TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

29-ամյա տղամարդը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով

23:25 18.03.2022

Մարտի 17-ին՝ ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Շահումյան 4-րդ փողոցից զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել 29-ամյա տղամարդու՝ իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի սրահում գտնվող պայուսակից հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, որը ըստ փորձագետի հայտարարության՝ «ՏՏ» տեսակի հրազեն է, իսկ փամփուշտները՝ 7,62 […]

̰
Ամերիկացի սյունակագիրը Թուրքիային առաջարկում է ՌԴ-ից գնած C-400-ները փոխանցել Ուկրաինային

23:16 18.03.2022

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբն Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել ամերիկյան հայտնի The Wall Street Journal-ում: Նրա կարծիքով՝ Թուրքիան կարող է վերադառնալ ամերիկյան F-35 կործանիչների ծրագիր, որից Վաշինգտոնն ԱՆկարային դուրս էր թողել Ռուսաստանից C-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պատճառով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հոդվածագիրը նշում է, որ F-35 կործանիչների ծրագիր վերադառնալու հարցում […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

23:08 18.03.2022

Վերջին շրջանում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված դիտարկումներով պարզվել է, որ հատկապես քաղաքային բնակավայրերում հետիոտները կարգավորվող (լուսացույցով կահավորված) հետիոտնային անցումներից օգտվելիս հաճախ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ անցումն անվտանգ չէ, և հետիոտնային անցում են դուրս գալիս անմիջապես հետիոտնի համար նախատեսված լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալու պահին՝ անտեսելով, որ հետիոտնային անցմանը մոտ գտնվող տրանսպորտային միջոցը դեռ չի […]

̰
Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ դատաիրավական բարեփոխումների թեմայով

23:00 18.03.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգորի Մինասյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 18-ին, տեղի է ունեցել քննարկում՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված և թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ […]

̰
Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է

22:54 18.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 22։15-ի դրությամբ, առատ ձյան և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Մ-2 Աղվանի- Տաթև Մ-2 միջպետական ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորայք-Զանգեր ավտոճանապարհը, Սարավանի լեռնանցքը, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները […]

̰
Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից բաժին են ներկայացրել 17 և 15-ամյա պատանիների

22:45 18.03.2022

Մարտի 17-ին՝ ժամը 18.50-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Բարեկամություն» կայարանի նախասրահից, զենք կրելու ու պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի 17-ամյա և Երևանի 15-ամյա բնակիչների։ Նրանց օրինական ներկայացուցիչների ներկայությամբ 17-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է մետաղյա բացովի մահակ, իսկ 15-ամյա պատանու մոտից՝ առանց թույլտվության, գործարանային համարով օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված […]

̰
̰
Տարեվերջին պարեկային ծառայությունը կգործի նաև Կոտայքի մարզում

22:17 18.03.2022

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի ստորաբաժանումում ծառայության անցնելու համար ոստիկանությունում դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը: Մանրամասները՝ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ-ՄՐՑՈՒՅԹ

̰
SHANTNEWS

22:00 18.03.2022

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է ավելի քան 400 տեսախցիկից բաղկացած ամբողջական տեսահսկման համակարգ

21:53 18.03.2022

Այսօր՝ մարտի 18-ին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանի, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի և միջազգային գործընկերների հետ միասին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տեղադրվել է տեսահսկման համակարգ, այն բաղկացած է շուրջ 400 տեսախցիկներից։ Տեսահսկման համակարգի տեղադրման նպատակն է  ապահովել քրեակատարողական հիմնարկի թափանցիկ աշխատանքը։ Նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

21:08 18.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, առատ ձյան և մերկասառույցի պատճառով Վերին Խոտանան գյուղի ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում։ Այժմ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ Սյունիքի մարզի ճանապարհների պահպանման և շահագործման պատասխանատուն, կապալառու կազմակերպության աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժերով իրականացնում են ճանապարհի բացման և երթևեկության կազմակերպման աշխատանքներ։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ […]

̰
«Արցախից տեղահանված անձանցից 88%-ը կանայք և երեխաներ էին, որոնք ընդգրկվել են տարբեր աջակցության ծրագրերում»․ Նարեկ Մկրտչյանի ամփոփիչ ելույթը

17:00 18.03.2022

Սոցիալական պաշտպանության վարչարարության (ՍՊՎԾ 2) 2-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում են իրականացվել Միասնական սոցիալական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների անձնակազմի վերապատրաստման դասընթացներ, որոնց անցկացման գործում ներգրավվելու համար հրավիրվում են խորհրդատվական ընկերություններ։ Դասընթացները, որոնք ուղղված են զարգացնելու ՄՍԾ կառուցվածքային ստորաբաժանումների (ներառյալ՝ տարածքային կենտրոնները), անձնակազմի կարողություններն ու մասնագիտական հմտությունները` նպատակ ունեն նպաստել սոցիալական ծառայությունների մատուցման որակի ու արդյունավետության բարձրացմանը։ Վերոնշյալ […]

̰
Նարեկ Մկրտչյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել էն համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը

16:55 18.03.2022

Նյու Յորք կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Անսիեհ Խազալիի հետ։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ երկուստեք կարևորվել է հայ-իրանական համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակեցնել սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրերի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

