TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

̰
Դավութօղլուն փորձում է բարձրացնել իր հեղինակությունը Թուրքիայի քրդերի շրջանում

21:15 20.01.2022

Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ գրառում է արել Twitter-ում, որտեղ խորհուրդ է տվել դպրոցականներին կամընտրական առարկաներից նախապատվությունը տալ քրդերենին, փոխանցում է Ermenihaber-ը։ «Կամընտրական առարկաներ ընտրելու համար մնաց 3 օր: Եկեք մեր երեխաների համար, որպես ֆակուլտատիվ դասընթաց, ընտրենք քրդերենը և մոռացնել չտանք այն: Մայրենի լեզուն սրբություն է»,- գրել է […]

̰
Մի շարք ավտոճանապարհներին բուք է

16:00 20.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղում […]

̰
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

15:59 20.01.2022

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունվարի 25-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:

̰
Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021թ. արդյունքներով ավելացել է 24 տոկոսով

15:58 20.01.2022

Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի և Հայաստանի միջև 2021թ. կազմել է 159,9 մլն դոլար՝ ավելանալով 24 տոկոսով։ Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։ Դիվանագետի խոսքերով՝ Ուկրաինայից արտահանումը Հայաստան կազմել է 135,46 մլն դոլար և ավելացել է 19,47 տոկոսով, հայկական ներմուծումն Ուկրաինա կազմել է 13,48 մլն դոլար և ավելացել 35,29 տոկոսով: Պարբերականը […]

̰
ԱՄԷ-ում Գնել Սանոսյանը շրջել է «Դուբայ Էքսպո 2020»-ի ցուցասրահներում

15:50 20.01.2022

ԱՄԷ-ում եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր շրջել եմ «Դուբայ Էքսպո 2020»-ի ցուցասրահներում, գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Այցելել եմ նաև հայկական տաղավար։ Հայաստանն այս ցուցադրությանը հանդես է գալիս «Էթնոթեք» կոնցեպտով՝ ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները»,- գրել է Սանոսյանը:    

̰
Կապահովվի լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը․ օրենսդրական նախաձեռնություն

15:49 20.01.2022

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգատուին և լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Օրինագծերի հիմնական նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը: […]

̰
Ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը կթույլատրվի միայն սահմանափակ վայրերում

15:47 20.01.2022

Կարևորելով Հայաստանում խաղամոլության աճի դեմ պայքարը` կառավարությունը փոփոխություններ է կատարում «Գովազդի մասին» օրենքում` առաջարկելով թույլատրել ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների ցանկացած տեսակի գովազդ սահմանափակ վայրերում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 20-ի ԱԺ նիստում: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի` գովազդ կթույլատրվի միայն 4-աստղանի և դրանից բարձր կարգ ունեցող հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով կկանոնակարգվեն տեսակցությունները Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում

15:42 20.01.2022

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսի (COVID-19) հիվանդության տարածման կանխարգելման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ՝ առաջարկվում է կանոնակարգել ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և չտարածման նպատակով զինծառայողների տեսակցությունների, նրանց արձակումների և արձակուրդների տրման գործընթացը: Քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում է արգելել տեսակցությունները այն պայմաններում, եթե ազատությունից զրկված անձը և նրան տեսակցող անձը համապատասխան պատվաստանյութի […]

̰
Արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման չափերը կհամապատասխանեցվեն տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին

15:38 20.01.2022

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխհատուցման չափերը 2014 թվականից չեն փոփոխվել: «Մինչդեռ, պայմանավորված քաղաքական, տնտեսական, ֆինանսական և այլ գործոններով, այժմ ունենք մի իրավիճակ, որ բազմաթիվ […]

̰
Պարեկային ոստիկանության շուրջ բավական դրական մթնոլորտ է ստեղծվել. Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել ծառայության գործունեությանը

15:37 20.01.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Պարեկային ոստիկանության գործունեությանը. «2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո, մեզ համար սկզբունքային կարևոր հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը: Եվ այդ ճանապարհին մեզ համար կարևորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք պլանավորել […]

̰
Արցախում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են ստեղծվել վարորդների համար

15:31 20.01.2022

ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են ստեղծվել վարորդների համար։ ՃՈ-ն խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, ցածր տեսանելիությունն ու ճանապարհածածկույթի վիճակը։ «Միաժամանակ հորդորում ենք հետիոտներին՝ ճանապարհը հատել միայն նախատեսված հետիոտնային անցումներով և […]

̰
Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին ավելի քան 50 բեռնատար է կուտակվել

15:27 20.01.2022

Անբարենպաստ եղանակի պատճառով ավելի քան 50 բեռնատար ավտոմեքենա է կանգնել մնացել Ռազմավիրական ճանապարհի ռուսաստանյան կողմում. ավտոմեքենաները գտնվում են Հյուսիսային Օսիայի Վերին Լարս մաքսային անցակետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում են Ռուսաստանի արտակարգ ծառայությունները: Նախորդ օրը երեկոյան Վրաստանի իշխանությունները ձյան ինտենսիվ տեղումների պատճառով սահմանել են բեռնատար ավտոմեքենաների երթևեկության արգելք: Մասնավորապես արգելքը գործում է կցանքով […]

̰
Միխեիլ Սաակաշվիլիի գործով մեղադրյալները գրավի դիմաց ազատ են արձակվել

15:25 20.01.2022

Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանի սահմանը ապօրինի կերպով հատելու գործով 4 մեղադրյալներ՝ Գիորգի Նարիմանիձեն, Էլգուջա Ցոմայան, Զուրաբ և Շալվա Ծոծորիաները, ազատ են արձակվել 5000-ական լարի (մոտ 15,000 դոլար) գրավի դիմաց, փոխանցում է «Ալիք մեդիան»։ Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմն ընդունեց դատախազության ներկայացրած բոլոր ապացույցները։ Դրանից հետո փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ձերբակալվածներին 5000-ական լարի գրավի դիմաց ազատ արձակելու […]

̰
Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը

15:17 20.01.2022

2022 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ին 747-Լ որոշմամբ հաստատված գիտական գործունեությամբ զբաղվողների վարձատրության պաշտոնական դրույքաչափերի նոր սանդղակը, որով գիտնականների աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է: Համաձայն նշված որոշման` գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված և ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը 2022 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 66 […]

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

15:07 20.01.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները հունվարի 19-ին Խորենացու փողոցից բերման են ենթարկել 51-ամյա Վրեժ Մ.-ին, որը 2021 թ. հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Վրեժ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվարի 19-ին Հրազդանի կիրճից ոստիկանության Մալաթիայի բաժին […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

15:04 20.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Արմավիրի և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևանում, Վայոց ձորի, Սյունիքի և Կոտայքի մարզերում տեղում է […]

̰
Ալեն Սիմոնյանը Վաշինգտոնում հանդիպել է ՄՀԻ-ի նախագահի և Եվրասիա տարածաշրջանի տնօրենի հետ

15:01 20.01.2022

Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Դենիել Թուինինգին և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր: Զրույց է ծավալվել հայաստանյան որոշ ոլորտների օրենսդրական բարեփոխումների շուրջ: Կողմերը կարևորել են ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ շարունակական օրակարգի անհրաժեշտությունը:

̰
SHANTNEWS

14:55 20.01.2022

̰
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան

14:47 20.01.2022

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ֆրանսիացի դիվանագետների հետ միասին կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին Կլաարը հայտնել է իր Twitter-ում: Նա նշել է, որ առաջիկա օրերին տեղի կունենան առարկայական հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ։ Good to be back in the region for a joint ???? visit together with […]

̰
Արցախում ներպետական բոլոր ճանապարհները հիմնականում բաց են ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար

14:40 20.01.2022

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ներպետական բոլոր ճանապարհները հիմնականում բաց են ձմեռային անվադողերով երթևեկող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության բոլոր շրջաններում ձյան տեղումները շարունակվում են, իսկ ճանապարհաշինական կազմակերպությունները բոլոր ուղղություններում կատարում են ձյան մաքրման և աղցանման աշխատանքներ։ ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ դժվարանցանելի է։ […]

̰
Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն  ունեն լուրջ որակավորում. Արցախի նախագահ

14:35 20.01.2022

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Մեր բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա: Մեր […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար

14:25 20.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։

̰
Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

14:19 20.01.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: «Նպատակը լիարժեք կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ գոհ են դրանից, լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի օդային թռիչքների մեկնարկից և հատուկ ներկայացուցիչների […]

̰
Կատարի ու Թուրքիայի միջև նոր համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

14:12 20.01.2022

Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոֆը պաշտոնական այցով մեկնել է Կատար, որտեղ հանդիպել է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Թուրքիա-Կատար հարաբերությունների առանցքային հարցերը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, խոսվել է նաև Քաբուլի օդանավակայանի հարցի մասին, որի անվտանգությունը պետք է ապահովեն Թուրքիայի ու Կատարի զինված ուժերը: Հանդիպման ավարտի արդյունքներով երկու […]

̰ ̰
Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը. Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

13:59 20.01.2022

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողին այն հարցին, թե ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը թույլ չի տալու Մինսկի խմբի համանախագահներին զբաղվել […]

̰

13:56 20.01.2022

Հունվարի 20-ը ռեժիսոր, բեմադրիչ, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ծննդյան օրն է. այսօր լրացավ նրա 65- ամյակը։ Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է վաստակաշատ արվեստագետին և շնորհավորել հոբելյանի առթիվ: Նախարարի տեղակալը Ռուբեն Բաբայանին է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և նախարար Վահրամ […]

̰
Իրանի նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է խաբեության մեջ

13:50 20.01.2022

Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինական կերպով ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ, նման վարքագիծը խաբեություն է և կհանգեցնի ՆԱՏՕ-ի արագ փլուզմանը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Մոսկվա կատարած իր այցի ընթացքում ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում։ «ՆԱՏՕ-ն տարբեր պատրվակներով և քողարկմամբ զբաղվում է երկրների աշխարհագրական տարածքներ ներթափանցելով, դրանք սպառնում են անկախ պետություններին։ Անկախ ժողովրդավարություններին դիմակայելը, […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ մտահոգված է հայ ռազմագերիների ճակատագրով

13:43 20.01.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսի, Բրեդ Շերմանի և հանրապետական Քրիս Սմիթի հետ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսը նշել է, որ իրենք 2018 թվականից ի վեր առանձնակի ուշադրությամբ հետևում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: Նա նաև պատրաստակամություն […]

̰
BACK_TO_TOP