15:37 20.12.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի միջև նոր պայմանագրի մասին հստակություն չկա: «Խոակին Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր ունի մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Այս պահին Կապառոսի հետ պայմանագրի հետաձգման մասին ոչ մի քննարկումներ չեն եղել: Սակայն մի քանի անգամ խոսել ենք միմյանց հետ: Ավելի մեծ քննարկում նախատեսում ենք տոներից հետո: […]
15:30 20.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը։ Դիտարկվել է Էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Դրա արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 1 դեպք։ Դիմակ […]
15:23 20.12.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է հայկական երեք ակումբների փակման պատճառները: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի փորձում ամեն ինչ ասել դեպքերից անմիջապես հետո, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը: Մենք չեն հայտարարում ամեն ինչի մասին նախապես, որ ճնշում չգործադրենք կարգապահական և բողոքարկման կոմիտեների վրա, որոնք անկախ մարմիններ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց […]
15:17 20.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և […]
15:10 20.12.2021
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում 2022 թվականից կներդրվի VAR համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: «Մենք ձգտում ենք առաջնությունն ավելի գրավիչ դարձնել: Շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ և հիմա էլ վերապատրաստման դասընթացներ են գնում: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք VAR համակարգ կունենանք առաջնության բոլոր խաղերում»,- […]
15:01 20.12.2021
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: 2021 թվականին ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով: Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, […]
14:50 20.12.2021
Թուրքիայում ուժեղ տեղատարափ անձրևների հետևանքով երկու կամուրջ է փլուզվել, ավերվել են մի քանի տներ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը։ Հաթայի Ռուզայի շրջանում երկու կամուրջ է փլուզվել, նավակ է շրջվել, Սամանդաղի շրջանում հեղեղվել և ավերվել են տներ: Փոթորիկների և անձրևների պատճառով, որոնք երկու օր է, ինչ շարունակվում են Դենիզ շրջանի որոշ փողոցներում, հեղեղվել են տները:
14:44 20.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. դեկտեմբերի 13-19-ը (2021թ.): Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.44մ (19.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, և նույնքանով ցածր է նաև 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […]
14:38 20.12.2021
Այսօր Շիրակի մարզի չորս՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք և Արթիկ տարածաշրջաններում տեղի են ունեցել նորընտիր ավագանիների առաջին նիստերը։ SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Աշոցքում միանձնյա խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Կարեն Մանուկյանը։ Ազատական կուսակցության հետ կոալիցիա կազմելու արդյունքում Արթիկ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Անան Ոսկանյանը։ Ամասիա համայնքի ղեկավար է ընտրվել «Ամասիա-Արփի» […]
14:30 20.12.2021
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 196,2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է հանդիպակաց ընթացող «Իվեկո» բեռնատարի. «Մերսեդեսի» վարորդը՝ 31-ամյա Գառնիկ Հարությունյանը, մահացել է, իսկ 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
14:27 20.12.2021
Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես երբ արդեն իսկ կան հաստատված գերիներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը: «Քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ նրանց վերադարձի գործընթացներ լինելու են: Դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակում` կամ Ռուսաստանի Դաշնության, կամ […]
14:21 20.12.2021
2021 թվականի աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» մասնագետների կողմից տեղանքն ուսումնասիրվել և փաստագրվել է մշակութային շերտերի առկայություն, որից հետո Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ համագործակցությամբ սկսվել են […]
14:10 20.12.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-20։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի` Շինարարների, Ն. Վաչագանի, Մ. Ստեփանյան, Գ. Նժդեհի, Թումանյան, Չարենցի, Շահումյան, Ազատամարտիկների և Երկաթուղայինների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:03 20.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ Այնուհետև ՀՀ վարչապետն ուղեւորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ առանձնազրույց է տեղի ունենալու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական […]
13:56 20.12.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մեքենան Լոռու մարզի Գուգարք գյուղի վարչական տարածքի հանդամասում գլորվել է ձորակը. վարորդը՝ 43-ամյա Արկադի Կռոյանը, մահացել է, իսկ 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
13:54 20.12.2021
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել 69-ամյա Զինա Մարանդյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:
13:47 20.12.2021
Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին CNN-Turk-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը: «Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության մեր դռները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններն ընթանում են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը։ Առաջարկում […]
13:40 20.12.2021
Վրաստանում «Օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք է գրանցվել: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ «Երկու դեպքն էլ Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր ունեցել են ճանապարհորդության պատմություն ԱՄՆ և Մերձավոր Արևելք։ Երկուսն էլ մեկուսացված են, այժմ ընթանում է նրանց հետ շփում ունեցած 26 անձի ուսումնասիրությունը։ Մի դեպքում ունենք 10 կոնտակտ, […]
13:35 20.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 19-20-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:30 20.12.2021
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը տարին ավարտում է հաղթական նոտայով: Թիմային ձևաչափով մրցաշարի վերջին մրցումային օրը Կարեն Աղամալյանի գլխավորած մեր ընտրանին մրցեց Վրաստանի հավաքականի հետ և կրկին առավելության հասավ, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին 48 կգ քաշայի Բարեղամ Հարությունյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 […]
13:15 20.12.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն Հարգելի գործընկերներ Շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով և ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի ու ծառայության համար: Պիտի ընդգծեմ, […]
13:07 20.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը […]
00:22 20.12.2021
Դեկտեմբերի 19-ին, ժամը 22։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի չգործող պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։12-ին, մարվել՝ 23։34-ին։ Այրվել է երկրորդ հարկի սենյակի կախովի առաստաղը (մոտ 9 քմ) և ջերմահարվել առաջին […]
00:00 20.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը […]
23:55 19.12.2021
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։04-ին, մարվել՝ 22։31-ին։ Ավտոտնակում այրվել են «Volkswagen Golf» մակնիշի […]
22:37 19.12.2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-24-ի գիշերը աստիճանաբար կնվազի 10-15, ցերեկը՝ 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին ժամանակ առ […]
21:48 19.12.2021
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի-քամի» երգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Քվեարկությունն […]
21:28 19.12.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։ «Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել […]
20:30 19.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը […]