TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նստած է եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դրոշի ներքո

14:34 21.01.2022

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Ադրբեջանի «Ժողովրդահանրապետական ​​կուսակցության» նախագահ Բադրադդին Գուլիևին, փոխանցում է Еrmenihaber-ը։ Թաթարը գոհունակություն է հայտնել բովանդակալից այցի կապակցությամբ և հայտարարել, որ իրենք միշտ հավատարիմ են եղել իրենց հայրենիք Թուրքիային և թուրքական մյուս պետություններին՝ հավելելով, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը և վերջին տարիներին Թուրքիայի Հանրապետության հետ մերձեցումը ոգեշնչել են […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

14:27 21.01.2022

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հունվարի 20-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման են ենթարկել 31-ամյա Հովհաննես Գ.-ին, որը հունվարի 11-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
ՌԴ ԱԳՆ-ն առաջնահերթ խնդիր է համարում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելը

14:21 21.01.2022

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում առաջընթացի հասնելը թույլ կտա էականորեն առաջ շարժվել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն: Նշվում է, որ Մոսկվան ելնում է եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունից: «Առաջնահերթ խնդիրն այսօր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին զարկ տալն է, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային […]

̰
Հաստատվել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի կազմը

14:13 21.01.2022

Հաստատվել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի կազմը։ Համապատասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշման հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի՝ 1. Հաստատել առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ […]

̰
Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

14:07 21.01.2022

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հունվարի 20-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից բերման են ենթարկել 24-ամյա Ասլանբեկ Տ.-ին, որը 2020 թ. մարտի 12-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
«Ճիշտ չենք համարում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ընթացող զարգացումները». Էրդողան

13:51 21.01.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ռուս-ուկրաինական լարվածության մասին հարցին, ասել է, որ իրենց վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունը: «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող զարգացումները ճիշտ չենք համարում: Մենք, որպես 2 կողմերի հետ էլ հարաբերություններ ունեցող երկիր, վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունն ու այդպիսի հոգեբանության ի հայտ գալը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:32 21.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, […]

̰
Վահան Քերոբյանը հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

13:28 21.01.2022

Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերով երեկ հանդիպել եմ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Քննարկել ենք՝ ինչ կարող է անել պետությունը գործարարների հետ միասին դեպի չինական շուկա հայկական արտադրանքի արտահանումներն ավելի արդյունավետ կազմակերպելու և արտահանման ծավալներն ավելացնելու համար»,- գրել է Քերոբյանը։

̰
Քննարկվել են ազգային մարզադաշտի կառուցմանը, Հայաստանում առաջին անգամ ֆուտբոլի սիրողական առաջնության անցկացմանն առնչվող հարցեր

13:24 21.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ հունվարի 21-ին, հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին: Այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն պատրաստվում է անցկացնել բազմաբնույթ միջոցառումներ: ՀՖՖ նախագահը Վահրամ Դումանյանին պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվելու անցկացվելիք միջոցառումներին և առաջարկել է […]

̰
Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

13:20 21.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Նոր նշանակում Քննչական կոմիտեում

13:14 21.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանը 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության բաժնի պետի պաշտոնից: Կենսագրություն Ծնվել է 1984 թվականի հունիսի […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ պատվիրակությունը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ հայրենադարձումը

13:11 21.01.2022

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիային ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն արդյունավետ կլինի, և կնպաստի Հարավային Կովկասում կայնության […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:55 20.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Շիրակ գյուղի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:49 20.01.2022

Հունվարի 18-20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Առափի գյուղում և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 25 քմ) և […]

̰
Ցրտում է․ օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով

23:40 20.01.2022

Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Անհանգստանալու կարիք չկա․ մարզպետարանը՝  Գյումրիում տարածված գազի հոտի մասին

23:32 20.01.2022

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Գյումրիում տարածված գազի հոտը քաղաքացիների անհանգստությունն է առաջացրել։ «Պատասխանատուների վստահեցմամբ՝ փորձարկման արդյունք է, և անհանգստանալու կարիք չկա»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։

̰
ԱՄՆ-ը Ուկրաինա ներխուժում կհամարի ՌԴ զորքերի կողմից սահմանի ցանկացած հատում․ Բայդեն

23:23 20.01.2022

ԱՄՆ-ն Ուկրաինա ներխուժում կհամարի ՌԴ զորքերի ստորաբաժանումների կողմից ուկրաինական սահմանի ցանկացած հատում և պատրաստ կլինի դրան ի պատասխան տնտեսական պատժամիջոցներ կիրառել: Այս մասին այսօր Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Ես բացարձակապես հստակ ասել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և նրա կողմից ոչ մի թյուրըմբռնում չկա, որ եթե ցանկացած, կազմակերպված ռուսական ստորաբաժանումներ […]

̰
Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայոց եռագույնով

23:13 20.01.2022

Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիսարևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով։ Այս մասին տեղեկացրին Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

̰
̰
Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

22:57 20.01.2022

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Պաշտպանի տեղեկացմամբ՝ անձնական երաշխավորությամբ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի մատակարարման գործընթացում […]

̰
Հունվարի 22-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կարելի է մուտք գործել միայն ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ

22:50 20.01.2022

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենությունը տեղեկացնում է, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ 2022 թ. հունվարի 7-ի թիվ 02-Ն հրամանը՝ ս.թ. հունվարի 22-ից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կարելի է մուտք գործել միայն ներկայացնելով – ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ – Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման […]

̰
Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ճանապարհներին բուք է

22:28 20.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Քուչակ-Ծաղկաշեն ավտոճանապարհը, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Շիրակ գյուղի, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած […]

̰ ̰
SHANTNEWS

21:59 20.01.2022

̰
Արցախի ամբողջ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են

21:45 20.01.2022

Ներպետական ու միջպետական ճանապարհները դժվարանցանելի են։ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են։ Ճանապարհաշինական կազմակերպությունները կատարում են մաքրման աշխատանքներ: Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային ճանապարհի 《Բովուրխանի》 ոլորաններում, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն ճանապարհահատվածի 《Ցեխ ձոր》կոչվող տեղանքում, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու Լիսագորի տարածքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում` տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արտակարգ […]

̰
Էջմիածին քաղաքի խոզաբուծարանի մոտակայքում մեքենա է այրվել

21:40 20.01.2022

Հունվարի 20-ին, ժամը 18:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի խոզաբուծարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:10-ին: Խոզաբուծարանի տարածքում այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

̰
Բուք, ձյուն և մերկասառույց. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

21:35 20.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, Ապարանի (ճանապարհածածկը՝ սպիտակ), Արագածի (ճանապարհածածկը՝ սև), Սպիտակի (ճանապարհածածկը՝ հատված-հատված սպիտակ), Սիսիանի (ճանապարհածածկը՝ սպիտակ), Աբովյանի (Երևան-Սևան, Երևան-Գառնի ճանապարհածածկը՝ սև), Հրազդանի (ճանապարհածածկը՝ սև), Գավառի (ճանապարհածածկը՝ սև), Մարտունիի (Մարտունի-Գավառ, Մարտունի-Վարդենիս (ճանապարհածածկը՝ սև) Վարդենիսի (ճանապարհածածկը՝ սև), Թումանյանի (ճանապարհածածկը՝ սև), Թալինի (ճանապարհածածկը՝ սև), Անիի (ճանապարհածածկը՝ սպիտակ), Արթիկի (ճանապարհածածկը՝ սպիտակ), […]

̰
BACK_TO_TOP