23:31 10.03.2022
N զորամիավորումում մարտի 10-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, սպառազինության և թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման հարցեր։
23:23 10.03.2022
Մարտի 10-ին` ժամը 12։42-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից դեպի Տաթևի վանական համալիր տանող ավտոճանապարհին ավտոմեքենաները ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]
23:11 10.03.2022
Մարտի 10-ին N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են անհատական և խմբային ուսումնական վարժանքներ: Մշակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում խմբի փոխհամաձայնեցված գործողությունները: Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել դիմադրությունն ու առգրավել անհրաժեշտ փաստաթղթերը։
22:50 10.03.2022
Հակամարտող ժողովուրդները հաշտության կարող են հասնել միայն փոխադարձ վստահության միջոցով, իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը միայն ավելացնում է թշնամանքը և վնասում փոխըմբռնման հասնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրախորհրդարանում«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբակցության անդամ Անդրեյ Կովաչևը: «Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ մշակութային ժառանգության ոչնչացման թեման ընդամենը մեկ օրինակ է այն բանի, […]
22:45 10.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Լոռու մարզում, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի […]
22:38 10.03.2022
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը աջակցում է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչերին՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ուսումնասիրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության անդամ Բերգը հայտարարեց «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ: «Ես լիովին և ամբողջությամբ աջակցում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարած անկախ կոմիտեին՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության […]
22:19 10.03.2022
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։ 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։
22:16 10.03.2022
Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև մեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել փոփոխություն կատարել կառավարության թիվ 1251-Ն որոշման մեջ, որով սույն թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ […]
22:13 10.03.2022
Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գումարտակի ղեկավար կազմի գլխավորությամբ, մարտի 7-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Ուժեղացված ծառայության նպատակը առանց համարանիշերի տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեց առանց համարանիշերի երեք տրանսպորտային միջոց։ Բացի այդ, ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց երեք տասնյակից ավելի արձանագրություն։ Հայտնաբերվեցին […]
22:02 10.03.2022
Մարտի 10-ին` տեղական ժամանակով ժամը 21:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:26-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]
21:41 10.03.2022
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր հյուպատոսությունները գործում են հետևյալ հասցեներով. ք. Լվով, Վիրմենսկա փ. 13 ք. Ուժգորոդ, Իվանա Ֆրանկա փ. 1վ։
21:31 10.03.2022
Մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության […]
21:16 10.03.2022
Մարտի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի, Ախուրյանի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
21:09 10.03.2022
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Անթալիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից տեսանյութ է հրապարակել ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը նշել է, որ ուրախ է, որ կկարողանան մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ապրիլի սկզբին Ռուսաստան նախատեսվող այցի նախապատրաստման շրջանակներում։ «Վստահ եմ, որ այցը կնպաստի […]
16:00 10.03.2022
Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին, նա այդ պաշտոնում առաջին կինն է դարձել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հունգարիայի Ազգային ժողովը հինգշաբթի օրը կայացած նիստում երկրի նոր նախագահ է ընտրել վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ «Ֆիդես» կառավարող կուսակցության փոխնախագահ, ընտանիքի, երիտասարդության և միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին: […]
15:59 10.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղում է ձյուն: […]
15:58 10.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ավտոմեքենայի չզիջելու կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկող 25-ամյա և 38-ամյա քաղաքացիների միջև: Վեճի ընթացքում 25-ամյա երիտասարդը, սեփական անձը վեր […]
15:58 10.03.2022
Մարտի 10-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ու սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստ, որին հրավիրվել էր Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը: Համատեղ նիստում քննարկվել են պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները: Արմեն Մանգասարյանը ներկայացրել է կառավարության մոտեցումներն ու գործող ծրագրերը: Զոհված, անհայտ […]
15:56 10.03.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցված Մարիուպոլի մի շարք թաղամասեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Շարունակվել է Մարիուպոլ քաղաքն ազգայնականներից ազատագրելու գործողությունը: Դոնեցկի Հանրապետության Ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները քաղաքի արևելքում վերահսկողության տակ են վերցրել Ազովսկ, Նեյդենովկա, Լյապինո, Վինոգրադար թաղամասերի վերահսկողությունը և դուրս եկել «Ազովստալ» գործարանի մոտ: Քաղաքի արևմտյան մասում ազատագրվել է «Զապադնի» միկրոշրջանը»,- ասել […]
15:52 10.03.2022
ՃՈ-ն տեղեկացնում է, որ ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի նոր հարցաշար, որը ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 385-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 16-րդ կետով սահմանված կարգով հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում: Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով` […]
15:50 10.03.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում «Առողջապահություն և սոցիալական ծրագրեր» խորագրով հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները. Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում, Առողջության առաջնային պահպանման օղակը` որպես առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգիր հիմք, բժշկական հաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացում, հիմնանորոգման աշխատանքներ: Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է […]
15:38 10.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջ կողմից առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին […]
15:34 10.03.2022
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տնտեսական լրջագույն մարտահրավերներ են ի հայտ եկել, և այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Մենք մեր հնարավորությունները գնահատում ենք, իսկապես հացահատիկի արտադրության մեր ներքին ռեսուրսները պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը կլրացվի»,- ասաց նա։ […]
15:30 10.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը» հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը: Նախագծով ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը և նպաստելու […]
15:26 10.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները; Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Հրազդան և […]