TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

20:36 14.12.2021

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

̰
Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը. Փաշինյան

20:29 14.12.2021

Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։ Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում»,- գրել […]

̰

20:23 14.12.2021

Դեկտեմբերի 14-ին` տեղական ժամանակով ժամը 19:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 15:31-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը

20:11 14.12.2021

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության Գլոբալ գագաթնաժողովի շրջանակում մեկնարկած Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրների «Բարեվարքություն և նորարարություն» նախարարական կլոր սեղան-քննարկմանը: Միջոցառման ընթացքում քննարկվել են համավարակի և էսկալացիաների մարտահրավերների վերաբերյալ հարցեր. ինչպե՞ս են երկրները դիմակայում դրանց և ապագայում ի՞նչ բարեփոխումների օրակարգ են նախատեսում իրենց ԲԿԳ ազգային […]

̰
Ի գիտություն կանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող քաղաքացիների

16:00 14.12.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի հունվարի 1-ին նախատեսվող կենսաթոշակների չափերի վերահաշվարկմամբ (բարձրացմամբ) պայմանավորված՝ 2021 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների կանխիկ վճարումները կիրականացվեն մինչև դեկտեմբերի 20-ը: Կանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման գործընթացն արդեն սկսված է:

̰
Մահացել է Երևանում Լեհաստանի դեսպանության հիմնադիր Պյոտր Իվաշկևիչը

15:57 14.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 12-ին 62 տարեկան հասակում մահացել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար, դեսպան Պյոտր Իվաշկևիչը, որը հիմնադրել էր Երևանում Լեհաստանի դեսպանությունը։ Պ. Իվաշկևիչը ավարտել է Վարշավայի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1992 թվականի վերջից աշխատել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, 2015-2020 թվականներին եղել է Տաշքենդում Լեհաստանի Հանրապետության դեսպանը։ Հայաստանում ձեռք էր բերել […]

̰
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 11.1 մլն մ³-ով

15:57 14.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը դեկտեմբերի 14-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 11.1 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.6 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում` 0.30 մլն մ³-ով: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.40 մլն մ³-ով ավելի է: Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը նախորդ […]

̰
Քննարկվել են աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցությանը, կանանց դերի հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր

15:53 14.12.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցությանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքային փոքր տների ստեղծմանը, կանանց դերի հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ «Արաբական Միացյալ Էմիրությունները մեր կարևոր գործընկերներից է, որի […]

̰
Ղարիբաշվիլին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

15:51 14.12.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 15-ին հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Տեղեկության համաձայն՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հանդիպումից հետո Ստոլտենբերգը և Ղարիբաշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Նշենք, որ Վրաստանի վարչապետը կմասնակցի նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրահանձնաժողովի […]

̰
Հայաստանը Պորտուգալիայից 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստնայութ կստանա

15:49 14.12.2021

Արևելյան գործընկերության երկրները COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում Հայաստանը նոր խմբաքանակ կստանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարությունը: Ըստ հայտարարության՝ առաջին առաքումը կլինի Պորտուգալիայից Հայաստան՝ Pfizer պատվաստանյութի 400 հազար դեղաչափի տեսքով: «COVID-ի համաճարակի յուրաքանչյուր նոր ալիք մեծացնում է պատվաստումների մակարդակը […]

̰
Պարեկները մեքենայում հրազեն են հայտնաբերել

15:47 14.12.2021

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովայի փողոցի խաչմերուկից, հրազեն պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 52-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Լեքսուսով» հանդերձ։ Վարորդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «Սայգա Մ3» տիպի որսորդական ողորկափող հրազեն, պահեստատուփ և 7,62 մմ տրամաչափի 26 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

̰
ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսում է 4.2, հաջորդ տարվա համար՝ 5.3 տոկոս տնտեսական աճ

15:46 14.12.2021

ՀՀ կենտրոնական բանկը գտնում է, որ կառավարությունը 2022-ին ոչ միայն ավելացնելու է տնտեսական աճը, այլ նաև բարձրացնելու է պոտենցիալը, 2021-ի համար 4.2 տոկոս տնտեսական աճ, 2022-ի համար՝ 5.3 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Հաջորդ տարի նախատեսվում է ոչ միայն ընթացիկ ծախսերի որոշակի աճ, այլ նաև հսկայական ծավալի պետական […]

̰
̰
Հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները

15:42 14.12.2021

N զորամասի պահպանության տարածքում դեկտեմբերի 14-ին իրականացվել են տեղազննման աշխատանքներ։ Հրամանատարական կազմը ճշգրտել է զորքերի տեղաբաշխման կարգը, հստակեցրել ստորաբաժանումների մարտական խնդիրները։

̰
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

15:39 14.12.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Այսօր կառավարության ղեկավարն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այնուհետև նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:33 14.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով գտնվում է ԱՄԷ-ում

