TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Բայդենն Ուկրաինային ավելի քան 13 մլրդ դոլար է հատկացրել

23:30 15.03.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 1,5 տրիլիոն դոլար արժողությամբ դաշնային կառավարության ֆինանսավորման օրինագիծը մինչև 2022 ֆինանսական տարվա ավարտը, այդ թվում՝ 13,6 միլիարդ դոլար ռազմական և մարդասիրական օգնություն Ուկրաինային և հարևան երկրներին: Վարչակազմի ղեկավարը փաստաթղթի տակ ստորագրել է Սպիտակ տանը տեղի ունեցած արարողության ժամանակ։ «Այս օրինագիծն իր մեջ ներառում է 13,6 մլրդ դոլարի Պատմական ֆինանսավորում […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:27 15.03.2022

Մարտի 12-ից 15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 64 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված […]

̰ ̰
̰
Ցրտում է․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:03 15.03.2022

Հանրապետության տարածքում մարտի 18-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 17-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 18-20-ը ժամանակ […]

̰ ̰
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան ռենտգեն նոր կաբինետ ունի

22:49 15.03.2022

Առողջապահության նախարարության ջանքերով, համայնքների համաչափ զարգացմանը և բուժծառայությունների հասնելիությանն ուղղված ծրագրերի շրջանակներում, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան վերազինվել է ժամանակակաից ռենտգեն սարքավորումով։ «Քայլ առ քայլ պետք է վերազինենք առաջնային օղակը` պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները»,-Լոռու մարզ այցելության ընթացքում Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում նշել է Անահիտ Ավանեսյանը։ Մասնագետները նշել են, որ նոր սարքն իր հնարավորություններով անհամեմատելի է նախորդի հետ, […]

̰
Բուք, ձյուն և փակ ճանապարհներ Հայաստանում

22:41 15.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 […]

̰ ̰
̰ ̰
«Ուղեղային կենտրոն»․ Արա Աբրահամյանի հեռանկարային ծրագրերը Հայաստանում

22:00 15.03.2022

Ամերիկյան Burlington Capital ընկերության հետ համագործակցությամբ Հայաստանում կստեղծվի Գյուղատնտեսական  և առողջապահական տեխնոլոգիաների հիմնադրամ: Այդ նախագծերի մասին այսօր խոսել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը ասուլիսին եկել էր ամերիկյան ընկերության ղեկավար Լիզա Ռոսկինսի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
SHANTNEWS

21:55 15.03.2022

̰
Բլինքենն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

21:49 15.03.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ուկրաինայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածած գրավոր հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ աջակցելու Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային: Նշելով հայկական և ադրբեջանական […]

̰
Պուտինն ու Միշելը հեռախոսազրույց են ունեցել

21:37 15.03.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Շարունակվել է Դոնբասի հանրապետությունների պաշտպանության համար ռուսական հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված իրավիճակի քննարկումը, ինչպես նաև հումանիտար ասպեկտները, ներառյալ խաղաղ բնակիչների տարհանման միջոցառումները: Ռուսաստանի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրամիության […]

̰
Այգեստանի որոշ փողոցներ կանվանակոչվեն

21:17 15.03.2022

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավական ոլորտում գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում կարվի օպտիմալացում: Երևանի ավագանին այսօր կայացած հերթական նիստում հավանություն տվեց որոշման նախագծին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, կարևորելով կառուցվածքային փոփոխության իրականացումը, նշել է, որ այն ոլորտում համակարգված ու միասնական մոտեցմամբ աշխատանքի երաշխիք կլինի: Համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին նախազգուշացումներն ու դատական ծանուցումներն այսուհետ կուղարկվեն էլեկտրոնային եղանակով, ինչն իր […]

̰
Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Նենսի Փելոսիից

21:08 15.03.2022

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալական նամակ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ Ալեն Սիմոնյան, հիանալի է, որ նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր ողջունել Ձեզ եւ Ձեր գլխավորած պատվիրակությանը Միացյալ Նահանգների Կապիտոլիումում` […]

̰
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը. Միրզոյան

21:00 15.03.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը։ Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը, Միրզոյանը պատասխանել է․ «Ընդհանուր առմամբ, մենք այն դրական ենք գնահատում։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից […]

̰
Նովրուզից առաջ Վանում արգելվել է ցույցերի և բացօթյա հավաքների անցկացումը

20:56 15.03.2022

Վանի նահանգապետարանը 15 օրով սահմանափակել է ցույցերի, երթերի, բացօթյա հավաքների անցկացումը։ Որոշումը ուժի մեջ է լինելու մարտի 15-29-ը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» ընդդիմադիր կուսակցությունը (ԺԴԿ-HDP) հայտարարել էր, որ մարտի 20-ին նովրուզյան հանրահավաք է նախատեսում անցկացնել Վանում։ Նշենք, որ Նովրուզը քուրդ ժողովրդի համար գարնան առաջին օրն է և տարվա սկզիբը։ […]

̰
Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա տարածաշրջանում կայունության վրա․ Միրզոյանի հարցազրույցն «Անադոլու»-ին

20:45 15.03.2022

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, որը ներկայացված է ստորև. Հարց․ Ի՞նչ կցանկանայիք նշել Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին Ձեր մասնակցության մասին: Պատասխան․ Նախ, ցանկանում եմ հիշեցնել նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած զարգացումների կարևոր դրվագները։ Երկու երկրների ղեկավարները՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը, հրապարակային հայտարարություններ […]

̰
Մարտի 15-ը սոցիալական աշխատանքի միջազգային օրն է

20:38 15.03.2022

Մարտի 15-ը սոցիալական աշխատանքի միջազգային օրն է։ Սոցիալական աշխատանքի առաջնային նպատակը շարունակում է լինել հասարակության խոցելի խմբերին և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց անհրաժեշտ օգնության տրամադրումը՝ հաղթահարելու վերջիններիս առջև ծառացած խնդիրներն ու դժվարությունները, տեղեկացնում են նախարարությունից։ ԱՍՀՆ կողմից իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել սոցիալական աշխատանքի ինստիտուտի ու համակարգի կայացմանը՝ քաղաքացիներին տրամադրվող օգնությունը դարձնելով առավել հասցեական […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է

20:30 15.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզի Չքնաղ-Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 […]

̰
Խրամորթից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները․ հայտարարություն

20:21 15.03.2022

Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների պատճառով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ժամանակավորապես այլ բնակավայրեր են տեղափոխվել գյուղի կանայք և երեխաները։ Այս մասին Ասկերանի շրջանի վարչակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Տեղեկացնում ենք, որ նրանք դեռևս չեն վերադարձել հայրենի գյուղ, քանի որ իրականացվում են անվտանգային լրացուցիչ աշխատանքներ։ Այլ բնակավայրերի բնակիչների անվտանգության մասով […]

̰
Վարդենյաց լեռնանցքը և  Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ են

20:08 15.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն, և բուք է։ Վերոնշյալ ճանապարհահատվածում առաջացել է խցանում, որի պատճառով պարբերաբար ավտոճանապարհը փակվում է։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք չխոչընդոտել կապալառու կազմակերպության աշխատանքներին, ենթարկվել ճանապարհային […]

̰
Youtube-ը հեռացրել է թուրքական ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը

16:00 15.03.2022

Տեսանյութերի դիտման համաշխարհային հարթակ YouTube-ը հեռացրել է թուրքական «Teori» ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հարթակը «Հայոց ցեղասպանության սուտը և ՄԻԵԴ-ի աշխատաժողովը» վերնագրով տեսանյութի արգելափակումը հիմնավորել է դրանում ատելության խոսքի առկայությամբ: Միջազգային վիդեոպորտալի բացատրության մեջ նշվել է, որ տեսանյութում խախտվել են համակեցության կանոնները: Ավելացնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Youtube»-ի […]

̰
ՌԴ-ն և Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակ. Լավրով

15:59 15.03.2022

ՌԴ-ն և Իրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը։ «Պատրաստվում են նոր կարևոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել է նա: Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է Իրանի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

15:58 15.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին

15:55 15.03.2022

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ մարտի 15-ին գումարված հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի տեղեկացմամբ` նախագծի նպատակն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգումն է: Նախագծով առաջարկվում […]

̰
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները

15:54 15.03.2022

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 15-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի, Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսի, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի ու Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Հելեն Սենդ Անդրեսենի հետ: Հանդիպմանն […]

̰
«Մենք պետք է մեր բարեկամությունը պահենք ինչպես Զելենսկիի, այնպես է Պուտինի հետ». Էրդողան

15:52 15.03.2022

Թուրքիայում կայացել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հայտնել են հանդիպման մանրամասները: Ըստ Թուրքիայի նախագահի` բացի թուրք-գերմանական հարաբերություններից խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: Էրդողանը հայտնել է, որ պայմանավորվածություն կա ակտիվացնել թուրք-գերմանական դիվանագիտական կապերն Ուկրաինայում ստեղծվածը իրավիճակը կարգավորելու համար: […]

̰
BACK_TO_TOP