16:48 18.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի: Արագածոտնի մարզի Արագածի և […]

̰
Ի գիտություն արտահանող և ներմուծող ընկերությունների

16:45 18.03.2022

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ արտահանող և ներմուծող ընկերությունները, կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Ռուսաստանի Դաշնության կառավարության 2022 թվականի մարտի 9-ի թիվ 311, թիվ 312, թիվ 313 որոշումներին և ՌԴ տարածքից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արտահանման ոչ ենթակա (արգելված), ինչպես նաև դեպի ԵԱՏՄ երկրներ թույլատրվող ապրանքների ցանկին կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ. https://mineconomy.am/page/2091:

̰
Առցանց անմաքս առևտրի շեմը 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո

16:43 18.03.2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո: Այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա […]

̰
Համայնքների միության հետ նախարարության համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. Սանոսյան

16:39 18.03.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության արտահերթ ընդհանուր ժողովին։ Նախարարը նախ ողջունել է միջոցառման մասնակիցներին, ապա շնորհավորել նորընտիր համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Նախարարն ընդգծել է, որ «Հայաստանի համայնքների միավորումը» տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել համայնքների համախմբման, ընդհանուր խնդիրների քննարկման և դրանց կարգավորման, […]

̰
Հեռավար ուսուցման հարթակ` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ

16:27 18.03.2022

Այսօր տեղի է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը: Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, հանրակրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համավարակի պայմաններում ակնհայտ դարձավ, որ […]

̰
Ռուբինյանց փողոցում մեքենան բախվել է արգելապատնեշին․ տուժածը հոսպիտալացվել է

16:20 18.03.2022

Մարտի 18-ին՝ ժամը 13:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 56/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ․ Մ․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա

16:13 18.03.2022

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի մարտի 21-22-ը ներառյալ գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում և հանդիպելու է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը մի շարք այլ աշխատանքային հանդիպումներ կունենա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

̰
Էրդողանի խոսնակը մանրամասներ է բացահայտել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից

16:12 18.03.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը որոշ մանրամասներ է բացահայտել Թուրքիայի նախագահի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցից, փոխանցում է Ermenihaber-ը։ BBC-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ երկու ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ներկայացրել է ուկրաինական հարցում Ռուսաստանի պահանջները, որոնք դասակարգվում են 2 խմբում: Ըստ Քալընի՝ պահանջների մի խմբի շուրջ կողմերի […]

̰
Պետությանը պատճառված 32.6մլրդ դրամի վնաս, բավարարված 265մլն դրամի հայցապահանջ. դատախազության արդյունքները պետական շահերի պաշտպանության ոլորտում

16:06 18.03.2022

ՀՀ դատախազությունը շարունակում է լայն ծավալով իրականացնել պետական շահերի պաշտպանության գործառույթը: 2021թ. ընթացքում պետական գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարվել է ընդհանուր 1308 ուսումնասիրություն, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 60%-ով: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 687 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ենթակառուցվածքների կառավարման, […]

̰
Արցախի ԱԳՆ-ը՝ ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ

16:00 18.03.2022

Արցախի ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ․ «Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է ուղարկվել փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին եռալեզու միջանկյալ զեկույցը

15:57 18.03.2022

Հրապարակել ենք «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) միջանկյալ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցում հակիրճ անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ […]

̰
Ամրապնդվում են հայ-իտալական բարեկամական հարաբերությունները․ Լուիջի Դի Մայոն՝ Արարատ Միրզոյանին

15:43 18.03.2022

Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ hայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է տարեցտարի աճող երկկողմ առևտրաշրջանառությունը, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալը Հայաստանում։ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:40 18.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է […]

̰
Եվս մեկ հացի արտադրամաս վերսկսել է գործունեությունը

15:37 18.03.2022

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Երևան), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով: Ստուգումը ցույց է տվել, որ այս արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

̰
Կանխվել է  համակարգիչների, հեռախոսների` Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխման փորձը

15:30 18.03.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում կանաչ ուղու եզրագիծը հատելուց հետո հսկողության են ենթարկվել Աբու Դաբի-Երևան ավիաչվերթով […]

̰
«Մեկ անգամ ևս ընդգծվել են շուրջ 3000-ամյա մեր մայրաքաղաքի պատմության շարունակականությունն ու անխաթար ընթացքը». Խաչիկ Հարությունյան

15:24 18.03.2022

Մարտի 16-17-ն անցկացվել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Երկօրյա աշխատանքներն անցկացվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության […]

̰
Նախատեսվում է ձեռք բերել էլեկտրական ավտոբուսներ, թարմացնել տրոլեյբուսի պարկը և ներդնել խելացի լուսացույցներով կառավարվող համակարգ

15:18 18.03.2022

Եվրոպական միության «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնությանը միացած Երևանի քաղաքապետարանը ստանձնել է մինչև 2030թ. CO2 արտանետումները 30%-ով նվազեցնելու և հարմարվողականության պլան մշակելու կամավոր հանձնառություն: Նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ծրագրի տարածաշրջանային համակարգող խմբի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կարևորելով ԵՄ-ի հատ համատեղ իրականացվող նախագծերը՝ քաղաքապետն անդրադարձել է «Եվրոպական միությունը Երևանի […]

̰
BACK_TO_TOP