15:46 25.01.2022
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 24-ին Բագրատունյաց փողոցից բերման է ենթարկվել 54-ամյա Կարեն Ա.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային […]
15:31 25.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]
15:22 25.01.2022
Հունվարի 22-23-ը Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռումինիայի Տիմիշոարա քաղաք (Տիմիշ նահանգի կենտրոն և մեծությամբ Ռումինիայի երրորդ քաղաք): Այցի առաջին օրը դեսպան Մինասյանը հանդիպեց Տիմիշի նահանգային խորհրդի նախագահ Ալին-Ադրիան Նիկային: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկեցին Տիմիշի՝ Հայաստանի գործընկեր մարզերից մեկի հետ քույրացման և համագործակցության հաստատման հնարավորությունները: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին միջոցներ […]
15:15 25.01.2022
Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա մասնագետը Երևանի «Արարատ»-ում է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրեասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21թթ. մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում: 2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։ Էդգար […]
15:13 25.01.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունվարի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը: Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հաղթողներին, ընդգծել է, որ Հայաստանի առաջնությունը հերթական անգամ ցույց տվեց՝ մենք կարող ուժեր ունենք. «Հերթական անգամ հասկացանք, որ շախմատն իսկապես մեր ազգային մարզաձևն է: Կայացան շատ հետաքրքիր պարտիաներ, և հաղթեցին […]
15:05 25.01.2022
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությանը Թուրքիայում, փոխանցում է Ermenihaber-ը։ Պետդեպի խոսնակին Քաբաշի, ինչպես նաև թուրք երգչուհի Սեզեն Աքսուի երգերից մեկի՝ աղմուկ առաջացրած բառերի առնչությամբ Էրդողանի կոշտ հայտարարության վերաբերյալ հարցեր էր ուղղել «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը։ «Խոսքի ազատությունը համընդհանուր է և խոսքի ազատության […]
14:54 25.01.2022
Նախապատրաստվելով ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային ընտրանու հետ, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Ալբերտ Աղաջանով – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան) Արթուր […]
14:47 25.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հունվարի 25-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 23.6 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.5 մլն մ³-ով: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.20 մլն մ³-ով ավելի է: Ազատի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները նախորդ տարվա նույն օրվա […]
14:41 25.01.2022
«ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, «ՀայՓոստի» փոխանակման կենտրոնի ղեկավար Գևորգ Խանգելդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հանդիպել են Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկիի և գլխավոր տնօրենի տեղակալ Մարյան Օսվալդի հետ: Հանդիպման ընթացքում ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, իրականացրած նորարարությունները և զարգացման հեռանկարները: Ինչպես նաև կողմերը կիսվել են սպասարկման […]
14:31 25.01.2022
Հայաստանում 2003-2015 թվականներին աշակերտների 16-28 տոկոսը չի կարողացել հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման ստորին շեմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սա վկայում է ամբողջ թվերի, տասնորդական կոտորակների մասին տարրական գիտելիքների բացակայության, թվաբանական պարզ գործողություններ կատարելու անկարողության մասին: Աշակերտների 8-11 […]
14:25 25.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։
14:19 25.01.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:14 25.01.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատերազմի անխուսափելիության մասին հայտնված խոսակցությունների ֆոնին չէր ցանկանա իրավիճակի նման զարգացում, բայց պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ես ուզում եմ, որ դուք ինձ հասկանաք ոչ միայն որպես նախագահ, այլև որպես զինված ուժերի պատասխանատու։ Ոչ մի պատերազմ ո՛չ ես, […]
14:00 25.01.2022
Ֆրանսիայում ցմահ ազատազրկման դատապարտված քրեական հեղինակություն Կախա Շուշանաշվիլին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից պահանջում է վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Քրեական աշխարհում հայտնի «Կախա Ռուսթավսկի» մականունով Կախա Շուշանաշվիլին 2010 թվականին ֆրանսիական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մեկ այլ «օրենքով գողի»՝ Լադո մականունով Վլադիմիր Ջանաշիայի պատվիրված սպանության մեջ: Սալոմե Զուրաբիշվիլին 2020 թվականին Վրաստանի քաղաքացիությունից […]
13:54 25.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
13:40 25.01.2022
Հայաստանում 2019 թվականին բարձրագույն կրթական հաստատություն դիմողների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննությունների նվազագույն շեմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: ««Հայոց լեզվի և գրականության» առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թվականներին հաղթահարել է 9-րդ […]
13:33 25.01.2022
Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարների վերադարձման դիմումներն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ պատրաստվել է ևս մեկ տեղեկատվական հոլովակ: Անիմացիոն տեսահոլովակում ներկայացված են եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցման, ինչպես նաև էլեկտրոնային հարթակում դիմումն առցանց ուղարկելու քայլերի հաջորդականությունը Մանրամասները՝ տեսանյութում։
13:29 25.01.2022
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Ուկրաինայի իրադրության շուրջ տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մինչև այս շաբաթվա վերջ նման խոսակցություն տեղի կունենա։ Այն այժմ նախապատրաստվում է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե երբ կարող է տեղի […]
13:24 25.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ […]
13:15 25.01.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին հաղորդագրությունների ֆոնին նոր տեսաուղերձ է ձայնագրել։ Նա հայտարարել է, որ երկրում իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ և հասարակության մեջ խուճապի պատճառներ չկան: Երկրի ղեկավարը նաև վստահեցրել է, որ էներգետիկ ոլորտում և կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը ևս վերահսկողության տակ է: «Իրավիճակն Արևելքում ամեն ինչ վերահսկողության տակ […]
13:08 25.01.2022
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ և 19-րդ մրցափուլերի խաղացանկերը, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ VBET Հայաստան Պրեմիեր Լիգա Դաշտի տերը Հյուրը Քաղաքը Մարզադաշտը Օրը Ժամը Մրցափուլ 18 «Արարատ» «Արարատ-Արմենիա» Չարենցավան «Քաղաքային» 19/02/2022 14:00 «Նորավանք» ԲԿՄԱ Վայք «Քաղաքային» 20/02/2022 14։00 «Ուրարտու» «Վան» Երևան «Ուրարտու-3» 20/02/2022 16:00 «Ալաշկերտ» «Փյունիկ» […]
23:59 24.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի […]
23:53 24.01.2022
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը 8,5 հազար զինվորականների բարձր պատրաստվածության վիճակի է բերել այն դեպքում, եթե հարկ լինի նրանց տեղափոխել Եվրոպա: Այս մասին հունվարի 24-ին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ «Պաշտպանության նախարար (Լլոյդ) Օսթինն ԱՄՆ-ի տարածքում մի շարք զորամասեր է բերել բարձր պատրաստվածության վիճակի։ Նրանց թիվը հասնում է 8,5 հազարի»,- ասել է Քիրբին լրագրողներին։ «Դրանց ծավալման […]
23:50 24.01.2022
Հունվարի 24-ին՝ ժամը 15:27-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ–Ճարճակիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Ճարճակիս գյուղի սկզբնամասում։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]
23:45 24.01.2022
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ թուրքական բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը ևս 11 ամիս 20 օր ազատազրկման է դատապարտվել։ Պատճառն այն է, որ ընդդիմադիր գործիչը 2016թ․ փետրվարի 27-ի ցույցի ընթացքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել այն ժամանակվա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հասցեին, փոխանցում է Ermenihaber-ը։ Դատական նիստը տեղի է ունեցել Մերսինի 14-րդ վերաքննիչ դատարանում։ […]
23:36 24.01.2022
Հունվարի 24-ին՝ ժամը 17:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել […]
23:32 24.01.2022
Հունվարի 24-ին` ժամը 19:53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բեռնվածության պատճառով առկա են արգելափակված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 բեռնատար ավտոմեքենա։
23:28 24.01.2022
Թուրքիայում ձնակույտերում հազարավոր քաղաքացիներ են մնացել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությունը (AFAD)։ Նշվում է, որ Դյուզջեում, Բոլում, Սաքարիայում, Աքսարայում, Շանլըուրֆայում, Էրզինջանում և Սիվասում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանրակացարանում տեղավորվել է 6750 քաղաքացի։ Մարդկանց բաժանվել է տաք սնունդ, խմիչք։ Փրկարարական գործողությանը մասնակցում է 72 081 մարդ, 33 450 տրանսպորտային […]
23:16 24.01.2022
Հունվարի 22-ի կեսօրին ոստիկանության Տավուշի բաժին էր դիմել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ գիշերը հանգուցյալ քենակալի տնից, որն իրեն է վստահված, գողություն են արել: Բաժնի օպերատիվ խումբը քննիչի և փորձագետի հետ մեկնեց Արծվաբերդ: Պարզվեց, որ պատշգամբի պատուհանը կոտրել ու մտել էին տուն, տարել սպասք ու տնտեսական ապրանքներ: շՁեռնարկված […]