08:28 20.02.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին առավոտյան ժամը 08:00-ից բոլոր ԱԳԼՃԿ- ների գազամատակարարումը կվերականգնվի։
08:15 20.02.2023
Երկուշաբթի օրը Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պալերմո քաղաքից 94 կմ հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 648 հազար մարդ: Օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։
20:50 19.02.2023
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից; Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
02:31 19.02.2023
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա իսրայելական հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սիրիայի առողջապահության նախարարության աղբյուրին: Ինչպես փոխանցում է աղբյուրը, կան տուժածներ, նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի վաղ Սիրիայի մայրաքաղաքի ոստիկանության աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր, որ Դամասկոսի հարավում բնակելի թաղամաս է հրթիռակոծվել, տուժել է առնվազն մեկ […]
01:08 19.02.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 18-ին դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։ Նրանց ուղեկցում էր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Համազեկուցողները հանդիպեցին Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։ «Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ […]
23:59 18.02.2023
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են թուրք սեյսմոլոգները: Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ 5,2 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա ՝ Գեքսուն քաղաքի մոտակայքում: Ավերածությունների և տուժածների մասին դեռ չի հաղորդվել: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ […]
23:35 18.02.2023
Մոսկվայում 14-ամյա դեռահասը մահացել է` ընկնելով Ժուլեբինոյի շրջանում ջրամբարի սառցաշերտի տակ, հայտնել են Մոսկվայի դատախազության Telegram ալիքում շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին: Նախնական տեղեկություններով՝ 14-ամյա տղան կանգնել է Պրիվոլնայա փողոցում գտնվող ջրամբարի սառցաշերտի վրա, ընկել սառույցի տակ և ջրասույզ: Նշվում է, որ նա չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։ Դեպքի վայր է կանչվել շտապօգնություն։ Բժիշկները փորձել են […]
23:18 18.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը: Ստորև ներկայացվում է վարչապետ Փաշինյանին քննարկումը վարողի կողմից ուղղված հարցերն ու պատասխանը. Հարց – Պրն․ վարչապետ, կխնդրեմ […]
23:14 18.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը: Կարևորվել է այս ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունն […]
23:10 18.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Սայաթ-Նովայի պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքերի բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբայան փ. 2/4-2/22 շենքեր, Չոլակյան փ. 14, 14/1, 16 շենքեր, Ուլնեցի փ. […]
22:55 18.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 19-ի գիշերը, 20-ին, 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 18-23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը […]
22:40 18.02.2023
Զինված ուժերը պատրաստվում են գարնանը մեկնարկող քսանհինգօրյա վարժական հավաքներին։ Ատեստավորմանն ընդառաջ. Զինված ուժերում սկսվել են մարզումները և ստուգատեսին նախապատրաստությունները։ Նվիրում՝ զինվորական գործին, սեր՝ հայրենիքի հանդեպ։ Երեք քույրերի կենսաբանաձևը։ Եվ Հայրենիք-սահման։ Պատերազմի միջով անցած աճարկուտցիներն ամուր կառչած են հայրենի հողին՝ այն շենացնելու անկոտրում կամքով։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։
22:27 18.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է […]
22:00 18.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին, որոնք վերջինս արել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար […]
21:56 18.02.2023
ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, որը մասնակցել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին, Միացյալ Նահանգներ կվերադառնա Boeing C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռով՝ նրա հիմնական ինքնաթիռի խափանման պատճառով։Այս մասին շաբաթ Twitter-ում հայտնել է Bloomberg գործակալության լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։ «Փոխնախագահի ինքնաթիռը խափանվել է։ Կամալա Հարիսը Գերմանիայից ԱՄՆ կվերադառնա C-17 աինքնաթիռով», – գրել է Bloomberg-ի լրագրողը։ Ավելի ուշ նա հավելել է, որ […]
