23:56 09.03.2022
Մարտի 6-ից 9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Գետափ-Մարտունի, Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Վարդաղբյուր-Բաշգյուղ, Արագածոտնի մարզի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 ավտոմեքենա և 65 քաղաքացու ցուցաբերել […]
23:42 09.03.2022
Մարտի 7-ից 9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1850 քմ, Արարատի մարզի Մրգաշեն գյուղում՝ 300 քմ, Դիմիտրով գյուղում՝ 500 քմ, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ-Ծակքար ավտոճանապարհին՝ 5 հա, […]
23:30 09.03.2022
Ամերիկյան Brown-Forman-ը, որը Jack Daniel’s վիսկիի և Finlandia օղու արտադրող է, դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանի տարածքում, հաղորդվում է ընկերության կայքում: «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության լույսի ներքո մենք դադարեցնում ենք առևտրային գործունեությունը Ռուսաստանում»,- ասված է Brown-Forman-ի հաղորդագրության մեջ: Ընկերությունը նաև նշում է, որ սերտ կապի մեջ է իր ուկրաինացի աշխատակիցների հետ և նրանց անհրաժեշտ օգնություն է […]
23:04 09.03.2022
Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 9-ի կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Հանրապետության տարածքում մարտի 10-12-ը ժամանակ […]
22:33 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում (բուք է), Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, […]
22:21 09.03.2022
Նախարար Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները և Կատարից պարարտանյութերի մատակարարման հնարավորությունները։ «Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև […]
22:15 09.03.2022
Adidas AG սպորտային հագուստի և աքսեսուարների արտադրողը դադարեցնում է կայքի և հավելվածի աշխատանքը, խանութները կփակվեն մարտի 14-ին, համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Adidas-ի ռուսական ծառայության կայքում: «Մենք կասեցնում ենք կայքի և հավելվածի աշխատանքը մարտի 9-ից (Մոսկվայի ժամանակով 18:00-ից) մինչև հետագա ծանուցում։ Մանրածախ խանութները կբացվեն մինչև մարտի 13-ը ներառյալ: Դուք կարող եք ապրանքը դիտել կայքում և հավելվածում, […]
22:12 09.03.2022
Բուքինգհեմյան պալատում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն, Եղիսաբեթ Երկրորդին: Հանդիպմանը դեսպանը շնորհավորել է թագուհուն գահակալման «պլատինե» հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ: «Դեսպանն ընդգծեց իր հանձնառությունը հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց […]
21:36 09.03.2022
Victoria’s Secret ներքնազգեստի բրենդը դադարեցրել է Ռուսաստանում ինտերնետ-խանութի և մանրածախ առևտրի կետերի աշխատանքը, հայտնել է ընկերությունը: «2022 թվականի մարտի 9-ի 15.30-ից մենք ժամանակավորապես դադարեցնում ենք ինտերնետ-խանութի աշխատանքը, իսկ Victoria’s Secret- ի բոլոր մանրածախ խանութների աշխատանքը՝ 22.00-ից»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընկերությունը հստակեցրել է, որ մինչև մարտի 9-ը ներառյալ ձևակերպված պատվերները կառաքվեն:
21:28 09.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից։ Առանձազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Կողմերն ընդգծել են, որ […]
21:05 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս քաղաքներում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի […]
20:37 09.03.2022
Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներ» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովը համակարգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների փոխնախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր […]
20:24 09.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, սաստիկ բքի պաճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, […]
20:20 09.03.2022
Մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ լիազոր նախարար Ժան-Բատիստ Լըմուանի համանախագահությամբ անցկացվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացման արարողությանը: Համաժողովի մեկնարկին իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման […]
17:00 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Գավառ, […]
16:59 09.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 9-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 25.15մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.30մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.24մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.13մլն մ³, Ապարանի ջրամբարում` 0.45մլն մ³-ով:
16:57 09.03.2022
Սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է, սակայն այդ միտումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին. դա համաշխարհային բնույթ է կրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2021 թվականին մահերի 50 տոկոսը գրանցվել է սրտանոթային հիվանդությունների հետևանքով։ Սրտաբանը նշեց, որ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման […]
16:51 09.03.2022
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի առավոտյան այցելել է Փարիզի արվարձաններից՝ Մոնֆոր Լամորի քաղաքի գերեզմանատուն, որտեղ ամփոփված է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի աճյունը: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել շանսոնյեի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Վարչապետին ուղեկցել են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման […]
16:45 09.03.2022
Նախարարը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ․ քննարկվել են ժողովրդագրության մագիստրոսական ծրագրի մանրամասները Այսօր Երևանի պետական համալսարանում կայացել է հանդիպում, որի շրջանակում ներկայացվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակում ընձեռված ժողովրդագրության մագիստրոսական ծրագրի մանրամասները։ Քննարկմանը մասնակցել են ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան […]
16:37 09.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Վայոց ձորի մարզի […]
16:32 09.03.2022
Մարտի 9-ին` ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։
16:30 09.03.2022
Մարտի 9-ին` ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։ Այս մասին տեղեկացրին ԱՀ Պն մամուլի ծառայությունից։ Հայկական կողմից տուժածներ չկան։