13:42 21.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` 2021թ. դեկտեմբերի 20-ին եղբոր կողմից քրոջ նկատմամբ սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է Արագածոտնի մարզի՝ 1997թ. ծնված բնակչուհուց, որը հայտնել է, որ եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։ Նախնական տվյալներով՝ […]
13:35 21.12.2021
Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին Փարիզում տարած հաղթանակի շնորհիվ՝ 20-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը հաջորդ տարի տեղի կունենա Հայաստանում։ 14-ամյա Մալենայի «Քամի քամի» երգը հաղթեց 19-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ: Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է մրցույթում։ […]
13:29 21.12.2021
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո աստիճանաբար ավելանում է ադրբեջանական շուկա մտնող թուրքական խոշոր ընկերությունների թիվը, փոխանցում է еrmenihaber-ը։ Սկզբում ադրբեջանական շուկա մտան թուրքական այնպիսի խոշորագույն շինարարական կազմակերպություններ, ինչպիսիք են «Kolin», «Kalyon», «Cengiz», «Tekfen» ընկերությունները: Նրանց մուտքը Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում Բաքվի նախաձեռնած մեծածավալ շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով էր։ Հիմա էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի […]
13:22 21.12.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:15 21.12.2021
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ Այս մասին ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան ծրագրված աշխատանքային այցին ընդառաջ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ կառույցը սատարում է ՀՀ կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով […]
13:08 21.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի […]
13:04 21.12.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Դեկտեմբերի 20-21-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
00:00 21.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Մաստարա-Լանջիկ (բուք է) ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է […]
23:56 20.12.2021
Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում, գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հարգելի տնօրեններ և ծնողներ, քանի որ վերջերս անընդհատ ստանում եմ ահազանգեր ուսումնական գործընթացի կազմակերպման մասով, ուղղակի հիշեցնում եմ, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում։ […]
23:46 20.12.2021
Դեկտեմբերի 19-ից 20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք գյուղերում, Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան […]
23:36 20.12.2021
Դեկտեմբերի 17-ից 20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 10 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Արարատի մարզի Վեդի քաղաքներում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 37.5 […]
23:24 20.12.2021
ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն այլ մուտացիաներից ավելի արագ է տարածվում, ինչպես նաև կարող է վարակել պատվաստվածներին և կորոնավիրուսով հիվանդացածներին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, փոխանցում է Reuters-ը։ «Այս պահին կա կայուն հաստատում, որ «Օմիկրոնը» զգալիորեն ավելի արագ է տարածվում, քան «Դելտան», և ավելի հավանական է, որ այն մարդիկ, […]
22:55 20.12.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Թորոսգյուղ-Վարդաղբյուր ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին […]
22:42 20.12.2021
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակում ավարտվել է Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի շուրջ 5.4կմ ճանապարհահատվածի վերականգնումը։ Ճանապարհը սկիզբ է առնում /Մ-2/-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի /Հ-45/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Դաստակերտ բնակավայրի մուտքից, անցնում Նժդեհ բնակավայրով և հասնում Ցղունիի վերջը: Վերականգնված ճանապարհահատվածը կապում է նշված բնակավայրերը Սիսիան քաղաքի հետ: Բացի հիմնական ճանապարհից, […]
22:34 20.12.2021
Թուրքիայում քաղաքական ճգնաժամը սկսել է ցույց տալ իր ազդեցությունը։ Թուրքական լիրայի արժեզրկման և մեծացող գնաճի հետ մեկտեղ այդ երկրի քաղաքացիները պայքարում են գոյատևելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Նման դիտարկում է տեղ գտել բրիտանական հեղինակավոր «The Guardian» թերթի վերլուծական հոդվածում, որում ներկայացվել են Թուրքիայի քաղաքացիների տրամադրությունները երկրում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում։ The Guardian-ի թղթակիցը Ստամբուլի փողոցներում […]
22:21 20.12.2021
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, դեկտեմբերի 20-22-ը սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ն աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 […]
22:08 20.12.2021
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը։ «Հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված […]
21:53 20.12.2021
Հանրային ծառայությունները կարգավորող ծառայությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 16:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: «Այդ առնչությամբ, ի լրումն հանձնաժողովի կայքում 17.12.2021թ. […]
21:41 20.12.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեկտեմբերի 10-ին Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նոր նախագահ Վահագն Գևորգյանին։ Նախարարը շնորհավորել է Վահագն Գևորգյանին և ընդգծել, որ վերջինս լավ հմտություններ, փորձ ու գիտելիքներ ունի և հույս է հայտնել, որ այդ ամենը կներդրվի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։ Վահագն Գևորգյանն իր հերթին շնորհակալություն […]
21:30 20.12.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:16 20.12.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիք է կազմակերպել իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի պատվին, տեղեկացնում է 1tv.ge-ն։ Վարչապետները ճամփորդել են ֆունիկուլյորի տրամվայով և դիտել Թբիլիսիի տեսարանները։ Հայաստանի Հանրապետության վարչապետն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, որի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ։
21:03 20.12.2021
Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
20:50 20.12.2021
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներում: «Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է […]
20:25 20.12.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Մաստարա-Լանջիկ (բուք է) ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր ավտոճանապարհը դժվարանցանելի է […]
16:01 20.12.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ազգային մարզադաշտի կառուցման հարցում կարող է հստակություն մտցնել առաջիկա 1-2 ամսվա ընթացքում: «Ազգային ստադիոն ունենալու գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքները շարունակվում են: Եթե մի քանի հարցեր ամբողջականացնենք, ապա մենք կանգնած ենք մի կետում, երբ նախնական հուշագիր կարող ենք ստորագրել մի ընկերության հետ, որը կպատրաստվի մեր աջակցությամբ Ազգային ստադիոն կառուցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների […]
15:47 20.12.2021
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Վոլքան Թեմել անունով ազգությամբ քուրդ մի քաղաքացի դաժան հարձակման է ենթարկվել մի խումբ թուրք ռասիստների կողմից: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ քուրդ երիտասարդի վրա հարձակվել են մսագործական դանակներով, դաշույններով ու մահակներով: Հարձակվողները բղավել են. «Կեղտո՛տ քրդեր, Թյուրքոզուն ձեզ համար գերեզման է դառնալու»: Թյուրքոզուն Անկարայի այն թաղամասի անվանումն է, որտեղ տեղի է ունեցել հարձակումը: […]
15:40 20.12.2021
Կառավարության, արդարադատության նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային արխիվը վերազինվել է թվայնացման ժամանակակից 10 սարքով, որոնք հնարավորություն են տալիս թվայնացնել փաստաթղթերը և դյուրացնում են մշակութային արժեքների պահպանումը։ Այդ մասին տեղեկացնում են «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից: