13:35 04.01.2022
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 3-ին, ժամը 21.10-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՌԴ-ից կամավոր ՀՀ է վերադարձել 1995 թ. ծնված Մանուկ Մ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 31-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի և 324-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) […]
13:27 04.01.2022
Հյուսիսատլանտյան դաշինքում հաստատել են հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացումը և կոչ են արել ՌԴ-ին «հաշվի առնել դաշինքի մտահոգությունները»: Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցչի՝ ՏԱՍՍ-ին տված հայտարարության մեջ ։ «ՆԱՏՕ – ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որպես Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նախագահ, 2022 թվականի հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպում է հրավիրել», – ասված է […]
13:20 04.01.2022
Ամերիկացի գործարար, SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավարներ Էլոն Մասկի կարողությունը երկրորդ անգամ գերազանցել է 300 մլրդ դոլարի նշագիծը, հետևում է Forbes-ի հաշվիչի տվյալներից: Forbes Real-Time-ի միլիարդատերերի ՝ իրական ժամանակում թարմացվող ցուցակի տվյալներով ՝ Մասկի կարողությունը մեկ օրում ավելացել է 32,6 մլրդ դոլարով՝ կազմելով 304,2 մլրդ դոլար: Այսպիսով, նա շարունակում է պահպանել առաջատարի դիրքը համաշխարհային միլիարդատերերի […]
13:13 04.01.2022
Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը: ««Պեգասուս»-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ փետրվարից սկսած շաբաթական 2 չվերթ իրականացնելու հայտով»,-ասաց Հարությունյանը: Հայտն ուսումնասիրվում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից, առաջիկայում կլինի որոշումը: Ավելի վաղ […]
13:06 04.01.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չի հստակեցրել ազգային ընտրանու մի քանի ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում անցկացնելու ժամանակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտում է ՀՖՖ մամուլի խոսնակը Հայկ Կարապետյանը: Վերջինսը շեշտեց, որ ֆեդերացիան դեռևս աշխատանքներ է տանում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կարիերան ավարտած ֆուտբոլիստների համար հրաժեշտի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, սակայն այն չի կարող համընկնել ընտրանու՝ մարտին նախատեսված […]
12:56 04.01.2022
Հունվարի 3-ին, ժամը 12.25-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 31-ամյա վարորդը Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5 և 8 տարեկան երկու երեխայի։ Վթարի հետևանքով տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նույն օրը, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից «ճակատային շրջանի և դեմքի սալջարդ […]
12:51 04.01.2022
Հունվարի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 57-ամյա Սամվել Բադալյանը վարելով «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, Գետափ-Մարտունի ճանապարհի 19-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին։ Վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
12:46 04.01.2022
Հունվարի 3-ին, ժամը 22:41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Պրոմեթեյ-2 թաղամասում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պրոմեթևսի փողոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։50-ին: Այրվել է վագոն-տնակ (մոտ 27 քմ)։
12:40 04.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» […]
12:35 04.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին որոշում է ստորագրել մի շարք անձանց պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը՝ 1. Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, մաքսային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել՝ Լիլիթ Հրայրի Ավետիսյանին – Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության […]
12:29 04.01.2022
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերն համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար: Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի, մասնավորապես` ռիսկի […]
12:22 04.01.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները հունվարի 3-ին, ժամը 12.10-ին, Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 2005 թ. ծնված Էրիկ Բ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց […]
12:11 04.01.2022
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է դիվանագետը թուրքական Daily Sabah թերթին տված հարցազրույցում: Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ նիստին, որը նախատեսված է Թուրքիայում: 3+3 […]
12:06 04.01.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1493-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Նարեկ Բաբայան – ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անդրիկյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արսեն […]
12:00 04.01.2022
Այսօր առավոտյան 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող Օգասավարա ճապոնական կղզիների մոտ՝ Տոկիոյից ավելի քան 1 հազար կիլոմետր հարավ ընկած շրջանում: Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06.09-ին : Երկրաշարժի օջախը 70 կմ խորության վրա է եղել, ցունամիի վտանգ չկա: Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: […]
11:55 04.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
11:50 04.01.2022
2022 թվականի առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 3-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերսկսել են ամանորյա տոնական երկու օրերին ընդհատված ստուգայցերը՝ այցելելով Երևանի հանրային սննդի և իրացման 15 օբյեկտ: հակահամաճարակային նորմերը խախտվել են 1 օբյեկտում, կազմվել է արձանագրություն՝ աշխատակցի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը չներկայացնելու հիմքով։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը […]
11:43 04.01.2022
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը նշեց, որ դեպքի հետ կապված մանրամասներ ներկայում չի կարող հայտնել, քանի որ իրավական գործընթաց է ընթանում: Լրատվամիջոցները հայտնում են, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած երեխան հինգ ամսական է:
11:38 04.01.2022
Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին տեղեկացնում են բժշկական կենտրոնից։ Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել […]
11:33 04.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հրատարակվել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ: Այն մեծ […]
11:27 04.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 590 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 955 մարդ, մահացել` 67 մարդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 942 713 դեպք, որից 904 903 հիվանդ ապաքինվել է, 13 009-ը ՝ մահացել:
11:19 04.01.2022
Հունվարի 4-ին` ժամը 00։41-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի Թեղենիքի խճուղու տներից մեկին կից այրվում են փայտեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արզական գյուղի Թեղենիքի խճուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:25-ին, […]
11:14 04.01.2022
Սպիտակ տան հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, այդ թվում այն, որ հակամարտող կողմերը պետք է հավատարիմ մնան 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով և միջազգային օրենքներով ստանձնած պարտավորություններին, որոնց մեջ է մտնում գերիների եւ գերեւարված քաղաքացիական բոլոր անձանց անհապաղ ազատ […]
11:05 04.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 90 նոր դեպք ✓ 4036 թեստավորում ✓ 203 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345126 դեպք, որոնցից 332201-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7986 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 581 573 թեստավորում:
23:59 03.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Գորիս […]
23:50 03.01.2022
Հունվարի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 1,5 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:34 03.01.2022
Հունվարի 3-ին, ժամը 21։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 21:30-ին: Այրվել են հյուրասենյակի պատի պաստառից մոտ 10 քմ […]
22:41 03.01.2022
Դեկտեմբերի 30-ի գիշերը Էջմիածին քաղաքում դանակահարություն էր եղել։ Կատարվածի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկացան ժամը 3-ի սահմաններում՝ բժշկական կենտրոնից. հերթապահ քույրը հայտնում էր, որ 18-ամյա մի դանակահարված երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցից են նրան բժշկական կենտրոն հասցրել։ Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները […]