14:51 31.01.2022
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ ոստիկանությունում պարեկային ծառայության ներդրումից հետո կտրուկ ավելացել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ պայմանավորված՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողին կաշառք առաջարկելու, դրանցով քրեական վարույթների հարուցման դեպքերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 2022թ. հունվարի 31-ի դրությամբ արդեն իսկ դատարան է […]
14:38 31.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա […]
14:26 31.01.2022
ՀՀ կառավարությունը հունվարի 31-ին գրավոր ընթացակարգով փոփոխություն է կատարել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման հավելվածում, որով առաջարկվում է կրճատել ինքնամեկուսացման ժամկետները: Առաջարկվում է պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը 14 օրվա փոխարեն, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված […]
14:15 31.01.2022
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է միջազգային չափանիշներին համապատասխան «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և լինել մրցունակ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շրջանակում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Երևանի պետական բժշկական համալսարան՝ Հայաստանի բարձրագույն […]
14:05 31.01.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն պաշտոնական այցով գտնվում է Բահրեյնում։ Այդ մասին սոցցանցում գրառում արած նախարարը նշում է. «Երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով 5 տարվա դադարից հետո այժմ Բահրեյնում ենք»։ Մայրաքաղաք Մանամայում Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիվ Ալ Զեյանի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Դիվանագիտական աղբյուրները տեղեկացմամբ՝ հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող […]
13:59 31.01.2022
Հայաստանն ու Գերմանիան այսօր նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում դինամիկ կերպով ընդլայնվել է փոխադարձ վստահության և հարգանքի ոգով։ Անցած 30 տարիները նշանավորվել են բազմաթիվ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմամբ:
13:53 31.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
13:48 31.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:35 31.01.2022
Հունվարի 31-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի շրջանում 4․7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:49-ի սահմաններում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նյութական և մարդկային […]
13:25 31.01.2022
Ոստիկանության ՔՈԳՎ, Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների և ՌԴ իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 2021 թ. դեկտեմբերի 30-ին ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հունվարի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է արտաքսվել 45-ամյա Մհեր Ա.-ն, որը 2017 թ. մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը […]
13:16 31.01.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին՝ ժամը 10։00-20։00, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ 1-5 միկրոշրջանների, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան 40ա-65, Սայաթ-Նովայի 17-27, Շինարարների 3, 5, Նաիրյան 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 և Զուրաբյանի անվան թիվ 2 հիմնական […]
23:59 29.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և […]
23:55 29.01.2022
Հունվարի 27-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արմավիրի մարզի Արմավիր, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղերում և Տավուշի մարզի Կողբ-Բերդավան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են […]
23:50 29.01.2022
Հունվարի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան քաղաքներում, Նոր Գեղի, Արզնի, Պտղնի, Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Շիրակի մարզի Ամասիա, Հացիկ, Վարդաղբյուր, Մեծ Սեպասար գյուղերում և Սարալանջ-Սարավան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած […]
23:44 29.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իրազեկում է փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր փոփոխությունների մասին. «Հարգելի´ սպառողներ, 2022 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձևը: Եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, […]
23:34 29.01.2022
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան վերընտրվել է նոր ժամկետով, հետևում է քվեարկության արդյունքներից, որի ութերորդ փուլը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Իտալիայի խորհրդարանում: Ձայների հաշվարկը շարունակվում է, սակայն Մատարելան արդեն հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ 505 ձայն: Ավելի վաղ սահմանադրական դատարանի 80-ամյա նախկին դատավորը բազմիցս հասկացրել էր, որ շահագրգռված չէ երկրորդ յոթամյա մանդատով: Ավելի վաղ Մատարելան […]
23:01 29.01.2022
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում շուրջ 114 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ԱՄՆ-ի արևելյան ափին մոլեգնող ձնաբքի պատճառով, հետևում է Poweroutage.us պորտալում հրապարակված տվյալներից։ Տեղական ժամանակով ժամը 11:30-ին էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով ավելի քան 113,9 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվում առափնյա շրջաններում, որտեղ քամու կտրուկ պոռթկումների պատճառով սկսվել են հեղեղումներ, […]
22:50 29.01.2022
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վարչակազմը սխալմամբ ոչնչացրել է Վրբետիցե գյուղի ռազմական պահեստներում պայթյունների գաղտնի հաշվետվությունը, որոնց կազմակերպման մեջ Իշխանությունները կասկածում են ռուսական հատուկ ծառայություններին: Այս մասին հունվարի 29-ին հայտնել է Český rozhlas ռադիոն՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմում և քննչական խմբում իր աղբյուրները։ Նշվում է, որ այս փաստը պարզվել է, երբ ոստիկանությունը նախագահի աշխատակազմից խնդրել է ստուգման […]
22:36 29.01.2022
Երևանի «Դինամո» մարզահամալիրում 5 օրյա պայքարից հետո հայտնի դարձան Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչները լի էին դիտարժանությամբ և իսկ նույնիսկ ընդհարում տեղի ունեցավ: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան` Արման Ոսկանյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Զանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), […]
22:24 29.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։ «Հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի նոր հրաման գոյություն չունի․ տարածվող փաստաթութղը անհեթեթություն է։ Մեր համաքաղաքացիներին խնդրում և հորդորում ենք հետևել միայն պաշտոնական […]
22:12 29.01.2022
Հանրապետության տարածքում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:45 29.01.2022
Երեկ՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց, բախվել են Կապանի բնակիչներ, 21-ամյա Մուշեղ Լաչինյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 37-ամյա Աննա Օհանջանյանի վարած Ford Fokus մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական […]
21:35 29.01.2022
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրեթե 200 զինյալներ փախել են հունվարի 20-ին Սիրիայի Հասեկե քաղաքում բանտի վրա հարձակումից հետո: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով New York Times-ը։ Անանուն ամերիկացի պաշտոնյան ենթադրել է, որ բանտի վրա հարձակման հնարավոր նպատակը եղել է բարձրագույն և միջին օղակի ահաբեկիչների որոշ առաջնորդների, ինչպես նաև հատուկ հմտությունների տիրապետող գրոհայինների ազատ […]
21:23 29.01.2022
Ավելի քան 3,5 հազար ավիաչվերթներ են չեղարկվել և ավելի քան 80 հազար սպառողներ հոսանքազրկվել են շաբաթ օրը ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների պատճառով, հաղորդում են մոնիթորինգային ծառայությունները: Power ինտերնետ ռեսուրսի տվյալներով՝ Մասաչուսեթս նահանգում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 79 հազար սպառող, Դելավերում ՝ գրեթե 4 հազար։ FlightAware պորտալը հայտնում է, որ շաբաթ օրը չեղյալ է […]
20:55 29.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Խաբար 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ փետրվարի կեսերին կարող է այցելել Ռուսաստան, այցի ընթացքում կստորագրվեն երկու երկրների համագործակցության մասին փաստաթղթեր: «Ամենայն հավանականությամբ, փետրվարի կեսերին Ռուսաստանի նախագահի հրավերով այցով կգտնվեմ Մոսկվայում։ Մենք կստորագրենք կարևոր համաձայնագրեր, որոնք կապված են մեր երկրների միջև երկարաժամկետ համագործակցության հետ», – ասել է Տոկաևը։ Պետության ղեկավարը […]
20:43 29.01.2022
Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։ Այլ կարգավորում չկա»,- գրել է նախարարը։
20:39 29.01.2022
«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 26-ամյա բելգիացի պաշտպան Տիբո Լեսկուան: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Լեսկուան հանդես է եկել հոլանդական «Ալմերե Սիթի» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 40 խաղ և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ Լեսկուան հանդես է եկել նաև՝ ▫️ բելգիական «Վիրտոն» ֆուտբոլային ակումբում` 88 խաղ, 2 գոլ ▫️ Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» ֆուտբոլային ակումբում` 23 խաղ, […]