22:09 31.01.2022
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է: Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել: Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում […]
21:47 31.01.2022
Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է ծնելության խթանումը:Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հունվարի 31-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ հաջողությամբ իրականացվում է անպտղության հաղթահարման ծրագրով նախատեսված աշխատանքները: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության նախագահի 2021-2025 թվականի գործունեության ծրագրի դրույթները, համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի, 2021 թվականին արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է […]
21:39 31.01.2022
Moderna ընկերությունը ստացել է ԱՄՆ Պարենի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչության կողմից Spikevax կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործման լիակատար հավանությունը 18 տարեկանից բարձր անձանց համար: Այս մասին ասված է ընկերության կայքում զետեղված մամուլի հաղորդագրությունում։ «Սա կարեւոր ուղենիշ է Moderna-ի պատմության մեջ, քանի որ դա մեր առաջին արտադրանքն է, որը լիցենզիա է ստացել ԱՄՆ-ում», – հայտարարել […]
21:30 31.01.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 24-ից 31-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4307 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 53 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 40-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց […]
21:24 31.01.2022
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հիվանդացել է կորոնավիրուսով։ Նա ինքնամեկուսացել է։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել Է Twitter-ի իր էջում։ «Ինձ լավ եմ զգում, այս շաբաթ ես կշարունակեմ հեռակա աշխատել՝ պահպանելով հանրային առողջապահության կանոնները», – գրել է Թրյուդոն ։ Նա նաեւ կոչ է արել բոլորին պատվաստել կորոնավիրուսի դեմ։ Հիշեցնենք, որ մինչ այդ Թրյուդոն ինքնամեկուսացել էր անցյալ […]
21:22 31.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:04 31.01.2022
2022 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին: Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, միաժամանակ կանչվել է շտապօգնություն: Շտապօգնության […]
20:55 31.01.2022
«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։ Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ներդումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, իսկ ԱՄԷ կողմից՝ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մուհամմադ ալ-Մուհաիրին։ […]
20:45 31.01.2022
Հունվարի 31-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Նաիրիի տարածաշրջանի Արագյուղ-Բուժական (ասֆալտբետոնե ծածկը բաց է) ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար համար փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
20:31 31.01.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ երեք երիտասարդ Գեղարքունիքի մարզում գողություններ են անում: Ստացված տեղեկությունների մշակման արդյունքում պարզվեց, որ նրացից մեկը՝ Արմավիրի, երկուսը՝ Արարատի մարզի բնակիչներ են: Բավարար ապացույցներ ձեռք բերելու նպատակով քրեական ոստիկանության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց միացան ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հունվարի 29-ին կասկածվողներից մեկը, որ […]
16:01 31.01.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի փետրվարի 2-ին` ժամը 12:00-ին, 414 դահլիճում: Օրակարգը` այստեղ։ Փետրվարի 3-ին` ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Փետրվարի 3-ին` ժամը 11:30-ին, 414 դահլիճում կկայանա Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի […]
16:00 31.01.2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 29-ին բաժին է ներկայացել 20-ամյա Էդգար Ք.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Էդգար Ք.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 30-ին Գյումրի […]
15:59 31.01.2022
Կառավարությունը կարևորում է արհեստական բանականության դերը և առանց դրա կիրառման ուղղակի անհնար է տնտեսությունը զարգացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Երևանում տեղի ունեցած «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Խաչատուրյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի ղեկավարն է փոխվարչապետ […]
15:57 31.01.2022
2022 թվականի հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք, որից 3-ը տրանսպորտային միջոցներում, 3-ը աղբանոցներում և 1-ը էլեկտրալարերի կարճ միացման պատճառով: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Տուժածներ չկան: Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած […]
15:56 31.01.2022
Երեկ՝ ժամը 12:25-ին, Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում այրվում է տրակտոր: Դեպքի վայր մեկնած, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ փրկարարական մասի մարտական հաշվարկը մեկուսացրել է հրդեհը ժամը 12:29-ին, լիամարել` ժամը 12:55-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Նախնական […]
15:54 31.01.2022
Հունվարի 24-30-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 39 երեխա, նրանցից 22-ը տղա է, 17-ը՝ աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
15:52 31.01.2022
2022 թվականի հունիսի 3-5-ը Բելառուսի Հանրապետությունում տեղի կունենա «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը։ Մրցույթին կարող են մասնակցել 9-ից 18 տարեկան երեխաները՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային կատարումներով։ Մրցույթը կանցկացվի ըստ երեք տարիքային խմբերի՝ կրտսեր (9-12 տարեկանը ներառյալ), միջին (13-15 տարեկանը ներառյալ), ավագ (16-18 տարեկանը ներառյալ), և ըստ երեք անվանակարգերի՝ «Երգարվեստ», «Կերպարվեստ», «Պարարվեստ»։ Այն […]
15:49 31.01.2022
Այսօր հանդիպել եմ Շեյխ Սաիդ Բին Ահմեդ Ալ Մաքթում անձնական գրասենյակի տնօրեն պարոն Հիշամ Ալ Գուրգի հետ և քննարկել Հայաստանում ներդրումային հնարավորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
15:48 31.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 24-30-ը։ Սևանա լճի մակարդակը հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել 1900.39 մ (30.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.268 մլն մ³, իսկ […]
15:46 31.01.2022
Հունվարի 30-ի գիշերը՝ ժամը 01.31-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնեցին, որ Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում ընկած մարդ կա, որն արնահոսում է: Ահազանգ էր հնչել նաև 1-03։ Շտապօգնության խումբը երիտասարդին տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Կենտրոնական բաժին ստացված հաղորդումը հետևյալ բովանդակությունն ուներ՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից տեղափոխվել է […]
15:35 31.01.2022
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը վաղ է համարում անդրադառնալ նախագահի թեկնածուի շուրջ խոսակցություններին, քանի որ դեռևս չկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատուրյանը նշեց, որ այդ խոսակցությունները պետք է տեղի ունենան փետրվարի 1-ին, երբ կլինի ԱԺ նախագահի որոշումը: «Գեղեցիկ չի […]
15:31 31.01.2022
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը 2022-ի հունվարին փուլ առ փուլ Թուրքիայի Կենտրոնական բանկում 1 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ավանդ է ներդրել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերջին փոխանցումն իրականացվել է հունվարի 27-ին: Նշվում է, որ ավանդի վերադարձի ժամկետը սահմանվել է 6 ամիս։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր Թուրքիայի՝ Ադրբեջանի հետ կնքելիք 1 մլրդ եվրոյի (1.14 մլրդ դոլար) արժույթի […]
15:26 31.01.2022
Հանգստյան օրերին՝ հունվարի 28-ին, 29-ին և 30-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 82 հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում: Խախտումներ հայտնաբերվել են 2 կազմակերպությունում, կազմվել են արձանագրություններ: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության […]
15:23 31.01.2022
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի F-15 կործանիչը ռադարներից կորել է Ճապոնական ծովի ափին՝ Իսիկավա պրեֆեկտուրայի շրջանում թռիչքի ընթացքում: Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Ինքնաթիռը թռել է Կոմացու բազայից։ Դրանից հետո նրա հետ կապը կորել է։ Կանաձավա նավահանգստում առափնյա պահպանության ծառայությունը պատրաստվում է մոտորանավակ ուղարկել ենթադրյալ կործանման վայր: Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի զինանոցում կա մոտ 200 F-15 կործանիչ։ […]
15:15 31.01.2022
Քենիայի հյուսիս-արևելքում երկուշաբթի օրը առնվազն 13 մարդ է զոհվել, երբ երթուղային տաքսին, որտեղ նրանք գտնվում էին, ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա պայթել է մայրուղու վրա: Այս մասին հայտնել է Քենիայի The Standard թերթը։ Աղբյուրի տեղեկություններով ՝ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան Սոմալիի հետ սահմանի մոտ՝ Արաբիա-Մանդերա մայրուղու վրա։ Տաքսիներն ուղևորվում էին սահմանամերձ Մանդերա քաղաք, որը […]
15:09 31.01.2022
Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական բոյկոտը: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Խատիա Դեկանոիձեն, փոխանցում է «Ալիք մեդիան»։ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՄԱՇ-ը հրաժարվեց մտնել խորհրդարան։ Ամենամեծ ընդդիմադիր կուսակցության անդամները խորհրդարան են անցել 2021 թվականի հունիսի 8-ին։ Սակայն մուտքից 1 […]