-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բելգիականը՝ ԱԳՆ երկկողմ հարցերով գլխավոր տնօրեն Ժերոան Կորմանը։ Զրուցակիցները երկուստեք բարձր գնահատեցին Հայաստանի և Բելգիայի միջև արդյունավետ և կառուցողական երկխոսությունը, կարևորեցին համագործակցությունը երկկողմ, ինչպես նաև՝ բազմակողմ շրջանակներում: Առևտրատնտեսական համագործակցության […]
20:27 30.03.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 31-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Չարենցի փողոցի և նրբանցքների, Ալ.Մանուկյան, Ե.Քոչարի, Քաջազնունի, Ռոստոմի, Տոլստոյի, Արհեստավորների, Կորի, Ս.Վրացյան, Զավարյան, Ֆիզկուլտուրնիկների, Գրողների, Աղյուսագործների, Շարա Տալյան, Այգեստան 1-8 փողոցների, Քրիստափորի փող. 20-130, Սայաթ Նովայի պող. 28-44, Վարդանանց փող. 20-130, […]
20:13 30.03.2022
Մարտի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
17:00 30.03.2022
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ, չորեքշաբթի օրը հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը: Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը դիմել է մի շարք բարեկամ պետությունների համապատասխան կառույցներին ՝ մեղադրյալին անհապաղ ձերբակալելու խնդրանքով, եթե նա հայտնվի այդ երկրների տարածքում: Ռուս պատգամավորի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ […]
16:57 30.03.2022
Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։ Օպերատիվորեն դեպքի վայր հասած Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ ևս երկուսը խանութում են։ Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով՝ պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում […]
16:55 30.03.2022
Գերմանիայի իշխանությունները գործարկել են երկրի էներգետիկական անվտանգությունն ապահովելու արտակարգ պլան, եթե Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված ընդհատումներ լինեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքին: «Ռուսական կողմից ստացվել է մի քանի հայտարարություն այն մասին, որ եթե դա (ռուբլով վճարումները) տեղի չունենա, այդ ժամանակ մատակարարումները կդադարեցվեն: Այսպիսի […]
16:52 30.03.2022
2021թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում (2020թ.՝ 140): Դրանցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: […]
16:49 30.03.2022
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ, փոխանցում է Aliq.ge-ն։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը և տարածաշրջանում ստեղծված անվտանգային ծանր իրավիճակը։ Այս համատեքստում նշվել է միջազգային գործընկերների աջակցության և ամուր դիրքորոշման կարևորությունը։ Նախարարները վերահաստատել են իրենց անսասան աջակցությունը Ուկրաինայի […]
16:46 30.03.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, շարունակում են խստացված վերահսկողությունը հանրապետության մսի վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում՝ ստուգելու՝ իրացվող միս-մսեղիքը սպանդանոցային ծագում ունի՞, թե՞ ոչ, առկա է, արդյո՞ք, ձև 5 անասնաբուժական վկայականը: Վերահսկողության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն հունիսի սկզբին:
16:37 30.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Թթուջուր-Նավուր և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ […]
16:34 30.03.2022
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները մարտի 29-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Մերաբի Ջ.-ին, որը 2018 թ. նոյեմբերի 15-ից Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողություն) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:
16:28 30.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց անցկացնել այս շաբաթ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Աթալը՝ Ելիսեյան պալատում նախարարների խորհրդի նիստի արդյունքներով։ «Նախագահ Պուտինը խոստացել է վերադառնալ նախագահ Մակրոնի հետ խոսակցությանը, որպեսզի կարծիքներ փոխանակեն [Մարիուպոլի իրավիճակի վերաբերյալ]։ Հավանական է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների […]
16:18 30.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հրաձգության Հայաստանի հավաքականին, որը 7 ոսկե և 3 արծաթե մեդալով է վերադարձել Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից: Թիմային հաշվարկով էլ Հայաստանն աննախադեպ արդյունք է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ […]
16:14 30.03.2022
Լիբանանի հյուսիսում ՝ Տրիպոլի քաղաքի ծայրամասում, վառելիքաքսուքային նյութերի պահեստարանում փետրվարի 5-ին պայթել է մազութով ջրամբարը: Այս մասին հայտնել է Al Manar հեռուստակայանը։ Աղբյուրի տվյալներով ՝ Ջեբել Բադավի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով տեղի բնակիչների շրջանում առնվազն մեկ զոհ կա: Լիբանանյան Կարմիր խաչի ընկերության և իսլամական բժշկական ասոցիացիայի վագոնները տուժածներին տեղափոխում են քաղաքային հոսպիտալ։ Նրանց թիվը ճշտվում […]
16:12 30.03.2022
2022 թվականի մարտի 29-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ. Հ.-ին: Ինչպես հայտնում են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից՝ խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է 17 փաթեթ՝ կպչուն ժապավենով մեջքին ամրացված: Նշված փաթեթներում առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող, առանձնապես […]
16:06 30.03.2022
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները մտադիր են մայիսին քննարկել տնտեսությունների վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցության նվազարկման համատեղ միջոցները: Մարտի 30-ին այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Լեոնիդ Անֆիմովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանյան կողմի խնդրանքով կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, որը տեսակոնֆերանս-կապի ռեժիմով տեղի կունենա մայիսի 20-ին, ենթադրվում է ներկայացնել ԱՊՀ-ի երկրների տնտեսությունների աշխատանքի […]
16:00 30.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մարտի 29-ին հանդիպել է էմիրաթական «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին։ Ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են «Այգ-1»` 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել են, որ կայանի կառուցումն ու գործարկումը` անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, նախատեսում են ավարտին հասցնել մինչև 2023-ի դեկտեմբեր: Ընկերությունը […]
15:49 30.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դʼԱրգոևին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի վերջին Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազմակերպման վերաբերյալ հարցեր։ Վաչե Տերտերյանը ընդգծել է, որ նման քննարկումների կազմակերպումը մինչ համաժողովի […]
15:37 30.03.2022
Մարտի 30-ին՝ ժամը 11:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 48 շենքի 7-րդ հարկում այրվում է գազի բալոնից արտահոսած գազը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։48-ին, մարվել՝ 11։52-ին։ Այրվել է գազի բալոնից (5 կգ-անոց) արտահոսած […]