TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

15:00 05.01.2022

̰
34-ամյա բնակիչը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույք է հափշտակել

14:57 05.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի 34-ամյա բնակչի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեկ […]

̰
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնետոմսերի կառավարումը կհանձնվի ԱՆԻՖ-ին

14:50 05.01.2022

Գործադիրն ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա ընկերության 15 տոկոս հասարակ բաժնետոմսերի կառավարումը կհանձնի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100 տոկոս պետական […]

̰
Կառավարությունը սահմանել է ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման կարգը

14:43 05.01.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2022 թվականի առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մի շարք բարեփոխումներին: Կառավարությունը սահմանել է Ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման կարգը: Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու […]

̰
Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է հայտարարվել

14:38 05.01.2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում բողոքի ցույցերի ֆոնին հունվարի 5-19-ը արտակարգ դրություն է մտցրել Նուր-Սուլթանում, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է հանրապետության ղեկավարի կայքում: «Հասարակական անվտանգության ապահովման, օրինականության և իրավակարգի վերականգնման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով քաղաքացիների անվտանգության լուրջ և անմիջական սպառնալիքի կապակցությամբ Նուր-Սուլթան քաղաքի սահմաններում րտակարգ դրություն մտցնել 2022 թվականի հունվարի 5-ի ժամը 16.00-ից մինչև […]

̰
Դիմորդը միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ․ նախագիծ

14:30 05.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագծով սահմանվում է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ: ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա […]

̰
Հետախուզվողներ են հայտնաբերվել

13:51 05.01.2022

Ոստիկանները ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել Հունվարի 4-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի ծառայողները Երևանի Թամանցիների փողոցից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Կամո Ա.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված […]

̰
COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կետերը հունվարի 6-ին չեն աշխատի

13:44 05.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կետերը հունվարի 6-ին չեն աշխատի:

̰
Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

13:37 05.01.2022

Հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Շերամի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են 1984թ. ծնված Մարիաննա Թ.-ին, որը 2021 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի (Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
2022 թվական ենք մտնում բարեփոխումների լուրջ մեկնարկով. վարչապետի խոսքը Կառավարության նիստում

13:29 05.01.2022

Այսօր տեղի է ունեցել Կառավարության՝ 2022 թվականի առաջին նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող մի շարք բարեփոխումներին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ոլորտային պատասխանատուները: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Շնորհավորում […]

̰
Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք

13:23 05.01.2022

Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն ։ Նրա խոսքով ՝ շենքի վրա սև ծուխ է բարձրանում, կրակոցներ են լսվում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները փորձում են ներխուժել քաղաքապետարան, ոստիկանության հետ բախումների մեջ են մտնում, ծեծում ուժայիններին և նրանցից խլում վահաններն ու սաղավարտները: Ոստիկանները կիրառում են հատուկ միջոցներ, այդ թվում […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:15 05.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Երկարաձգվել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակին դիմելու վերջնաժամկետը

13:10 05.01.2022

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ, որին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը: Մրցանակը կշնորհվի տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական ու հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից առնվազն երեք տարի իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։ Յուրաքանչյուր երկիր կարող է […]

̰
Ալմաթիում և Ղազախստանի Մանգիստաուի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել

01:00 05.01.2022

Ղազախստանում հասարակական անվտանգության ապահովման նպատակով նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել հունվարի 5-19-ը Ալմաթիում և Մանգիստաուի մարզում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Ցույցերն այնտեղ վերաճել են անկարգությունների: Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում: Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել […]

̰
Ղազախստանում իրավիճակը լարված է․ նախագահը հատարարություն է տարածել

00:51 05.01.2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ իր հայտարարության մեջ կոչ է արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել սադրանքներին: «Սիրելի հայրենակիցներ, կրկին դիմում եմ ձեզ։ Խոհեմություն ցուցաբերեք և սադրանքների չենթարկվեք ներսից ու դրսից։ Քաղաքացիական և ռազմական գերատեսչությունների ծառայողական տարածքները գրոհելու կոչերը բացարձակապես անօրինական են: Դա հանցագործություն է, որին կարող է հաջորդել պատիժը։ Իշխանությունը չի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:58 04.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ, Կոտայքի մարզի Եղվարդ, Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Արարատի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա

23:47 04.01.2022

Հունվարի 3-ից 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Ծաղկաձոր քաղաքներում, Ֆանտան և Լեռնանիստ գյուղերում, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Արագած գյուղերում, Երևան-Մեղրի, Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և […]

̰ ̰
Արցախում հունվարի 1-4-ը զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ գրանցվել է 2 ահազանգ

22:42 04.01.2022

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հունվարի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 265 զանգ, որից 97-ը ճանաչողական բնույթի: Նոր տարվա առաջին չորս օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 4 դեպք, որից 3-ը աղբանոցներում, 1-ը՝ չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, մարել կրակը: Նշված ժամանակահատվածում կենցաղային բնույթի 5 կանչ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:30 04.01.2022

Հանրապետության տարածքում հունվարի  5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին գիշերը և առավոտյան սպասվում է մերկասառույց: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Քաղաքացին ընկել է ջրանցքը․ փրկարարները դուրս են բերել դին

22:06 04.01.2022

Հունվարի 4-ին՝ ժամը 18:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻն-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]

̰
̰
«Դիլիջան տեղամաս»-ի թիվ 9 պահաբաժնի անտառապահը և մասնաճյուղի ղեկավարն ազատվել են պաշտոններից

21:50 04.01.2022

2021թ հոկտեմբերի 28-ին «Բնապահպանի տուն» ՀԿ-ի ներկայացուցիչները ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2021թ հոկտեմբերի 20-ին բնապահպանների խմբով շրջագայության ընթացքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են 4 հատ թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, որի վերաբերյալ տեղեկացրել են նույն ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետին և տեղամասի պետին, ովքեր չեն կազմել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:43 04.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, […]

̰
Արցախում չորս օրվա ընթացքում թունավորման 4 դեպք է արձանագրվել

21:30 04.01.2022

Հունվարի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների ու պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 8 հաղորդում: Այսպես, նախորդ տարիների համեմատ 2022 թվականի առաջին 4 օրը բավականին հանգիստ է եղել: Ստացված հաղորդումներից 2-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ է: Մարմնական թեթև վնասվածք է ստացել մեկ քաղաքացի: Նրա առողջական վիճակը բավարար է: […]

̰
Ղազախստանում ցույցերի ֆոնին բջջային ինտերնետն անջատել են

21:22 04.01.2022

Ալմաթիում հեղուկացված գազի գների կտրուկ աճի պատճառով բողոքի ցույցերի ֆոնին անջատվել է բջջային ինտերնետը։ Այս մասին հայտնում է «Sputnik Ղազախստանը»։ Աղբյուրները նշում են, որ քաղաքի տարածքում դադարել են աշխատել WhatsApp և Telegram մեսենջերները: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել էր երկրում «գազային» բողոքի ակցիաների մասնակիցներին: Նա պատմել է, որ կառավարությունը որոշում է ընդունել Մանգիստաուի […]

̰
Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան

21:15 04.01.2022

Արցախի Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղ-տեղ առկա է մերկասառույց՝ ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Telegram-ի աշխատանքում գլոբալ խափանում է տեղի ունեցել

21:10 04.01.2022

Telegram-ի օգտատերերը բողոքում են ծառայության աշխատանքի խափանումներից, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը հետևում է հանրահայտ ինտերնետ-ռեսուրսների խափանումներին և անջատումներին: 19.20-ի դրությամբ գրանցվել է 486 բողոք.օգտատերերի 50%-ը բողոքում է հավելվածի աշխատանքի խափանումներից, 36%-ը ՝ սերվերին միանալու հետ կապված խնդիրներից, ևս 14%-ը ՝ հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդիրներից:

̰ ̰
2022-ի երեք օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է 11 ծնունդ

20:52 04.01.2022

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 2022 թվականի առաջին երեք օրերի ընթացքում մարզում գրանցվել է 11 ծնունդ՝ 7 տղա եւ 4 աղջիկ։ 4 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 3 ծնունդ՝ Գավառի, 1 ծնունդ՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 3 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում։ Այս տարվա առաջին երեք օրերին Ճամբարակի առողջության կենտրոնում ծնունդ չի գրանցվել։

̰
BACK_TO_TOP