13:33 21.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան (բուք է), Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Սարավան, Ջերմուկ-Գնդեվազ, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող […]
13:21 21.03.2022
Մարտի 20-ին՝ ժամը 17:16-ին, Աի պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հակոբյան 36 հասցեում, բնակելի տան բակում, առատ ձյան պատճառով երկաթե կոնստրուկցիայով հավաքված ծածկը փլվել է և վնասել էլեկտրալարերը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հաղորդումը փոխանցվել է «Արցախէներգո» ՓԲԸ՝ արձագանքման համար: Ժամը 17:18-ին արագ արձագանքման […]
13:13 21.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը մահացու վիրավորումը ստացել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N […]
00:10 20.03.2022
Մարտի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում և Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Սադունց, Բազմաբերդ, Սյունիքի մարզի Գեղանուշ, Տավուշի մարզի Հաղթանակ, Կոտայքի մարզի Հանքավան, Սևաբերդ, Շիրակի մարզի Ախուրյան, Բանդիվան, Բավրա, […]
23:55 19.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Մեծ Սարիար, Կրաշեն, Լեռնուտ, Արթիկ-Նահապետավան, Արթիկ-Անուշավան, Արթիկ-Գեղանի, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի […]
23:31 19.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 20-ին, 23-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում` ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, […]
23:19 19.03.2022
Մարտի 19-ին՝ ժամը 13:19-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին բեռնատար ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա և քարշակել 40 բեռնատար:
22:41 19.03.2022
Հայաստանը երրորդ մեդալն է ապահովել Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, Մեր 3-րդ մեդալն ապահովել է 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը։ 1/4 եզրափակիչում մեր մարզիկը մրցել է Լեհաստանը ներկայացնող Պավել Բրաչի հետ և հաղթել 3:2 հաշվով։ Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի թուրք Էն Գիզենի հետ։
22:29 19.03.2022
Մարտի 17-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում, Դիլիջան-Իջևան, Երևան-Գյումրի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 9 տուժած։
22:15 19.03.2022
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում։ Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.800 միավոր և հաղթող ճանաչվել։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալակիր է դարձել նժույգթափերի վարժությունում։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ կմասնակցի հենացատկի, ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։ Հայաստանի […]
22:05 19.03.2022
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ մարտի 19-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Նորավանք» – «Նոա» 3։1 (2։1) Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Իբրահիմ Շուեյբու, 9, 27, 53 («Նորավանք»), Գեղամ Հարությունյան, 4 («Նոա») «Արարատ» – «Ալաշկերտ» 0։1 (0։0) Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Շահեն Աղայան Գոլը՝ Ժոզե Էմբալո, 48
21:15 19.03.2022
Թայվանի կենտրոնական հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է սեյսմոլոգիական ծառայությունը, որը ստորգետնյա ցնցումներ է գրանցել տեղական ժամանակով 23:23-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նանտոու քաղաքից 29,4 կմ հեռավորության վրա, իսկ օջախը գտնվել է 15 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել:
20:47 19.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Շիրակի մարզի Մեծ Սարիար, Կրաշեն, Լեռնուտ, Ամասիայի և Աշոցքի, Արթիկ-Նահապետավան, Արթիկ-Անուշավան, Արթիկ-Գեղանի, Արագածոտնի մարզի Արագածի […]
20:21 19.03.2022
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրել է, որ հանրային քննարկման են ներկայացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի փոփոխությունները, որով առաջարկում ենք. – ներդնել քոլեջների և ուսումնարանների աշխատողների ատեստավորման և տարակարգի մեխանիզմներ՝ դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման հնարավորություններով, – քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկա դասավանդողներին տալ հնարավորություն՝ ներգրավվել Հանրակրթության օրենքով ուսուցիչների համար նախատեսված ծրագրերին, […]
20:11 19.03.2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեյի ղեկավարած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը և Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի տնօրեն Արմեն Եսոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող […]
00:57 19.03.2022
Ֆրանկոֆիլմի XII փառատոնի շրջանակում Հայաստանն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին Նորա Մարտիրոսյանի «Si Le Vent Tombe» ֆիլմի համար: Միջոցառումը կազմակերպել է Սան Լուի ֆրանսիական ինստիտուտը Իտալիայում ֆրանկոֆոն դեսպանությունների աջակցությամբ։ Ֆրանկոֆիլմի Գրան պրին շնորհվել է ժյուրիի նախագահ Ռոմանո Միլանիի, Իտալիայի կինոլրագրողների միության գլխավոր քարտուղար, RIFF-ի տնօրեն Ֆաբրիցիո Ֆերարիի և Fantasmagoria-ի գործադիր տնօրեն Ալեսանդրո Դել Վիգնանի կողմից:
00:36 19.03.2022
Մարտի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականների ղեկավար կոնգրեսական Քևին ՄաքՔարթիի հետ։ Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին 2019թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը աջակցելու համար։ Դեսպան Լիլիթ Մակունցն ընդգծել է հունվարին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցի կարևորությունը Վաշինգտոն և կայացած հանդիպումները Կոնգրեսի ղեկավարության հետ, որը հավելյալ […]
00:29 19.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարներ համար, իսկ մյուս […]
00:22 19.03.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Արցախի տեղեկատվական շտաբից միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։
00:00 19.03.2022
Մարտի 19-ին՝ ժամը 21:34-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղում՝ «Հայասի Գրուպ»-ի գինու և կոնյակի գործարանի մոտակայքում, «Opel Zafira» (վարորդ` Գ. Պ.) մակնիշի ավտոմեքենան […]
23:54 18.03.2022
Մարտի 13-ից 18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Բուրաստան գյուղում՝ 6000 քմ, Դիմիտրով գյուղում՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում՝ 6000 քմ: Հրշեջ-փրկարարները […]
23:45 18.03.2022
Մարտի 17-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մասիսի բաժին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել են, որ Նոր Խարբերդում անհայտ քաղաքացին երկու անգամ կրակել է մի շան վրա, որը գլխի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել կլինիկա: Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղի 3-րդ […]
23:33 18.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 19-20-ը, 22-ի գիշերը, 23-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 […]
23:29 18.03.2022
Մարտի 18-ին` ժամը 17:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 9/2 շենքի մոտակայքում գտնվող շինարարական հրապարակում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։22-ին, մարվել՝ 18։46-ին։ Այրվել է «Մոնոլիտիկ բիլդինգ» ՍՊԸ-ին պատկանող շինհրապարակում տեղակայված […]