15:21 01.02.2022
Փետրվարի 1-ին՝ ժամը 11:44-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (Մ. Բ., ծնված 1954 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
15:08 01.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները: Կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ախթալա և Շնող համայնքների երկու բնակիչներ, իրար հետ նախնական համաձայնության գալով ապահովագրական ընկերությունից […]
14:33 01.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Հարգելի վարչապետ Հունվարի 20-ին Միացյալ Թագավորությունն ու Հայաստանի Հանրապետությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կցանկանայի օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել այդ հարաբերությունների կարևորությունը Միացյալ Թագավորության համար։ Վերջին 30 […]
14:31 01.02.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը պետք է առաջին հերթին հույսը դնի սեփական ուժերի վրա. ոչ ոք, բացի ուկրաինացիներից, երկիրը չի պաշտպանի: «Ամեն ինչում մենք պետք է հույսը դնենք մեր սեփական ուժերի վրա։ Մեր հայրենիքը, իրոք, շատ ընկերներ ունի, և մենք շնորհակալ ենք նրանց, բայց ընկերներն ունեն իրենց հայրենիքը, հիշեք այդ մասին։ Այնպես […]
14:24 01.02.2022
Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիսը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: Նույն օրը Հայաստանի և […]
14:17 01.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում ֆրանսերենի ուսուցման բարելավմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից ի վեր մեր երկրում […]
14:10 01.02.2022
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հանդիպումը կարող է կայանալ արդեն տեսանելի հեռանկարում, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այն կարող է կայանալ արդեն տեսանելի հեռանկարում։ Մենք ձեզ կտեղեկացնենք այն բանից հետո, երբ վերջնականապես բոլոր նրբությունները մշակվեն»,- ասել է նա լրագրողներին։ Պեսկովը ճշտել է, որ խոսքը առերեսման մասին է: Հիշեցնենք, […]
14:04 01.02.2022
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 2-4-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Լենա Անդրիասյան – «Փյունիկ» Մարիամ Ցոլակյան – «Հայասա» Մարիամ Նալբանդյան – «Հայասա» Անաստասիա Կլիմովա Պաշտպաններ Լիանա Ղազարյան – «Հայասա» Դիանա Գրիգորյան – «Հայասա» Աննա Սոսյան – «Հայասա» Անի Ղուկասյան […]
13:59 01.02.2022
Թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «komado» ստորաբաժանումներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ թուրք մասնագետների համակարգմամբ անցնող ուսումնամարզական վարժանքների ընթացքում «Komando» ստորաբաժանումները ռազմականը բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու և բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու և ոչնչացնելու ունակությունները: Ի դեպ, «Komadno» զորամիավորումները ստեղծվել […]
13:51 01.02.2022
Նորմանդական ձևաչափի ապաշրջափակման հետ կապված Ուկրաինայի համար իրավիճակի ապաէսկալացման և խաղաղ կարգավորման հույս է առաջացել: Այս մասին փետրվարի 1-ին Գերագույն ռադայի նոր նստաշրջանի բացմանը ելույթի ժամանակ ասել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ բանակցություններ է վարել Եվրոպական խորհրդի նախագահի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիտվայի, Ադրբեջանի նախագահների հետ: Ինչպես նաև հանդիպել է G7-ի, […]
13:45 01.02.2022
Փետրվարի 1-ին ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 30-ամյակին ու Հայրենյաց պաշտպանի օրվան: Ողջույնի իր խոսքում դիմելով խրախուսվող անձնակազմին ու պարգևատրմանը նվիրված միջոցառման մասնակիցներին, ՊԲ հրամանատարը ներկայացրել է հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցող բանակի անցած ճանապարհը, արժևորել հայրենիքի պաշտպանի կոչումը նաև այսօր բարձր պահող զինվորականներին […]
13:39 01.02.2022
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 2-4-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Յանա Հարությունյան – «Ուրարտու» Արևիկ Սարգսյան – «Նորավանք» Պաշտպաններ Էմմա Դուզմանյան – «Իսի» (Ֆրանսիա) Մարիամ Կարապետյան – «Նորավանք» Մանիկ Սարգսյան – «Հայասա» Ակսանա Պետոյան – «Շիրակ» Ալլա Ավետիսյան Կիսապաշտպաններ […]
13:33 01.02.2022
ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N-821 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ կառավարության նոր որոշում, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 14-ին: Որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ […]
