TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

22:40 11.12.2021

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի տեղեկատվության համաձայն ՝ էպիկենտրոնը գտնվել է Ամբոն քաղաքից 380 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 355 հազար մարդ: Օջախը գտնվել է 30 կմ խորության վրա: Տուժածների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել:

̰
Մարտունու շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

22:26 11.12.2021

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքներն այսօր իրականացվել են Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի […]

̰
Հնդկաստանը նոր սերնդի հակատանկային հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել

22:10 11.12.2021

Հնդկական Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) շաբաթ օրը երկրի ռազմաօդային ուժերի ուղղաթիռից Sant (Stand-off Anti-Tank) հակատանկային հրթիռի հաջող փորձնական արձակում է իրականացրել: Հնդկաստանի կառավարության մամուլի ծառայությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ փորձարկումներն անցկացվել են Ռաջաստհան նահանգի Պոկհարան հրաձգարանում: «Հրթիռը հագեցած է ինքնանշանավորման ամենաժամանակակից գլխիկով, որն ապահովում է անվտանգ հեռավորությունից ընկնելու բարձր ճշգրտություն։ Զենքը […]

̰
SHANTNEWS

21:55 11.12.2021

̰
ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել

21:40 11.12.2021

ԱՄՆ Կենտուկի նահանգում պտտահողմի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Էնդի Բեշիրը, հայտնում է The Associated Press-ը։ «Ավելի վաղ առավոտյան մենք տվյալներ ունեինք 50 զոհի մասին, այժմ զոհերի թիվը հասել է 70-ի։ Զոհերի թիվը կարող է հասնել 100-ի»,- ասել է Բեշիրը։ Կենտուկիի նահանգապետը տորնադոն ամենաավերիչն է համարել նահանգի պատմության մեջ: […]

̰
Արմավիրի մարզպետը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկել է ոլորտի հարցերը

21:25 11.12.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել կրթության ոլորտում առկա հարցերն ու առանձնացրել առաջնահերթությունները: Այս մասին տեղեկացրին մարզպետարանից։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետը ներկայացրել է ոլորտում համատեղ անելիքները՝ դրանց հիմքում դնելով մատաղ սերնդի կրթության հանդեպ մեծ պատասխանատվությունը՝ այն պայմանավորելով մեր երկրի զարգացմամբ և հետագա նվաճումներով: Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել […]

̰
Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ

21:10 11.12.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆրանսիայում Հայկական սփյուռքի կառույցների ու ղեկավարների, փաստաբանների ու լրագրողների հետ առանձին հանդիպումներից բացի, հանդիպում է ունեցել նաև Փարիզի հայ համայնքի լայն շրջանակի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

̰
Անվտանգության համակարգեր` հուշարձանների տարածքներում

20:54 11.12.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան) քանդակները պարբերաբար վանդալիզմի էին ենթարկվում և հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը որոշում էր կայացրել դրանց տարածքներում ներդնել անվտանգության գերժամանակակից համակարգեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ […]

̰
«Արարատը» ջախջախել է «Փյունիկին»

20:40 11.12.2021

Դեկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Փյունիկ» – «Արարատ» 2։6 (1։3): Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Ուգո Ֆիրմինո, 33, 88, 11մ («Փյունիկ»), Սերժ Դեբլե, 11, 14, 22, Դիմիտրիյե Պոբուլիչ, 47, Ալիք Առաքելյան, 65, 70 («Արարատ»)

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին

20:23 11.12.2021

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին: Այս մասին «Լուրերին» հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը: Զառա Ամատունին նշել է, որ տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին և պատանդառված անձանց: ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացել են գերիների առողջական վիճակի մասին, […]

̰
Վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը

20:15 11.12.2021

Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց այսօր` դեկտեմբերի 10-ին, վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությունն ուղեկցվեց քաղաքապետարանի կազմակերպած համերգով, այսպիսով սկիզբ տրվեց Թբիլիսիի տոնական միջոցառումներին: Միջոցառմանը մասնակցեցին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն։ Հատկանշական է, որ Ռուսթավելիի պողոտան միջոցառման սկզբից փակվել էր մի քանի ժամով, մարդկանց մեծ հոսքի պատճառով ճանապարհային […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:59 10.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Իսպանիայի հյուսիսում գետերը դուրս են եկել ափերից. հեղեղվել է երկու շրջան

23:48 10.12.2021

Իսպանիայում Բարրայի փոթորկից հետո հորդառատ անձրևները սաստիկ հեղեղումներ են առաջացրել։ Այս մասին հայտնում է El Pais-ը։ Նավարայի տարածաշրջաններն ու Բասկերի Երկիրը ամենաշատն են տուժել։ Սանբիլլա փոքրիկ գյուղում իր ֆերմայում սողանքի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Նաև ջրածածկ ճանապարհների պատճառով փակվել է հոսպիտալը։ Իր հերթին, տարածաշրջանների կառավարությունները հայտարարել են 2-րդ մակարդակի ջրհեղեղի մասին և հայտարարել են, […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողին

23:36 10.12.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ, տեղեկություններ ձեռք բերեցին, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը թաքնվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Դեկտեմբերի 9-ին գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրեցին՝ համագործակցելով Լոռու մարզային վարչության,  Թումանյանի ու Տաշիրի բաժինների ծառայողների հետ։ Արդյունքում 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։ Նա հոկտեմբերի 31-ից ոստիկանության Տաշիրի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:24 10.12.2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 10-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

̰
Կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ է մահացել

23:12 10.12.2021

Կորոնավիրուսով պայմանավորված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում մինչ այսօր հետազոտվել և բուժում է ստացել 141 դատապարտյալ և կալանավորված անձ, փաստացի բուժում է ստանում 42 անձ: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1967 թվականին ծնված Ա.Հ-ի կենսաբանական […]

