14:00 24.01.2022
Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադելյան փողոցի թիվ 19 հասցեում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ս․ […]
13:54 24.01.2022
«Տարվա բառը» (կամ բառերը) արտացոլում է (են) տվյալ երկրի հասարակական կյանքում այդ տարի կատարված հատկանշական իրադարձություն(ներ)ը։ Ըստ Լեզվի կոմիտեի՝ Հայաստանում «Տարվա բառ» է ընտրվել առաջնագիծ բառը: Ընտրության համար կոմիտեի կայքի «Այսօրվա հայերենը» բաժնի բառերի շարքից առաջարկվել է 15-ը (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։ Առաջնագիծ բառի օգտին քվեարկել է […]
13:42 24.01.2022
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է թողարկել փոխանցում է Ermenihaber-ը։ Հոլովակն արդեն Մարալ Այվազի YouTube-ի պաշտոնական ալիքում է: Երգչուհին այն ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով իրենց զինվորական պարտականությունը: «Տրտունջք» ստեղծագործությունը երգի է վերածել Նորայր Տէմիրճին: Այս ստեղծագործությունը վաղամեռիկ […]
13:40 24.01.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին: Հաշվետու տարում` Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել: Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային […]
13:32 24.01.2022
Վերահսկողություն իրականացնելու ընթացքում նորմերի խախտում է արձանագրվել մարզասրահներից մեկում: Հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից: «Վերահսկողություն է իրականացվում հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների նկատմամբ: Մասնավորապես՝ մշակութային կառույցներ, մարզասրահներ, ժամանցի վայրեր այցելելիս հարկավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման կամ հետազոտության բացասական արդյունքը հավաստող […]
13:15 24.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի […]
13:07 24.01.2022
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 24-ի հերթական նիստում շարունակում է քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:
20:20 23.01.2022
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տալիս։ Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի աշխատակազմը։ «1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը: Ընդգծում եմ՝ անկախ պետության […]
19:02 23.01.2022
Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը կապված է քաղցկեղի, սիրտ-անոթային, նեյրոդեգեներատիվ և շնչառական հիվանդությունների մահացության ավելի ցածր ռիսկի հետ: Հոդվածը հրապարակվել ՝ Journal of the American College of Cardiology ամսագրում: Ամերիկացի գիտնականները դոկտոր Մարթա Գուաշ-Ֆերեի (Marta Guasch-Ferré) գլխավորությամբ վերլուծել են ավելի քան 60 հազար կանանց և գրեթե 32 հազար տղամարդկանց բազմամյա […]
23:59 22.01.2022
Առաքելությունն ավարտված է։ ՀԱՊԿ ուժերի կազմում Ղազախստան գործուղված հայ խաղաղապահները վերադարձել են հայրենիք։ Նորակոչիկների առաջին քայլերը։ Զորամասերում ակտիվ փուլում են զինվորական պատրաստության դասընթացները։ Զորացրում կամ ճանապարհ դեպի տուն։ ժամկետային ծառայությունը պատվով ու փառքով ավարտած զինվորներն ամփոփում են բանակային երկամյակը։ Ռեկորդակիր զինվորները։ «Զինուժի» օբյեկտիվում Գինեսի գրքում գրանցված ու նաև միջազգային մրցահարթակում մեծ նվաճումների հասած բանակային մարզիկներն […]
23:55 22.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում […]
23:54 22.01.2022
Հունվարի 22-ին, ժամը 21։46-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ավտոսանդուղք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել […]
23:51 22.01.2022
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածները Եմենի բանտում առնվազն 87 մարդու կյանք են խլել, ևս 226-ը վիրավորվել են: Այս մասին հայտարարել է հուսիթների կառավարությունում առողջապահության փոխնախարար Նաջիբ Ալ-Կուբատին։ Հունվարի 21-ին տեղեկություն է հայտնվել, որի համաձայն՝ դաշինքի մարտական ավիացիան ռմբակոծել է Եմենի Սաադա նահանգում գտնվող ուղղիչ հիմնարկը: Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությունը հայտնել […]
23:25 22.01.2022
Թուրք լրագրողուհի Սեդեֆ Կաբաշը ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտությունների համար, որոնք նա հնչեցրել է ուղիղ եթերում, նրա խոսքերը մեծ արձագանք են գտել սոցիալական ցանցերում, շաբաթ օրը հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Լրագրողն ուղիղ եթերում վիրավորական ասացվածք է բերել պալատում անասունների մասին՝ Ռեջեփ Էրդողանի քաղաքականության համատեքստում։ Նրա խոսքերը մեծ արձագանք են գտել […]
23:00 22.01.2022
Հանրապետության տարածքում հունվարի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ […]
22:44 22.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում […]
22:36 22.01.2022
Հունվարի 22-ին` ժամը 21։46-ին, Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել […]
21:50 22.01.2022
Համավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարը Ուգանդայի դպրոցներում է։ Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին։ Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց […]
21:15 22.01.2022
Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում, Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 32-ամյա Մհեր Սեդրակյանը՝ իր վարած Lexus-350 մակնիշի ավտոմեքենայով, Սարուխան-Գանձակ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա խողովակներին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
20:58 22.01.2022
Այսօր Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց ՀՀ 2022 թվականի Ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Տղամարդկանց պայքարում կայացան որակավորման հինգ հանդիպումներ, որից հետո մեկնարկեցին հիմնական փուլի հանդիպումները: Օրվա բոլոր հանդիպումները ընթացան հետաքրքիր և լարված պայքարում՝չնայած Ծաղկաձոր քաղաքում տիրող ցուրտ եղանակի: Աղջիկների պայքարում ևս կայացան հետաքրքիր և դիտարժան հանդիպումներ, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Վաղը առավոտյան կկայանան 4-5 փուլերի հանդիպումները: […]
20:29 22.01.2022
ԱՄՆ պետդեպարտամենտը կարգադրել է հունվարի 24-ից սկսել Ուկրաինայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը: Նման պնդմամբ շաբաթ Twitter-ում հանդես է եկել Fox News հեռուստաալիքի լրագրող Լուկաս Թոմլինսոնը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին։ «Պետդեպարտամենտը կարգադրել է արդեն երկուշաբթի սկսել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը», – ասել է նա: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, հայտնել էր, […]
23:56 21.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան […]
23:53 21.01.2022
Հունվարի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում, Տաթև գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում, Առինջ, Ջրվեժ գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր […]
23:43 21.01.2022
Այսօր, հունվարի 21-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան։ ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր․ Շտեֆան Հերցիգի (Stefan Herzig) և բուհի ղեկավար կազմի հետ, քննարկվեցին թվային և տեխնոլոգիական դարաշրջանի հնարավորությունները, գերակա ուղղությունները և դրանց շուրջ համագործակցության հնարավորությունները։ Քննարկվեց ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի 2019թ․ Քյոլն կատարած այցի ընթացքում Հայաստանի ազգային […]
23:40 21.01.2022
Ոստիկանության Կոտայքի բաժնի և ՃՈ Կոտայքի ՀՔ բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 20-ին ՀՔ բաժանմունքից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գոռ Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 19-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ոստիկանության Աշտարակի […]
23:36 21.01.2022
Հունվարի 21-ին՝ ժամը 16։05-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 21:38-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենա:
23:30 21.01.2022
Հունվարի 21-ին՝ ժամը 23։00-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Շինուհայր-Տաթև (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհահատվածի ձնամաքրման աշխատանքներ։ Ճանապարհի մաքրման աշխատանքներին հետևում է հիմնադրամի ճանապարհների պահպանման և սպասարկման ինժեները։