TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մեկնարկում է գարնանային արձակուրդը

13:07 15.03.2022

Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

̰
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները

00:25 15.03.2022

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ԱԳՆ-ի աղբյուրը։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»,- նշել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում: Բացի այդ, ավելի վաղ Չավուշօղլուն Ուկրաինայի իրադրությունը քննարկել է նաև ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին […]

̰
Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռ ավտոճանապարհը փակ է

23:55 14.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ-Գնդևազ […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

23:55 14.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-7 մ/վ, մարտի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի […]

̰
Պենտագոնում հայտնել են, որ Fox News-ի լրագրողը վիրավորվել է Ուկրաինայում աշխատանքի ժամանակ

23:48 14.03.2022

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի լրագրող Բենջամին Հոլը վիրավորվել է Ուկրաինայում աշխատանքի ժամանակ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ մեր մտահոգությունը հայտնել այն վնասվածքի կապակցությամբ, որը ինչպես մենք հասկանում ենք,  ստացել է Fox News-ի թղթակից Բենջամին Հոլը, ով լուսաբանում է Ուկրաինայում մարտերը։ Մեզ տեղեկացրել են, որ այժմ […]

̰ ̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 բեռնատար

23:24 14.03.2022

Մարտի 14-ին` ժամը 17։26-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Գորայք ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։ Ժամը 21:37-ի դրությամբ փրկարարներն […]

̰ ̰
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունն իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը

22:57 14.03.2022

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը, որի շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ: Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, մասնավորապես՝ 2 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, […]

̰
Երևանի քաղաքապետը հորդորել է խիստ հսկողություն իրականացնել վարորդների աշխատանքի նկատմամբ

22:47 14.03.2022

Արտաքին գովազդի պաստառները փոխարինելու ընթացքում մայրաքաղաքում առաջացող խցանումները բացառելու համար կգործեն ժամերի սահմանափակումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է գովազդի նոր թույլտվությունները տրամադրել ժամային հստակ գրաֆիկի սահմանմամբ: Քաղաքում բռնկված հրդեհները մարելու ժամանակ գրեթե միշտ հրշեջ մեքենաները ջրով վերալիցքավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով համայնքը նախաձեռնել է նոր հիդրանտների կառուցման […]

̰
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կա զոհ և տուժած

22:32 14.03.2022

Մարտի 14-ին՝ ժամը 19:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1976 թ.) և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները […]

̰
Ձյուն և բուք․ իրավիճակը ճանապարհներին

22:28 14.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ-Գնդևազ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջասթին Թրյուդոյի հետ

22:06 14.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կանադական կողմին՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության համար։ Վարչապետը կարևորել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի վերջերս կատարած այցը Հայաստան և հույս հայտնել, որ տեղի ունեցած հանդիպումներն ու […]

̰
SHANTNEWS

21:55 14.03.2022

̰
Զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն

21:44 14.03.2022

Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման, օպերատիվ և ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացման նպատակով N զորամասում մարտի 14-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն։ Ստորաբաժանումներն, ըստ ուղղությունների, կատարել են առաջադրված խնդիրները, հայտնաբերել, ճշգրտել կոորդինատները և դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի կրակակետերը։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստությունը և փոխգործակցությունը, մատնանշել արձանագրված որոշակի թերությունները և հանձնարարականներ տվել դրանց վերացման […]

̰
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

21:38 14.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ […]

̰
Oտարերկրյա դիվանագետներին են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները

21:31 14.03.2022

Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։ Հումանիտար ճգնաժամի կանխման […]

̰
Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

21:28 14.03.2022

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։ Արդեն ավանդույթ դարձած այս տոնակատարությունն այս տարի ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։ Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության […]

̰
Թուրքիայում աճել է անապահովության նպաստներ ստացողների թիվը

20:53 14.03.2022

2021-ին Թուրքիայում պետությունից սոցիալական օգնություն է ստացել 11 մլն 370 հազար քաղաքացի: Այս մասին հայտնի է դարձել այդ երկրի Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարության 2021-ի գործունեության վերաբեյալ հրապարակած զեկույցից: Հաղորդվում է, որ նպաստառուների թվի աճին զուգահեռ սոցօգնությունների բյուջեն 2020-ի 69 մլրդ լիրայից (4.6 մլրդ դոլար) 2021-ի համար հասել է 97.8 մլրդ լիրայի (6.6 մլրդ դոլար): […]

