21:00 05.01.2022
Հունվարի 5-ին՝ ժամը 18:08-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում գտնվող ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են «VAZ-2107» (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 1991 թ․) և «VAZ-21015» (վարորդ՝ Մ․ Ն․, ծնված 1980 […]
20:54 05.01.2022
Ալմաթիում գրավել են Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի վարչության շենքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ականատեսներին։ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնում է Sputnik-ը։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում: Բազմաթիվ հանրահավաքներ են […]
20:45 05.01.2022
Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հայտնում է Sputnik-ը։ Ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել Ալմաթիի և Մանգիստաուի մարզերում և Նուր-Սուլթանում։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում: Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն […]
20:38 05.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Կարեն Մանուկյանին և Ալբերտ Այվազյանին Շիրակի մարզպետի տեղակալներ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ևս մեկ փոխմարզպետ է նշանակվել՝ ը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի […]
20:30 05.01.2022
Ղազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցները հանել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի արձանը Թալդիկորգան քաղաքում, Ալմաթիի մարզի վարչական կենտրոնում, որի արձանը կոտրվել է կիսով չափ և ընկել պատվանդանից, հաղորդում է տեղական KazTAG պորտալը: Քանդված հուշարձանի լուսանկարը հրապարակվել է պորտալի Telegram-ալիքում:
20:22 05.01.2022
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։ Այս ,մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է։
20:18 05.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]
20:09 05.01.2022
Հունվարի 5-ին՝ ժամը 15:32-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի պահեստում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
17:00 05.01.2022
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի (Participation Programme) 2022-2023 թթ. շրջափուլը: Նոր շրջափուլի շրջանակում կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել մինչև յոթ ծրագրային առաջարկ՝ ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Ծրագրային առաջարկները պատշաճ կերպով կազմակերպությանը ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2022 թ. հունվարի 27-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել ծրագրային առաջարկներ՝ կցված ձևաչափով (Annex […]
16:58 05.01.2022
Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է ու կազմում է 0.9: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ վարակի վերարտադրողական վերջին 14 օրվա ցուցանիշը, դրան նախորդած 14 օրվա հետ համեմատ, 54 տոկոսով նվազել է: […]
16:57 05.01.2022
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը, «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայում» ներգրավված կազմակերպություններ: Քննարկման մասնակիցները նշել են, որ թեեւ նախորդ տարի խորհրդարանն ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց […]
16:52 05.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ ճանապարհով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից […]
16:47 05.01.2022
ԵԱՀԿ-ի նախագահ Զբիգնեւ Ռաուն կոչ է արել Ղազախստանում բողոքի ցույցերի հետ կապված սրված իրավիճակն ապաէսկալացնել և երկխոսություն սկսել։ «Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես ուշադիր հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Կոչ եմ անում իրավիճակի դեէսկալացիայի և երկխոսության մեկնարկի՝ ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններինհամապատասխան», – գրել է նա Twitter-ում։ As Chairman of the @OSCE, I closely follow recent […]
16:40 05.01.2022
Ալմաթիում ցուցարարները ոստիկանությունից խլել են հրազենը, վահաններն ու մահակները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»- ի թղթակիցը: Քաղաքում ոստիկանություն չի նկատվում, մի քանի հազար ցուցարարներ հավաքվում են կենտրոնում: Նրանք ձեռքներին մետաղական ձողեր են պահում, ոմանք հրազենով են։ Քաղաքում չեն գործում բջջային կապը, ինտերնետը և հեռուստատեսությունը։ Ավելի վաղ չորեքշաբթի ցուցարարները ներխուժել էին Ալմաթիի քաղաքային ադմինիստրացիա և այրել այն, […]
16:37 05.01.2022
Անկարայում տեղի կունենա հինգերորդ սերնդի «Ազգային մարտական ինքնաթիռների» (MMU) կոմպոզիտային նյութերի արտադրության ինժեներական կենտրոնի և արդյունաբերական համալիրի բացումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Նոր համալիրի արտադրությունը կբավարարի համաշխարհային կոմպոզիտային պահանջարկի 2 տոկոսը: Միաժամանակ Անկարայում գործելու է նաև ինքնաթիռների կառավարման և վերանորոգման կենտրոն։ Այդ նոր կենտրոնը նախատեսված է ավիացիոն […]
16:31 05.01.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոր տեխնիկական տնօրեն ունի: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Սուրեն Չախալյանը: Այդ պաշտոնում 49-ամյա մասնագետը կփոխարինի Ռաֆայել Նազարյանին, որը, ելնելով խիստ ծանրաբեռնածությունից, ՀՖՖ Տեխնիկական տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդունել է հրաժարականի դիմումը և շնորհակալություն հայտնել Ռաֆայել Նազարյանին կատարած աշխատանքի համար: Նազարյանն այսուհետ կկենտրոնանա Հայաստանի մինչև 21 տարեկանների […]