15:31 14.12.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-15-ին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄԷ-ի արտգործնախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով մեկնած Չավուշօղլուն հանդիպումներ կունենա Էմիրությունների բարձրաստիճան ղեկավարության հետ: Ըստ Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում համակողմանիորեն քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, անդրադարձ է լինելու նաև տարածաշրջանային խնդիրներին: Այցի ավարտին Չավուշօղլուն կայցելի […]

̰
Կապավորների հետ անցկացվել են վարժանքներ

15:29 14.12.2021

Անձնակազմի մասնագիտական պատրաստության մակարդակի ամրապնդման նպատակով N զորամիավորման կապավորների հետ դեկտեմբերի 14-ին անցկացվել են վարժանքներ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Զինծառայողները ծավալել են կապի հանգույցներ, ապահովել ազդանշանների հաղորդման և ստացման համակարգի անխափան աշխատանքը։ Ստուգվել է կառավարման կետերի գործունեության արդյունավետությունը։

̰
1595 հոսպիտալացվածների 95,3%-ը պատվաստված չէ․ ԱՆ

15:27 14.12.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ 7 266 դրական թեստավորվածների 94,6%-ը պատվաստված չէ, 1595 հոսպիտալացվածների 95,3%-ը պատվաստված չէ, 182 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 94%-ը պատվաստված չէ։  

̰
Արաբկիրի ոստիկանները բնակարանային գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել

15:25 14.12.2021

Հոկտեմբերի 27-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արբակիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վրացական փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ նույն օրը՝ ժամը 20։00-ից մինչև 20։30-ը, հարմարեցված բանալիով բացել էին մուտքի դուռը, գողացել ոսկյա զարդեր, օծանելիք, բիժուտերիա և դյուրակիր համակարգիչ: Բնակարանային գողության փաստով հարուցվեց քրեական գործ։ Արաբկիրի քրեական […]

̰
Bloomberg․ Թուրքիան Բայդենին գոհացնելու համար է կարգավորում հարաբերությունները Հայաստանի հետ

15:23 14.12.2021

Ամերիկյան մամուլում լայն արձագանք է գտել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Առաջատար «Bloomberg» գործակալությունը Թուրքիայի անակնկալ շրջադարձը որակել է որպես քայլ, որն արվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին գոհացնելու համար։ Ընդգծվել է, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի պնդմամբ՝ Անկարայի քայլը համահունչ է հոկտեմբերին Հռոմում կայացած […]

̰
Ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի 19 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

15:21 14.12.2021

Երեկ երեկոյան՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային կենտրոնների տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի 19 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում: Միայն 1 օբյեկտում է հայտնաբերվել խախտում և կազմվել արձանագրություն. չի ներկայացվել չպատվաստված աշխատակցի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության […]

̰
Ստեփանավանում այրվել է մոտ 6000 հակ

15:19 14.12.2021

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08:32-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասի պահեստում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է պահեստավորած անասնակեր (մոտ 6000 հակ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։17-ին, մարվել՝ դեկտեմբերի 14-ին՝ […]

̰
Մեծամորի հնավայրում կատարված պեղումների ընթացքում գտնվել է շուրջ 28 հազար առարկա՝ էնեոլիթի դարաշրջանից

15:17 14.12.2021

Մեծամորի հնավայրում կատարված պեղումների ընթացքում գտնվել է շուրջ 28 հազար առարկա՝ էնեոլիթի դարաշրջանից (մ.թ.ա 5-4 հազարամյակներից) մինչև ուշ միջնադար (17-18-րդ դարերը)։ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան ներկայացված են ոսկուց, անագից, արծաթից, սաթից պատրաստված պերճանքի եզակի առարկաներ: Մեծամորի հնավայրից է հայտնաբերվել և թանգարանի հատուկ զետեղարանում է ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնի ամենահին ոսկե զարդը: Դեկտեմբերի 15-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում […]

̰
Դավիթ Բեկ բնակավայրում ձևավորվել է երիտասարդների զարգացման միջավայր

15:15 14.12.2021

ՀՀ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանն այցելել են Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ բնակավայր` ծանոթանալու համայնքային զարգացման նորաբաց կենտրոնի աշխատանքին: Գյուղապետարանի վարչական շենքում տեղակայված զարգացման կենտրոնը ստեղծվել է Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային […]

̰
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 40 տրանսպորտային միջոց

15:13 14.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 4 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը։ Խախտումների […]

̰
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Զովաբեր համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում խախտումներ է հայտնաբերել

15:11 14.12.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարականի հիման վրա 2021 թվականի նոյեմբերի 9-12-ը ստուգումներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի ներհամայնքային 1-ին փողոցի ասֆալտապատման շինարարական աշխատանքների՝ քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ։ Ըստ այդմ՝ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտումներ են թույլ տվել շինարարությունն իրականացնող […]

̰
Պաշտոնատար անձի կողմից չարաշահումներ կատարելու գործն ուղարկվել է դատարան

15:09 14.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2012 թվականից ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու և կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, նույն տեսչության […]

̰ ̰
SHANTNEWS

15:00 14.12.2021

̰
BACK_TO_TOP