13:27 01.02.2022
Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ: Ալեն Սիմոնյանը կարևորել է նախագահական ինստիտուտի գործունեության հետագա բնականոն ընթացքը՝ ակնկալելով, որ մինչ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը նախագահի աշխատակազմը կշարունակի պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները: Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում, ծանոթացել […]
13:19 01.02.2022
Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:
13:15 01.02.2022
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի […]
13:07 01.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը հունվարի 31-ից փետրվարի 1-ը։ Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
23:59 31.01.2022
Հունվարի 31-ին, ժամը 22:42-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղայան փողոցի թիվ 59/3 հասցեի մոտակայքում «Merсedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Բ.) դուրս է […]
23:55 31.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
23:50 31.01.2022
ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստել է ՌԴ-ի էլիտաների ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների պատժամիջոցային ցուցակները՝ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի դեպքում: Այս մասին երկուշաբթի լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ՝ մեկնաբանելով արեւմտյան մամուլի հրապարակումներն ամերիկյան վարչակազմի կողմից հիշատակված ցանկերի մշակման մասին։ «Կարող եմ հաստատել, որ մենք պատժամիջոցների կոնկրետ փաթեթներ ենք մշակել […]
23:35 31.01.2022
Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին հունվարի 26-ին: Երեկոյան ժամը վեցին, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ջերմուկի Ազատամարտիկների փողոցից բերման ենթարկեցին չորս երիտասարդի` «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ: Երեքը Արտաշատի բնակիչ էին, մեկը` Երևանի: 27-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հայտնաբերվեց նաև կռփազենք: Ըստ նրա` կռփազենքն էլ, մարիխուանան […]
23:18 31.01.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը սպասվում են […]
23:10 31.01.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով ։ Այս մասին երկուշաբթի հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ «Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վարչապետը շարունակելու է աշխատել հեռահար ռեժիմով։ Վրաստանի վարչապետի մոտ «օմիկրոն» շտամ է հաստատվել։ Կառավարության ղեկավարն իրեն լավ է զգում», – ասված է հաղորդագրության մեջ ։ Վարչապետն արդեն երկրորդ անգամ է […]
22:54 31.01.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնությանը անվտանգության երկարաժամկետ, իրավաբանորեն ամրագրված երաշխիքների տրամադրման հետ կապված հարցերի շուրջ: Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ մանրամասն ներկայացրել է այդ խնդիրների վերաբերյալ սկզբունքային մոտեցումները», – ասված է հաղորդագրության […]
22:44 31.01.2022
Երևանի քաղաքապետարանում հունվարի 31-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, կարևորելով համայնքային ծառայության պատշաճ կազմակերպումը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ այսուհետ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության գործառույթներն անձամբ է համակարգելու: «Երևան համայնքը, լինելով ամենամեծը ՀՀ-ում, բազում խնդիրների է բախվում կադրային քաղաքականության մեջ: Կարծում եմ, մենք պետք է լինենք առաջամարտիկ. մեր եղած խնդիրները բացահայտելով՝ ներկայացնենք օրենսդրական փոփոխություններ, որոնք […]
22:34 31.01.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հունվարի 24-ից 31-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1313 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 304 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 186, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 309 անձ։ 95 տրանսպորտային միջոց […]
22:26 31.01.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հունվարի 31֊ին կայացած նիստում որոշում է կայացվել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
22:18 31.01.2022
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում «սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից»: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։ «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից, որպեսզի ավելացնենք դիվանագիտական ջանքերի հաջողության հնարավորությունները»,- […]