TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր

16:36 21.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որոնք հայտնել են, որ արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանները դիմել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար […]

̰
Զորամասերից մեկում տեղի է ունեցել զորացրման արարողություն

16:34 21.12.2021

N զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն, տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հրամանատարական կազմը հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորացրվողներին, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։

̰
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

16:28 21.12.2021

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը […]

̰
Իվանյան համայնքի տարածքում շարունակվում են առանձնատներից բաղկացած նոր թաղամասի կառուցման աշխատանքները

16:26 21.12.2021

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում շարունակվում են առանձնատներից բաղկացած նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Ներկա դրությամբ իրականացվում են թվով 68 բնակելի տների պատերի շարման և սյուների կառուցման աշխատանքներ։ Բոլոր առանձնատները կլինեն չորս սենյականոց։ Բացի դրանից՝ նույն թաղամասում շուտով կմեկնարկեն ևս 14 երկու սենյականոց բնակելի տների կառուցման աշխատանքները։ Առանձնատների կառուցմանը զուգահեռ կատարվում են նաև ներքին ենթակառուցվածքների […]

̰
Պարգևատրվել են գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչները

16:24 21.12.2021

2021 թվականի ընթացքում տարբեր սպորտաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ընդունել ու պարգևատրել են քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի: Մինչ պարգևատրումը, Վարդգես Սամսոնյանը ողջունել ու իր երախտիքի խոսքն է հղել մարզիկներին, խոսել նրանց արդյունքների ու հետագա սպասելիքների մասին: Վարդգես […]

̰
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի քննարկել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը

16:20 21.12.2021

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր, որը չի քննարկվել: Այս անգամ ևս ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չէր առաջադրել: Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի նախորդ նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ժամանակ էր տվել «Հայաստան» խմբակցությանը՝ հանձնաժողովի նախագահի […]

̰
Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:19 21.12.2021

Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայանի և Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների […]

̰
Կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեվերջյան գլխավոր համաժողովը

16:15 21.12.2021

Այսօր կայացել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեվերջյան գլխավոր համաժողովը՝ տեսակապի միջոցով։ Հիշեցնենք, որ այս տարի Դաշինքի նախագահող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ անցնող տարվա ընթացքում, չնայած համավարակի […]

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 12.6 մլն մ³-ով

16:12 21.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը դեկտեմբերի 21-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 12.6 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.5 մլն մ³-ով: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.50 մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում 0.11 մլն մ³-ով ավելի է: Ազատի ջրամբարում ջրի ծավալը հավասար […]

̰
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը դարձել է «Եվրոպական փառատոների ասոցիացիայի» անդամ

16:08 21.12.2021

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերին դարձել է «Եվրոպական փառատոների ասոցիացիայի» (The European Festivals Association, EFA) անդամ։ Հեղինակավոր այս կազմակերպությունը 1952 թվականից ի վեր համախմբում է արվեստի տարբեր ճյուղեր կայացնող փառատոներ՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Միջազգային այս կառույցին անդամակցում են 40 երկրի՝ 100 փառատոններ։ Ասոցիացիայի առաքելությունն է ստեղծել մշակութային երկխոսության մի հարթակ, որտեղ կմիավորվեն արվեստի […]

̰
ԵՊՀ գիտական խումբը հայտնաբերել է մանրէի նոր տեսակ

16:02 21.12.2021

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտական խումբը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Ն. Կ. Բիրկելանդի աջակցությամբ հայտնաբերել է գիտության համար մանրէի նոր տեսակ, որն անվանակոչվել է ըստ տեղանքի («Anoxybacillus Karvacharensis») և վավերացվել միջազգային մակարդակով: Գիտական խումբը, կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ Հովիկ Փանոսյանի ղեկավարությամբ, արդեն մեկ տասնամյակ է, ինչ զբաղվում է Հայաստանի և Արցախի երկրաջերմային աղբյուրների թերմոֆիլ […]

̰
Ստուգայցեր են կատարվել Աջափնյակ վարչական շրջանի 20 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

15:51 21.12.2021

Դեկտեմբերի 20-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 20 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Սննդի շղթայի 2 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ և կազմվել արձանագրություններ: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման […]

̰
Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճվել է

15:47 21.12.2021

ՀՀ քննչական կոմիտեում տևական ժամանակ իրականացվել են քննչական և դատավարական այլ համակողմանի գործողություններ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման թույլտվության գործընթացում հնարավոր չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության տրամադրման գործընթացին մասնակցած անձանց կողմից հնարավոր հանցագործություն կատարված լինելու վարկածները ստուգելու նպատակով կատարվել […]

̰
Միջազգային մամուլն արձագանքում է Թուրքիայում տիրող տնտեսական բարդ իրավիճակին

15:37 21.12.2021

Միջազգային մամուլը շարունակում է ակտիվ արձագանքել Թուրքիայում տիրող տնտեսական բարդ իրավիճակին։ Երեկ, սակայն, 1 ամերիկյան դոլարի նկատմամբ ռեկորդային 18․40-ի հասած թուրքական լիրան այսօր առավոտյան որոշակիորեն արժևորվել է՝ հասնելով 11․95-ի։ Փոփոխությունը գրանցվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց տնտեսական նոր միջոցառումների մասին։ Ինչպես փոխանցում է ermenihaber-ը՝ The Washington Post-ում հրապարակված վերլուծական […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

15:33 21.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի […]

̰
Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծումը ավարտական փուլում է գտնվում

15:29 21.12.2021

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կառուցվում է «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն», որտեղ կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ: Միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական և կրթական կենտրոնը կառուցվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Կենտրոնի […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է

15:25 21.12.2021

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10։20-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված […]

̰
Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է

15:21 21.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է: Կառավարության ղեկավարին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Երևան:

̰
Պարզվել են Բյուրական գյուղի տներից մեկից կատարված գողության հանգամանքները․մանրամասներ

15:10 21.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Բյուրական գյուղի տներից մեկից կատարված գողության հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն գյուղի 54-ամյա բնակիչ է: Քննությամբ պարզվել է, որ վերջինս 2021թ. դեկտեմբերի 17-ի ժամը […]

̰
8 քրեական գործ՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

15:00 21.12.2021

2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության 9 մարզերի 38 խոշորացված համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ընտրական ողջ գործընթացի, ներառյալ՝ ընտրարշավի, քվեարկության օրվա և քվեների հաշվարկի ժամանակահատվածի վերաբերյալ իրավապահ մարմիններն ստացել են առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 87 հաղորդում-ահազանգ՝ ներկայացված ինչպես ԶԼՄ հրապարակումներով և սոցցանցերի օգտատերերի առանձին գրառումներով, այնպես էլ ֆիզիկական անձանց, այդ թվում […]

̰ ̰
Դատարանը հետաձգեց Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի արգելքը վերացնելու միջնորդության լուծումը

14:46 21.12.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) շարունակում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Ինչպես փոխանցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարանն ստացել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ։ Միջնորդությունը չէր տրամադրվել մեղադրող կողմին, և փաստաթղթին դատախազները ծանոթացան նիստերի դահլիճում։ Ներկայացնելով միջնորդությունը՝ Գևորգյանի […]

̰
Արտասահմանյան պետություններից Թուրքմենստան և Թուրքմենստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող տուրքերի և վճարումների դրույքաչափերը

14:33 21.12.2021

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ներկայացնում է արտասահմանյան պետություններից Թուրքմենստան և Թուրքմենստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող տուրքերի և վճարումների դրույքաչափերի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը։ Տեղեկատվությանը PDF ձևաչափով կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

̰
Աջափնյակ վարչական շրջանում վերահսկվել է հանրային տրանսպորտը

14:26 21.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ, վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել են նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոցներ։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 3 խախտում։ Դիմակ չկրելու և գերբեռնված ուղևորափոխադրման […]

̰
Կորյունի փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

14:20 21.12.2021

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 22:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի 25 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1993 թ․) և «MG» (վարորդ՝ […]

̰ ̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

14:07 21.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի […]

̰
Գրիպով պայմանավորված հիվանդացության բարձր ակտիվություն կա. թիրախում երեխաներն են

14:00 21.12.2021

Հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով պայմանավորված նկատվում է հիվանդացության բարձր ակտիվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկականերում, այնպես էլ հիվանդանոցներում: Բարձր ակտիվություն է նկատվում Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, սակայն առավել բարձ […]

̰
Այսօրվանից Արցախում ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության

13:54 21.12.2021

Ամանորի և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 21-ից ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության: Նպատակը՝ տոնական օրերին հանրապետությունում հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պատշաճ ապահովումն է: Նախատոնական օրերին, մասնավորապես, ուժեղացված ծառայություն կիրականացնեն ոստիկանության պրոֆիլակտիկայի ծառայության ստորաբաժանումները, պարեկապահակետային ծառայության, քրեական հետախուզության և ճանապարհային ոստիկանության ծառայողները: Տոնական օրերին մեքենա վարելու […]

̰ ̰
BACK_TO_TOP