16:29 05.01.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը հունվարի 4-5-ը։ Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
16:23 05.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ; Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
16:18 05.01.2022
Հունվարի լույս 2-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել։ Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն։ Ու թեև տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել` իբր գյուղի հանգստի գոտիներից մեկում տաղավարի մետաղյա ցանկապատի վրա ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել, այնուամենայնիվ, ժամեր անց, […]
16:12 05.01.2022
Մեկնարկել է Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարության՝ 2022-2023 թթ. ուսումնական տարվա «Աշխարհը` Սերբիայում» ծրագիրը, որի շրջանակում Սերբիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակ: ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2022 թվականի հունվարի 25-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00-ը (ընդմիջում` ժամը 13:00-14:00), ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, […]
16:07 05.01.2022
Ղազախստանի ամբողջ տարածքում ինտերնետի անջատում է գրանցվել, վկայում են NetBlocks կազմակերպության տվյալները, որը վերլուծում է համացանցի աշխատանքը: «Հաստատվել է, որ Ղազախստանն այժմ համազգային մասշտաբի ինտերնետի անջատման մեջ է շարժական ինտերնետի խափանումների և մասնակի սահմանափակումների օրվանից հետո: Դա, հավանաբար, լրջորեն կսահմանափակի հակակառավարական ցույցերի լուսաբանումը»,- ասված է Twitter-ում մոնիթորինգային ռեսուրսի հաղորդագրության մեջ:
16:00 05.01.2022
Ավելի քան 500 քաղաքացիական անձինք, որոնց թվում 130 կին և տարեց մարդիկ, ծեծի են ենթարկվել Ալմաթիում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ալմաթիի ոստիկանության դեպարտամենտի պետ, Կանատ Թայմերդենովը։ «Այսօր քաղաքը ենթարկվել է ծայրահեղականներինոր հարձակումների։ Քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Կոչ ենք անում փողոց դուրս եկողներին ցրվել։ Մեր […]
15:52 05.01.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների նախագահներից: ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորական ուղերձում Ալեն Սիմոնյանին քաջառողջություն եւ ամենայն բարիք է մաղթել: ՀՀ ԱԺ նախագահին հեռախոսազանգով շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ռուսական համագործակցության […]
15:46 05.01.2022
Անցած տարվա դեկտեմբերի 29-ին, երեկոյան ժամի, Արաբկիր վարչական շրջանում կողոպուտ էր կատարվել։ Տուժողը Արաբկիրի Մամիկոնյանց փողոցում բնակվող 60-ամյա կին էր։ Նա Կոմիտասի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում գնումներ էր կատարել ու քայլել Տիգրանյան փողոցի ուղղությամբ։ Արդեն Տիգրանյան 4 շենքի մոտ անհայտ մեկը բացահայտ հափշտակել էր դրամապանակն ու փախել։ Ըստ նրա՝ դրամապանակում եղել էին բանկային քարտեր, փող […]
15:40 05.01.2022
Հունվարի 4-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր: Երևանի 14, Վայոց Ձորի 9 և Գեղարգունիքի 4 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 […]
15:35 05.01.2022
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2019 թվականի դեկտեմբերի 11-ին վարչապետը հաստատել էր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը:
15:27 05.01.2022
Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, մասնավորապես, հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման գործիքակազմը ընդլայնելու նպատակով: Ըստ այդմ կնախատեսվեն նոր կարգավորումներ՝ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների փաստացի հայտնաբերման համար, ինչի արդյունքում էականորեն կնվազի հետախուզվող ՏՄ-երը թաքցնելու հնարավորությունը։ Արդյունքում ակնկալվում է կրճատել պետական բյուջեից կատարողական վարույթի շրջանակներում հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, առգրավման, հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու […]
15:21 05.01.2022
Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի Ալմաթիի նստավայրը։ Այս մասին հայտնում է zakon.kz-ն։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։ Ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել Ալմաթիի և Մանգիստաուի մարզերում և Նուր Սուլթանում։ Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե […]
15:14 05.01.2022
ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և Քաղաքացիական պաշտպանության վարչություններն ամփոփել են 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Անցած տարի Արտակարգ իրավիճակների նախարարությունում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի կողմից անցկացվել է «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով […]
15:08 05.01.2022
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել երկրում համաճարակով, սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անցյալ տարվա համեմատ նոյեմբեր ամսից գրիպի դեպքերի բավական աճ է գրանցում: «Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է: Դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդների հետ: Հույս ունենք, որ այս կայունացման արդյունքում մենք […]