̰
Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

22:50 10.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի պարունակությունը դեկտեմբերի 2-8-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում` դեկտեմբերի 7-ին և Նոր-Նորքում` դեկտեմբերի 4-ին, 5-ին, 7-ին և 8-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 3-ին և Նոր-Նորքում` դեկտեմբերի 6-ին: Ծծմբի երկօքսիդի […]

̰
Գյումրիում Mercedes-ը բախվել է ծառին, շրջվել ու այրվել

22:43 10.12.2021

Դեկտեմբերի 10-ին, ժամը 21։33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ “Mercedes” մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, շրջվել և բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածը տեղի […]

̰
Կապանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

22:30 10.12.2021

Դեկտեմբերի 8-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Սյունիք գյուղում շրջայցի ժամանակ ստուգել են Կապան քաղաքի 66-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Հայկական ընկերությունները մասնակցել են Դուբայի «MENOPE» միջազգային ցուցահանդեսին Եվրոպական միության աջակցությամբ

22:16 10.12.2021

Դեկտեմբերի 6-8-ը հայկական 8 ընկերություն մեկ միասնական տաղավարով մասնակցել են Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի «MENOPE» ամենամյա ցուցահանդեսին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ: Ցուցահանդեսը տարածաշրջանի միակ բիզնես միջոցառումն է, որը կենտրոնանում է բնական արտադրանքի վրա: Հայաստանի միասնական տաղավարով մասնակցությունը կազմակերպվել է Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, […]

̰
«Նպատակը մեկն է. խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը». Ֆուտզալի ազգային հավաքականի ֆուտբոլիստները` ԱԱ նախնական փուլի վիճակահանության մասին

22:07 10.12.2021

Դեկտեմբերի 7-ին կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Դավիթ Ասլանյանը, Վլադիմիր Սանոսյանը և Արթուր Մելքոնյանը վիճակահանությունից հետո ՀՖՖ պաշտոնականի կայքի հետ զրույցում կիսվել են իրենց տպավորություններով. Դավիթ Ասլանյան «Հետևել […]

̰
SHANTNEWS

22:00 10.12.2021

̰
Թուրքիայի Կենտրոնական բանկը միջամտություն է արել լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով

21:50 10.12.2021

Թուրքիայում տարադրամի փոխարժեքի մեջ նկատվող անբնական աճի պատճառով Թուրքիայի կենտրոնական բանկը ուղիղ միջամտություն է իրականացրել վաճառքի միջոցով, փոխանցում է Ermenihaber-ը։ Այդ մասին հյատնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը: Թուրքիայում շարունակվում է թուրքական լիրայի արժեզրկման գործընթացը: Դրա շարունակականության հիմնական պատճառը վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ միավորով նվազեցնելն է, որի մասին որոշումը Թուրքիայի Կենտրոնական բանկը պետք է կայացնի […]

̰
Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին, «նրանք ապօրինի են պահվում». իտալացի 26 խորհրդարանականների կոչը

21:32 10.12.2021

Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը, որպեսզի այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ասկանյուզ» գործակալությունը։ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը մնում է լարված՝ ադրբեջանական զորքերի կողմից […]

̰
Վանաձոր և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

21:25 10.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում` դեկտեմբերի 1-ին, 3-ին և 5-ին և Հրազդանում` դեկտեմբերի 2-ին:

̰
Իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը․ ԱԳՆ

21:17 10.12.2021

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվող զինված սադրանքները կրում են ամենօրյա բնույթ: Դեկտեմբերի 10-ին նման մի սադրանքի հետևանքով զոհվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Վահե Վաղարշակի Մանասերյանը, ևս ութ զինծառայողներ վիրավորվել են: Խորին ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքին, շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորված զինծառայողներին, […]

̰
Ֆրանսիայում զանգվածային հեղեղումներ են․ կադրեր են հրապարակվել

21:13 10.12.2021

Ֆրանսիայում Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտում զանգվածային ջրհեղեղներ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։ Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը տարածաշրջանում տեղացել է անձրևի երկու-երեք շաբաթյա նորման։ Տեղական գետում ջրի մակարդակը մոտեցել է պատմական ռեկորդին։ Սպասվում է, որ այն կգերազանցի 6 մետրը։ Ատլանտյան Պիրենեյներում քաղաքային պաշտպանության ծրագիր է ներդրվել բնակիչների համար վտանգը չեզոքացնելու համար։     […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարը դեռևս կպաշտոնավարի

21:02 10.12.2021

Վրաստանի առողջապահության արդեն նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն, ով դեկտեմբերի 9-ին հայտարարել էր առողջապահության նախարարի պաշտոնից հեռանալու մասին, նախարարությունում կմնա մինչև տարեվերջ։ Այս մասին տեղեկությունը հաստատել է հենց Էկատերինե Տիկարաձեն, տեղեկացնում է «Ալիք մեդիա»-ն։ Առողջապահության նախարարությունից, սակայն, հայտնել են, որ նա աշխատանքից ազատման դիմում չի գրել և շարունակում է կատարել իր պարտականությունները։ Տիկարաձեն կշարունակի աշխատել սովորական […]

̰
Ազգային ժողովում դեկտեմբերի 15-ին կգումարվի արտահերթ նիստ

20:55 10.12.2021

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ` դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին կգումարվի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից: Նշվում է, որ նիստի օրակարգում կքննարկվի «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել: Նախագծում նշվում է, որ Ազգային ժողովի կողմից՝ ներկայացված հայտարարության ընդունման հրամայականը […]

̰ ̰
BACK_TO_TOP