12:47 21.02.2023
Փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9-ին մոտ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում, որ մեկ ժամ առաջ Կոմիտասի պողոտայի ծաղկի խանութի ապակիները կոտրել ու գողություն էին արել: Մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Պարզվեց, որ դեպքը տեղի էր ունեցել գիշերը. գողացել էին ծաղիկներ: Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Մինչ իրավապահները փորձում էին բացահայտել հանցագործությունը, Արաբկիրի բաժնում ստացվեց երկրորդ ահազանգը: […]
12:43 21.02.2023
Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին ընդունել է ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, ծրագրի համակարգողներ Սոֆիո Ծակաձեին և Բոժենա Մալանչուկին, ԵԽ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեին և ծրագրի պատասխանատու Նատալյա Ադամյանին: Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գործունեությունը՝ ուղղված […]
12:37 21.02.2023
Փետրվարի 20-ին ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ Արզնու ձորի տարածքում՝ գետի մեջ, շորի նմանվող լողացող, փքված ինչ-որ իր կա, հնարավոր է՝ դիակ լինի: Նշված վայր օպերատիվ-քննչական խումբ և փրկարարներ են մեկնել: Արզնի գյուղի վարչական տարածքում՝ գետի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դիակ՝ առանց արտաքին բռնության հետքերի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 6-ից […]
12:33 21.02.2023
Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի Էնսհայմա լողափում 1,5 մետր տրամագծով մետաղական գունդ է հայտնաբերվել, ոստիկանությունը սահմանափակել է մուտքը վայր, հաղորդում է Daiichi TV հեռուստաալիքը: Կասկածելի առարկան հայտնաբերել է տեղի բնակչուհին, որն էլ ոստիկանություն է զանգահարել տեղական ժամանակով ժամը 08:45-ին (Երևանի ժամանակով ժամը 03:45-ին): Ոստիկանությունը փակել է լողափ մուտքը։ Դեպքի վայր ժամանած մասնագետները սկսել են ուսումնասիրել […]
12:26 21.02.2023
Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
12:15 21.02.2023
Ռոման Կոստոմարովն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում է հիվանդանոցում։ Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը շարունակում է պայքարել կյանքի համար: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ինչպես հայտնում է Mash տելեգրամ-ալիքը, 46-ամյա մարզիկի մոտ սեպսիսի պատճառով երկրորդային մենինգիտ է առաջացել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոստոմարովի մոտ ախտահարված է ուղեղի մի մասը։ Տեղեկություններ են հայտնվել […]
12:05 21.02.2023
Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացման հետ կապված և քամու ուժգնացման պատճառով, ավելացել է չոր խոտատարածքներում հրդեհի բռնկման վերաբերյալ ահազանգերը: Փետրվարի 20-ին ԱԻՊԾ «911» ծառայությունում գրանցվել է բաց տարածքներում հրդեհի բռնկման 5 կանչ, որից 4-ը մայրաքաղաքում, 1-ը՝ Մարտունու շրջանում: Հրշեջ փրկարարների օպերատիվ արձագանքման և ժամանակին շիջման աշխատանքներ կատարելու շնորհիվ՝ հրդեհները չեն տարածվել և չեն հասել մոտակա շինություններին: […]
12:01 21.02.2023
ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 21-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 5 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել […]
11:44 21.02.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում, մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն, որտեղ խնամք է ստանում 7-ից 18 տարեկան 57 երեխա: Աննա Վարդապետյանը Մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել հաստատության պայմաններին, եղել է ճաշարանում, երեխաների ժամանցի սենյակներում, ննջասենյակներում, զրուցել […]
11:43 21.02.2023
Փետրվարի 22-ին՝ ժամը 11։00-ին Արագածոտնի մարզի Փարպի և ժամը 12։00-ին՝ Բազմաղբյուր համայնքներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
11:30 21.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
11:15 21.02.2023
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն […]
11:06 21.02.2023
Իրանի հարավում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 06.05-ին (Երևանի ժամանակով 10.05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից 113 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
14:59 20.02.2023
Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիներն այլևս չեն կարողանա հատել վրաց-ռուսական «Վերին Լարս-Կազբեգի» անցակետը՝ առանց նախապես ժամի և ամսաթվի ամրագրման, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Ընդգծվում է, որ սահմանին գործարկվող էլեկտրոնային հերթերի համակարգն այս փուլում պարտավորեցնում է միայն բեռնատարների վարորդներին նախապես ամրագրել Ռուսաստանի սահմանը հատելու ամսաթիվը և ժամը։ Հարկ է […]
14:54 20.02.2023
Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 41 156-ի, հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD): Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ […]
14:51 20.02.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կիև, հայտարարել է նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին Telegram-ում։ «Ջոզեֆ Բայդեն, ողջունում եմ Կիևում։ Ձեր այցը աջակցության չափազանց կարևոր դրսևորում է բոլոր ուկրաինացիների համար», — գրել է նա։ Ինչպես ճշտել է «Страна.иа»-ն, երկու նախագահները հանդիպում են ունեցել Միխայլովի տաճարում : ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ գտնվում է […]
14:45 20.02.2023
ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
14:40 20.02.2023
Փետրվարի 19-ին, ժամը 11.16-ին, ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայի գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ: Մեկնել են ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության կարգախումբը: Պարզվել է, որ ժամը 11.00-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքի գազալցակայանում, լիցքավորման ժամանակ, պայթել է «ԳԱԶ-31105»-ի […]
14:37 20.02.2023
Թուրքիայում շարունակում են արձանագրել և հաշվարկել ավերիչ երկրաշարժի նյութական կորուստները։ Թուրքական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ մինչ այս պահը ուսումնասիրվել է 917.000 շենք-շինություն, որոնցից 118.000-ը քանդված ու վթարային են, հետևաբար անհապաղ ապամոնտաժման կարիք ունեն: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ կառուցվելիք նոր շինությունները լինելու են առավելագույնը 4 հարկանի: Նշենք, […]
14:27 20.02.2023
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն […]
13:53 20.02.2023
Արցախի հանրապետության ազգային ժողովը արցախահայության ազգային – ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ հայտարարություն է տարածել: Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «35 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը, ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանում արտահայտելով ինքնավար երկրամասի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքն […]
13:40 20.02.2023
Արղախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 19.02.2023թ․ դրությամբ։ 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 14 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 273 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 680 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական […]
13:38 20.02.2023
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը վերսկսվել է։ Սպասարկման կետերը գործելու են մինչև 19։00-ն։
13:12 20.02.2023
Փետրվարի 20-ին, ժամը 08։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի երկհարկանի տներից մեկից լսվել է պայթյունի ձայն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […]
13:07 20.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է […]
12:56 20.02.2023
Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ֆիլմի ռեժիսորներն են ազգությամբ հայ Արեն Փերդեջին և թուրք Էլա Ալմայանաջը: Վերջինները 2015-ին գլխավորել էին Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայցնող թուրքական արտադրության առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Կորուսյալ թռչուններ»-ի ռեժիսորական աշխատանքը: Կենսագրական ֆիլմի նախաձեռնությունը թուրքական ամենամեծ հոլդինգներից մեկինն է՝ «Doğuş Group»-ինը, որին պատկանում է Արա […]
12:50 20.02.2023
Երևանի կանգառասրահներում մեկնարկել է նոր աղբամանների տեղադրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման: Ճանապարհային նշանների կիրառմամբ Երևանի որոշ փողոցներում կարգելվի ծանր մեքենաների մուտքը: Ծրագիրը կմեկնարկի փոքր կենտրոնից: Հանձնարարվել է վարչական շրջանների ղեկավարների հետ կազմել փողոցների ցանկը: Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցները վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում հաճախ չեն […]