TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի 37 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

15:55 13.12.2021

Հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 11-ին և 12-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողության ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 37 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Խախտումներ չեն հայտնաբերվել: Նույն ժամանակահատվածում ստուգայցեր են եղել նաև Վայոց ձորի (15), Արարատի (12) և Գեղարքունիքի (14) մարզերի […]

̰
Կնքահայրը 9-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել

15:54 13.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են 59-ամյա տղամարդու կողմից աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական քննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 59-ամյա տղամարդը, ով հանդիսացել է 9-ամյա աղջիկ երեխայի կնքահայրը, բնակարանում երեխայի հետ […]

̰
Վերահսկվել է Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում հանրային տրանսպորտը

15:49 13.12.2021

ՔՏՀԱՏՄ-ից տեղեկացնում են, որ վերահսկողական աշխատանքներ են իրականացվել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք։  

̰
Հայտնի է Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին վթարի հետևանքով մահացածի ինքնությունը

15:42 13.12.2021

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ. «Օպելի» 49-ամյա վարորդ Արա Օհանյանը մահացել է, իսկ 24-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2121»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ կատարվում է քննություն: `

̰
ԱԻ նախարարի առաջին տեղակալը հանդիպել է JICA-ի ներկայացուցիչների հետ

15:40 13.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի հետ: Նրան ուղեկցել են JICA-ի Վրաստանի գրասենյակում Հայաստանի պատասխանատու Կոնստանտին Ծերեթելին և JICA-ի հայաստանյան խորհրդատու Ռուզան Խոջիկյանը: Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Մորի Հիրոյուկիին՝ JICA-ի Վրաստանի գրասենյակում մշտական ներկայացուցիչ նշանակվելու առթիվ: ԱԻ […]

̰
Թուրքիայում քննարկվող օրենքի նախագիծը խառնաշփոթ է առաջացրել ամբողջ առողջապահական համակարգում

15:30 13.12.2021

Թուրքիայի առողջապահության ոլորտում խառնաշփոթ է առաջացրել պրակտիկ բժիշկների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ մեջլիս բերված, ապա հետ ուղարկված օրինագիծը: Դրանով նախատեսվում էր աշխատավարձերի բարձրացում թերապևտների համար 2500 լիրա (172 դոլար), նեղ մասնագետների ու ատամնաբույժերի համար էլ 5000-ական լիրա (344 դոլար): Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նախագիծն առաջացրել էր առողջապահության համակարգի մի շարք աշխատակիցների (բուժքույրեր, մանկաբարձներ և այլն) դժգոհությունը, […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև մի շարք ոլորտներում կապերի ընդլայնման հեռանկարները

15:25 13.12.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը և բարեկամական խմբի […]

̰
Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանման դեպք

15:18 13.12.2021

Օպերատիվ hետախուզական միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանց պետական գրանցման, հանքարդյունահանման ապօրինի դեպք, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում գտնվող ընկերությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության […]

̰
Վերացվել է մսի կիսաֆաբրիկատների արտադրության կասեցումը

15:12 13.12.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք. Վանաձոր): ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերստուգման արդյունքում պարզել են, որ նշված արտադրամասում շտկվել են նախկին վերահսկողությամբ հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր խախտումները, իսկ կազմակերպության աշխատակիցներն անցել են նախնական բժշկական ստուգում և ձեռք բերել […]

̰
Դատաքննությունից խուսափողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

15:11 13.12.2021

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 34-ամյա Աշոտ Զ.-ն, որը հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Աշոտ Զ.-ն ներկայացվել է դատարան:

̰
Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ

15:05 13.12.2021

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ […]

̰
SHANTNEWS

14:55 13.12.2021

̰
Արթուր Դավթյանը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին

14:51 13.12.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում դեկտեմբերի 13-ին մեկնարկող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի 5-օրյա աշխատանքներին: Համաժողովի ընթացքում քննարկվելու են անդամ երկրների կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, դրա ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրները: […]

̰
Դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:35 13.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վանաշեն գյուղի բնակչի դանակահարության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ըստ նախնական տվյալների` 2021թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, «Վեդու բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, երկրորդ աստիճանի հեմոպնևմոթոքսային հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց […]

̰
Պարեկները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

14:31 13.12.2021

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները դեկտեմբերի 11-ին Աթենքի փողոցից բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Հ.-ին, որը նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Փոխվարչապետն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» փոխնախագահին

14:21 13.12.2021

Դեկտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» ֆրանչայզի գործառնությունների և զարգացման գծով փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը: Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր ուրախությունը հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու և նոր բիզնես նախաձեռնության կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը բիզնեսի […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը

14:14 13.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետը շրջայց է կատարել դպրոցով՝ ծանոթացել հիմնանորոգման արդյունքում […]

̰
Հետախուզվողը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին

14:12 13.12.2021

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Սոնա Շ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

̰
Թուրքիան փորձում է իր տարածքով տեղափոխել չինական բեռնափոխադրումների 30 տոկոսը

13:55 13.12.2021

Թուրքիան ջանում է Չինաստանից Ռուսաստանի (Սիբիր) տարածքով դեպի Եվրոպա իրականացվող տարեկան 5000 վագոնի հասնող երկաթուղային բեռնափոխադրումների 30 տոկոսն անցկացնել իր տարածքով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի խորհրդարանում հայտնել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն։ Նախարարը մասնավորապես նշել է, որ թուրքական գնացքները, որոնք Եվրոպայից Մարմարայով, այնուհետև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մետաքսե ճանապարհով անցնում են Չինաստան, կարևոր դեր […]

̰
Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ հայ ծանրորդները սկսել են պայքարը

13:49 13.12.2021

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 12-ին պայքարի է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 21-ամյա Ռաֆիկ Հարությունյանը։ 81 կգ քաշայինների պայքարում Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը երկամարտի 349 կգ արդյունքով (158+191) զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանն է մեկնել 10 մարզիկով։ Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ […]

̰
Թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել

13:37 13.12.2021

Վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի դրամական միավորը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, դեկտեմբերի 13-ին թարմացնելով դոլարի նկատմամբ նոյեմբերի 30-ին գրանցած պատմական ռեկորդը՝ թուրքական լիրայի փոխարժեքը հասել է 14․7590-ի։ Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում […]

̰
̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

13:07 13.12.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Մարատ Խ.-ն, որը 2018 թ. հունվարի 12-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]

̰
Դեկտեմբերի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:07 13.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Դեկտեմբերի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:53 11.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին […]

̰
Լենինգրադյան փողոցում մեքենաներ են բախվել

23:48 11.12.2021

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

23:36 11.12.2021

Դեկտեմբերի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Կապան-Վերին Խոտանան և Մուսայելյան-Տաշիր ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 8 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Իսակովի պողոտայում բախվել են Chevrolet-ն ու Ford Transit-ը

23:24 11.12.2021

Այսօր` դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում` Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, բախվել են Chevrolet և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժիշկների օգնությունից, հայտնելով, որ […]

̰
Ավելի քան 44 000 ցուցարար․ Վիեննայում իրավիճակը թեժանում է

23:10 11.12.2021

Ավստրիայում կրկին բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով իշխանությունների սահմանափակող միջոցների դեմ։ Իրավիճակը Վիեննայում թեժանում է։ Պատվաստման ավելի քան 40 հազար հակառակորդներ դուրս են եկել քաղաքի փողոցներ։ Ցուցարարները այրել են ճայթռուկները, հաղորդվում է լրագրողների և ոստիկանների վրա հարձակումների մասին: Կան ձերբակալվածներ։ Հակագիտական միջոցառումների հակառակորդների ակցիաներն այսօր անցկացվել են նաև Գերմանիայի տարբեր քաղաքներում: Համբուրգում […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:58 11.12.2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

̰
BACK_TO_TOP