21:42 18.02.2023
Նիդերլանդները կփակեն Սանկտ Պետերբուրգում իրենց գլխավոր հյուպատոսությունը և կսահմանափակեն երկրում ՌԴ ներկայացուցիչների թիվը, հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան: Նրա խոսքով՝ ՌԴ-ն վիզաներ չի տրամադրում հոլանդացի դիվանագետին և դրա հետ մեկտեղ շարունակում է փորձել հետախուզության աշխատակիցներ ուղարկել երկիր: Այսպիսով՝ ռուս դիվանագետների մի մասը պետք է երկու շաբաթվա ընթացքում լքի Նիդերլանդները ։
21:34 18.02.2023
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիիխ Մխիթարյանը անդրադարձել է միլանյան թիմի ֆուտբոլիստ Միլան Շկրինյարի՝ ՊՍԺ տեղափոխվելու որոշմանը։ «Տխուր եմ, որ Շկրինյարը ՊՍԺ է տեղափոխվում, բայց պետք է ընդունեմ նրա ընտրությունը։ Խոսքը նրա կարիերայի մասին է, և նա է պատասխանատվություն կրում իր ընտրության համար։ Շնորհակալ եմ նրան, որ խաղացել է ինձ հետ այս 6 ամիսների ընթացքում և կխաղա մնացած […]
21:23 18.02.2023
Այսօր՝ փետրվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են 3 Mercedes-ներ ու Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamsyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարի պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, խցանումն էլ անցնում էր մոտ 2 կմ-ը: Պարեկային ծառայությունը պարզում […]
21:09 18.02.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ «Արդեն 70 օր է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, և, դժբախտաբար, մենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ունենք։ Ինչպես նաև այնտեղ էներգետիկ ճգնաժամ կա, որովհետև խաթարված են էլեկտրականության, ինչպես նաև գազի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Վերջին […]
20:59 18.02.2023
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առաջ շարժվել քաղաքական դաշտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյան Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։ «Երբ որոշում կայացրեցինք մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկել […]
20:47 18.02.2023
Փետրվարի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 20-ամյա աղջիկը հայտնել էր, որ Գայի պողոտայի բանկոմատից փորձել էր կանխիկացնել 150 000 դրամ, սակայն սարքի կողմից գործարքը մերժվել էր, ինքն էլ կարծելով, թե գումարը չի տրամադրվել, նույն գործարքը փորձել էր կատարել հարևան բանկոմատից, սակայն նույն պահին նկատել էր, որ անհայտ անձը մոտենալով նշված բանկոմատին՝ գողացել էր 150 […]
20:34 18.02.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը միջազգային հանրության ավելի շատ ուշադրության կարիքն ունի՝ առկա ռիսկերի պայմաններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։ «Գլոբալ […]
20:33 18.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: […]
16:59 18.02.2023
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
16:57 18.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
00:14 18.02.2023
Փետրվարի 17-ին, ժամը 22։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բենզալցակայանների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի պատին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սահմանադրության հրապարակում «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 2001 […]
23:58 17.02.2023
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
23:55 17.02.2023
18 միգրանտներ խեղդվել են բեռնատարում ՝ փորձելով Եվրոպա հասնել։ Լքված մեքենան, որում գտնվել են Աֆղանստանից մոտ 40 ապօրինի ներգաղթյալներ, հայտնաբերել է Բուլղարիայի ոստիկանությունը։ Ողջ մնացած մարդկանց տեղափոխել են հիվանդանոցներ՝ շտապ օգնություն ցուցաբերելու համար։ Բուլղարիայի առողջապահության նախարար Ասեն Մեջիդովի խոսքով՝ ողջ մնացածների մեծ մասը գտնվում է ծանր վիճակում։ «Նրանք թթվածնի պակաս են ունեցել, նրանց հագուստը թրջված […]
23:48 17.02.2023
Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Ռուբիկ Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա գլորվելով գլխիվայր հայտնվել է Ողջի գետում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Ռուբիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով […]