Մսամթերքի շուկան, փողոցային առևտուրը գլխացավանք են դարձել. ինչ է արձանագրել ՍԱՏՄ-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+28.09 oC

Մսամթերքի շուկան, փողոցային առևտուրը գլխացավանք են դարձել. ինչ է արձանագրել ՍԱՏՄ-ն

16:00 14.03.2022

Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում շարունակում է խնդրահարույց մնալ կենդանական ծագման մթերքների իրացման ուղղությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ ամենախնդրահարույցը մսի վաճառքն է: 2020 թվականից գործում է իրավական կարգավորում, որով ամրագրվել է սպանդանոցային մորթի պարտադիր լինելը, սակայն խնդիրները շարունակվում են:

«Փորձը ցույց է տալիս, որ կան որոշ խմբեր, որոնք ինչ-որ մեխանիզմներ են մշակել ու խաբում են, թե մեզ, թե սպառողներին: Մենք էլ հիմա հակազդման միջոցառումներ ենք ձեռնարկում, որ կարողանանք կանխել ու թույլ չտալ, որ ոչ սպանդանոցային ծագման միս վաճառվի խանութներում»,- ասաց Գեորգի Ավետիսյանը:

Մարտի 15-ից տեսչական մարմինն անցնում է ավելի խստացված ստուգումների թե սպանդանոցներում, թե իրացման ցանցում հանրային սննդի կենտրոնում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղեքի վաճառքը:

Գեորգի Ավետիսյանի բնորոշմամբ՝ մեկ այլ գլխացավանք է փողոցային առևտուրը, բակային տարածքներում կենդանական ծագման մթերք վաճառելը: Նրա խոսքով՝ քանի դեռ սպառողը սնունդ գնում է փողոցում ապրանք վաճառողից, այդ խնդիրը չի լուծվելու: Այժմ տեսչական մարմինների համակարգման գրասենյակի հետ մեծ ծավալի աշխատանք է տարվում իրավական կարգավորումների ուղղությամբ:

«Մեր տեսչությունը իրավասություն չունի փողոցային առևտրի վրա ազդելու: Մենք արձանագրում ենք ու դիմում ենք ոստիկանությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը:

Նախորդ տարի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գրեթե 100 տոկոսով կարողացել է իրականացնել իր պլանային ստուգումները: Դրանից բացի՝ մոտ 300 ստուգում է իրականացվել նաև քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»

17:37 22.05.2025

Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ...

ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

17:30 22.05.2025

ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ «ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի […] ...

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից

17:26 22.05.2025

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից

Մայիսի 22-ին` ժամը 10:37-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ ...

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է

17:18 22.05.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով: Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը: Դիմավորման արարողությունից հետո ՀՀ […] ...

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

17:10 22.05.2025

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

Մայիսի 22-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Դրախտ լողափի մոտ վթար է տեղի ունեցել։ Մեկնել են պարեկային կարգախմբեր։ Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են «ՈՒԱԶ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով չորս անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 15:27-ին Գավառի ԲԿ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով իրենց […] ...

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ամերիկյան հանդիպումների համար

17:00 22.05.2025

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը ամերիկյան հանդիպումների համար

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը հրապարակել է թիմի կազմն առաջիկա խաղերի համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականը հունիսին ԱՄՆ-ում կմասնակցի ուսումնամարզական հավաքի և կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Հավաքականի կազմը. Ալբերտ Թադևոսյան, Ավանդ Դորյան, Դանիել Կիրակոսյան, Խավիեր Կիլսիյան, Անդրե Սփայթ Մկրտչյան, Զաքարի Թավիթյան, Դավիթ Խաչատրյան, Յուրա […] ...

BACK_TO_TOP