̰ ̰
Մսամթերքի շուկան, փողոցային առևտուրը գլխացավանք են դարձել. ինչ է արձանագրել ՍԱՏՄ-ն

16:00 14.03.2022

Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ կենդանական ծագման մթերքների իրացման ուղղությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ամենախնդրահարույցը մսի վաճառքն է: 2020 թվականից գործում է իրավական կարգավորում, որով ամրագրվել է սպանդանոցային մորթի պարտադիր լինելը, սակայն խնդիրները շարունակվում են: «Փորձը ցույց է տալիս, որ կան որոշ […]

̰
Վրաստանի նախագահը Ուկրաինայի հարցով քննադատել է խորհրդարանականներին

15:59 14.03.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ամենամյա հաշվետվությամբ ելույթ ունենալով օրենսդիրում, քննադատել է խորհրդարանականներին, փոխանցում է Aliq.ge-ն։ «Հասարակությունը ձեզանից շատ ավելի սթափ է, գիտակից, համարձակ ու ամենակարևորը՝ համախմբված։ Այսօր ես տեսնում եմ, որ ժողովրդի մեջ արդեն արթնացել են ազգային համաձայնության նշանները, դա դեռ չեմ տեսնում ձեր մեջ։ Արդյո՞ք չեք հասկանում, թե ինչ պատասխանատվություն եք կրում ձեր […]

̰
Հուլիսի 6-13-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ամենամյա տնտեսական և առևտրային ֆորումը կանցկացվի Գաբոնում և Ռուանդայում

15:51 14.03.2022

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ) իր տնտեսական և առևտրային ամենամյա ֆորումը կանցկացնի Կենտրոնական Աֆրիկայում` երկու փուլով` 2022թ. հուլիսի 6-8-ը Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլում և հուլիսի 11-13-ը` Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում: Ֆրանկոֆոն տարածաշրջանների (Աֆրիկա, Հյուսիսային Ամերիկա, Ասիա և Խաղաղ օվկիանոս, Կարիբյան ավազան և Լատինական Ամերիկա, Եվրոպա և Հնդկական օվկիանոս) 70-100 ընկերություններից և տնտեսական գործիչներից կազմված պատվիրակությունը կգլխավորի Ֆրանկոֆոնիայի գլխավոր […]

̰

15:50 14.03.2022

N զորամիավորումում մարտի 13-ին նշվել է ենթակա զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը։ Զորամիավորման հրամանատարը շնորհավորել է զորամասի անձնակազմին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, բարձր պատրաստության և առաջադրված խնդիրների գերազանց կատարման համար։ Զորամասի լավագույն զինծառայողները խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

̰
Շանհայում կանցկացվի Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակի (GCP) խթանման համաժողով

15:47 14.03.2022

Մարտի 16-ին Շանհայում կանցկացվի Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակի (GCP) խթանման համաժողով: Համաժողովի կազմակերպիչներն են` Համաշխարհային առևտրային պալատների միասնական գրասենյակային հարթակը, Huanzhou Commerce Management (Shanghai) Co., Ltd-ն, Եվրոպական-ամերիկյան առևտրի և արդյունաբերական պալատը` ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայի Ցինպու շրջանի Մունիցիպալ առևտրային հանձնաժողովի աջակցությամբ: Համաժողովը տեղի կունենա Շանհայի PRIMUS հյուրանոցում։ Միջոցառմանը կմասնակցեն Շանհայի մունիցիպալ ժողովրդական […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 բեռնատար ավտոմեքենա

15:43 14.03.2022

Մարտի 14-ին` ժամը 08։30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 08։52-ից մինչև 15։19-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 բեռնատար ավտոմեքենա:

̰
Զորամասերից մեկում ամփոփվել են եռօրյա սպայական հավաքների արդյունքները

15:41 14.03.2022

Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մարտի 14-ին ամփոփվել են եռօրյա սպայական հավաքների արդյունքները։ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները, ճշգրտվել են հետագա աշխատանքային ուղղություններն ու տրվել համապատասխան հանձնարարականներ։

̰
Լարս փակ է․ ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա

15:37 14.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ […]

̰ ̰
Ներդրումային կոմիտեն գնահատելու է հանրային ներդրումների առաջնահերթությունները. վարչապետ

15:26 14.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները, արդարադատության և արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք: Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Հիշեցնեմ՝ այս մարմինն ստեղծվել է, որպեսզի […]

̰
BACK_TO_TOP