TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+22 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

12:43 20.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰

12:38 20.02.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող Երևան համայնքի Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը նախնական համաձայնության գալով նույն վարչական շրջանի այլ պաշտոնատար անձանց հետ, 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի […]

̰
Գրանցվել է 435 դեպք․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

12:30 20.02.2023

Փետրվարի 13-ից 19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 435 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 105, փլուզման, պայթյունի, երկաթգծի ուղիներին պատահարի, ձնահյուսի, երկրաշարժի՝ 1-ական, մերկասառույցի՝ 7, զինամթերքի հայտնաբերման՝ 3, թունավորման՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 142, ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 6, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 24, հրդեհի կեղծ կանչի՝ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

12:15 20.02.2023

Փետրվարի 19-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Շիրակի մարզի Աշոցք գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

̰
Հանրապետության բոլոր սպառողների գազամատակարարումն իրականացվում է անխափան և ամբողջական ծավալով

12:05 20.02.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին ժամը 08։00-ից ՀՀ տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է: Ներկայումս հանրապետության բոլոր սպառողների գազամատակարարումն իրականացվում է անխափան և ամբողջական ծավալով՝ ՌԴ-ից ներկրվող բնական գազի ծավալների և Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանի պաշարների հաշվին։

̰
Լաչինի միջանցքի շրջափակումն անօրինական է. Ֆրանսիայի նախկին վարչապետը կոչ է անում վերադարձնել հայ գերիներին

11:59 20.02.2023

Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համարում է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներից օկուպացնելու փաստի առիթով շեշտում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Էդուար Ֆիլիպը նաև շեշտում է, որ Ադրբեջանում մինչև օրս պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք: Էդուար Ֆիլիպը, ով […]

̰
SHANTNEWS

11:55 20.02.2023

̰
Զինծառայողի՝ կյանքից զրկվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

11:50 20.02.2023

2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի […]

̰
Զինված բախումներ՝ աֆղանա-պակիստանյան սահմանին

11:43 20.02.2023

Երկուշաբթի օրը զինված բախումներ են սկսվել աֆղանա-պակիստանյան սահմանին ՝ «Տորհամ» անցակետի շրջանում։ Այս մասին հայտնել է Hasht-e Subh թերթը՝ վկայակոչելով Աֆղանստանի Նանգարհար նահանգում իր աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների և պակիստանցի սահմանապահների միջև փոխհրաձգությունները սկսվել են վաղ առավոտյան և շարունակվում են ընդհուպ մինչեւ այս պահը: Պատճառը հայտնի չէ։ Պակիստանյան Dawn […]

̰
Արցախում կտրոնների տրամադրումը  տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցվել է

11:36 20.02.2023

[ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը տեխնիկական պատճառներով, ժամանակավորապես դադարեցվել է։ Սպասարկման կետերում աշխատանքն վերսկսելուն պես ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

̰
Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել

11:31 20.02.2023

Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել: Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի տարածած հաղորդագրությունից, Արայիկ Հարությունյանը հուշահամալիր է այցելել բարձրաստիճան պետական այրերի ուղեկցությամբ

̰
Հրդեհ Ներքին Չարբախի տներից մեկում

11:27 20.02.2023

Փետրվարի 19-ին՝ ժամը 23։43-ին, Երևանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 20-ին, ժամը 00։13-ին, մարվել՝ 01։27-ին։ Այրվել են տան տանիքի […]

̰
Երևանի թիվ 180 հիմնական դպրոցում շչակ է գործարկվելու

11:15 20.02.2023

Փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, «Երևանի թիվ 180 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում ացկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Հրդեհ Իջևան քաղաքում․ այրվում է 1 տոննա անասնակեր

10:55 20.02.2023

Փետրվարի 20-ին, ժամը 09։49-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է 1 տոննա անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։37-ին։

̰
ԵԽԽՎ համազեկուցողներն այցելել են Սոթք և Կուտական բնակավայրեր

10:44 20.02.2023

Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում դիմավորել է փաստահավաք առաքելությամբ Գեղարքունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։ Այնուհետև փաստահավաք խմբին […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է հունվարին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

10:43 20.02.2023

2023 թվականի հունվարին Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. 19 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի՝ ընդհանուր 5․267 մլն ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների մատակարարում և տեղափոխում, հնարավոր տուգանքի գումարը կազմում է 24․015 մլն ՀՀ դրամ: Առավել խոշոր դեպքերն են […]

̰
Մտել էր բուքմեյքերական գրասենյակ և զենքի սպառնալիքով փող պահանջել

10:31 20.02.2023

Փետրվարի 15-ին, ժամը 16.53-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել բուքմեյքերական ընկերություններից մեկի աշխատակիցը և հայտնել, որ անհայտ անձը զենքով մուտք է գործել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գործող գրասենյակ և գումար պահանջել: Նշված գրասենյակ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ տղամարդը զենքի սպառնալիքով աշխատակիցներից պահանջել է փող, սակայն չստանալով՝ դիմել է փախուստի: Ձեռնարկված […]

̰
Եթե չլիներ ղարաբաղյան շարժումը, մենք  կորցրած կլինեինք  ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը․ Ռուբեն Վարդանյան

10:17 20.02.2023

35 տարի առաջ այս օրը սկսվեց ղարաբաղյան շարժումը: Եթե չլիներ շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ « Արցախի պահպանումն ու արցախյան առաջին պատերազմում հաղթանակի զգացողությունը մեզ մեծ ուժ ու վստահություն տվեց, քանի որ շատերի համար անհնարին թվացող այդ հաղթանակը մեզ հաջողվեց հնարավոր դարձնել: Շարժման […]

̰
Հորդառատ անձրև և հեղեղումներ Բրազիլիայում․ մարդկային կորուստների թիվը հասել է 36-ի

09:59 20.02.2023

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգ տեղատարափ անձրևներ բերած արևադարձային ցիկլոնի հետևանքների զոհերի թիվը հասել է 36-ի: Այս մասին կիրակի հայտնել է G1 պորտալը՝ վկայակոչելով նահանգի կառավարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։ Անցած օրվա ընթացքում տարածաշրջանում տեղացել է տեղումների ամսական նորման։ Տարերքի հարվածը հանգեցրել է ջրհեղեղների և սողանքների, բնակելի տների և ենթակառուցվածքների ավերածությունների: Ընդհատվել է […]

̰
35 տարի հետո էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ. Արցախի նախագահ

09:52 20.02.2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես շրջադարձային ու վճռորոշ օր և դարձավ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայության միասնականության ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանավորվեց որպես Արցախի վերածննդի օր: Այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ […]

̰
Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 20-ի դրությամբ

09:47 20.02.2023

Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 20-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 389.42 դրամ է, վաճառքը՝ 397.36 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.81 դրամ է, վաճառքը՝ 426.06 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.02 դրամ է, վաճառքը՝ 5.44 դրամ:

̰
Մեքենան գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել․ ՊՆ

09:43 20.02.2023

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը: «2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում […]

̰
Արտակարգ պատահար Քասախ գյուղում․ երկու տուժած հոսպիտալացվել է

09:39 20.02.2023

Փետրվարի 20-ին, ժամը 08։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի երկհարկանի տներից մեկից լսվել է պայթյունի ձայն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել տան խոհանոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […]

̰
Սրտաբանը նշել է առիթմիայի առաջացման պատճառները

09:35 20.02.2023

Սրտի առիթմիան կարող է առաջանալ հիպերտոնիայի, բորբոքային պրոցեսների, սակավարյունության և այլ պայմանների պատճառով: Այս մասին «Իզվեստիա»- ին ասել է բժիշկ-սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Դենիս Սոկոլովը։ Մասնագետը նշել է, որ առիթմիան ուղեկցվում է սրտի կծկումների կանոնավորության, հաճախության և ռիթմի փոփոխությամբ ։ Մարդը կարող է զգալ այդ խանգարումները սրտի բաբախյունի, կրծքավանդակում անհարմարության, թուլության, գլխապտույտի, շնչահեղձության և գիտակցության […]

̰
Աշոցքի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:30 20.02.2023

Փետրվարի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

̰
Ուժգին երկրաշարժ Նիկարագուայի ափերի մոտ

09:22 20.02.2023

Նիկարագուայի ափերի մոտ 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ։ Այս մասին կիրակի հայտնել Է Նիկարագուայի տարածքային հետազոտությունների ինստիտուտը։ Էպիկենտրոնը գտնվել է Հիկիլիլոյի մունիցիպալիտետից 42 կմ հարավ, որտեղ բնակվում է մոտ 2,5 հազար մարդ: Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

̰
Եղեք ամուր և անկոտրում. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ

09:12 20.02.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ. «35 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: 1988 թվականի փետրվարի 20-ից սկիզբ առած բողոքի ինքնաբուխ ու բազմամարդ ցույցերը Հայոց պատմության մեջ կմնան որպես ազգային զարթոնքի, միասնության ու ազատագրական պայքարի խորհրդանիշ: Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ […]

̰
Մեքենան գլորվել է ձորը. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Խնածախում 2 մարդու կյանք խլած վթարից

09:08 20.02.2023

Փետրվարի 19-ին, ժամը 19։46-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խնածախ գյուղի մոտ ձնահյուսի հետևանքով «UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները ձորից դուրս են բերել երեք տուժած քաղաքացու (Զ. Ա., Գ. Մ. ծնված 2003 […]

̰
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել․ ՄԱԿ-ի ԱԽ նիստ կանցկացվի

08:53 20.02.2023

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը ՝ նվիրված ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակումներին, տեղի կունենա երկուշաբթի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։ Նրա տվյալների համաձայն՝ նիստը նախատեսված է ժամը 15:00-ին: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Ճապոնիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել՝ կապված ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների հետ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

08:40 20.02.2023

❗️ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ 🚫Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է): Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
BACK_TO_TOP