TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ԵԱՏՄ նիստին վարչապետը կարևորեց միության ներքին շուկայի զարգացումը

14:54 10.12.2021

ԵԱՏՄ փոխգործակցության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա միության ներքին շուկայի զարգացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ռեժիմով նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առանց խոչընդոտների ներքին շուկայի զարգացումը կնպաստի մեր պետությունների տնտեսական աճին, մրցակցության բարձրացմանը, բիզնեսի ակտիվացմանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը: Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստեն Միության պետությունների […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

14:52 10.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 14 անձի

14:38 10.12.2021

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն վերջինիս՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար: Ընդ […]

̰
Հակառակորդը հարձակում է գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա․ ՊՆ

14:32 10.12.2021

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այդ պահին փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացրի ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։

̰
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող կարգավորումներն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը

14:13 10.12.2021

ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո տեխնիկական բնույթի փոփոխություններ […]

̰
«Հենց Էրդողանը խոսում է, դոլարի փոխարժեքը բարձրանում է». ընդդիմադիր պատգամավոր

14:00 10.12.2021

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ելույթից հետո կրկին թուրքական լիրայի փոխարժեքի որոշակի անկում է գրանցվել շուկայում, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության պատգամավոր Աբդուլլատիֆ Շեները թվիթերյան գրառման շրջանակներում անդրադարձել է թեմային ու հռետորական հարց հնչեցրել, թե արդյոք Էրդողանը դա գիտակցաբար է անում: Շեները մասնավորապես գրել է. «Հենց Էրդողանը խոսում է, դոլարի […]

̰
«Կինոդպրոց՝ առանց սահմանների» նախագիծը՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»

13:47 10.12.2021

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ամփոփվել է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական նախագիծը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Աջակցություն մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին՝ ուղղված մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը, առողջության վերականգնմանն ու պահպանմանը, սոցիալականացմանը և հանրային կյանքին ինտեգրմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Ծրագրի արդյունքների ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդական […]

̰
Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու

13:38 10.12.2021

Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։ Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։ Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- տեղեկացնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:34 10.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզի Գյումրի-Ազատան ավտոճանապարհին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
ՀՀ վերադարձած և մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 գերիներից 1-ը կալանավորվեց, 1-ը՝ ազատ արձակվեց

13:20 10.12.2021

Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկի՝ Ս. Ա.-ի մասով դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է նրա պաշտպան Լևոն Վարդապետյանը: Նրա խոսքերով՝ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու են, ինչպես նաև հայտնել է, որ դեռ սույն որոշումը չի ստացել: Իսկ ահա մեղադրյալի կարգավիճակ ունեցող […]

̰
Դեկտեմբերի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:07 10.12.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը Դեկտեմբերի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:59 09.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:49 09.12.2021

Դեկտեմբերի 7-ից 9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Արարատի մարզի Այգավան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 17 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰
8 տարեկան երեխան փայտ է կտրել ու վնասել 2 տարեկան եղբոր մատները

23:43 09.12.2021

8 տարեկան երեխան փայտ է կտրել ու վնասել 2 տարեկան եղբոր մատները: Այս սեզոնին ավելացել են անդամահատված մատների դեպքերը: Վերջին շրջանում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել նույնանման դեպքերով մի քանի երեխաներ, տեղեկացնում են ԲԿ-ից։ Պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը խոսել է դեպքերի մասին ու ցույց տվել, թե ինչ պետք է անեն ծնողներն այդ իրավիճակում:

̰
Քաջարանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

23:38 09.12.2021

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 13-ի սահմաններում նրանք Քաջարանի Աբովյան փողոցից բերման ենթարկեցին քաղաքի 31-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված՝ 6 գրամից ավելի քաշով: Ըստ բերման ենթարկված տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է: Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են: Փաստի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:27 09.12.2021

Հանրապետության տարածքում  դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

̰
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կներդրվի բարոթերապիայի ծառայություն

22:59 09.12.2021

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկան համալրվել է ամերիկյան արտադրության բարոխցիկով: Արդյունքում, առաջիկայում կլինիկայում կձևավորվի բարոթերապիայի ծառայություն: Բարոթերապիան հիպերբարիկ օքսիգենացիայի ծառայություն է, որն ընդգրկված է սուր թունավորումների ընդհանուր ծառայության մեջ: Կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ բարոխցիկը կկիրառվի շմոլ գազից թունավորված երեխաների բուժման գործընթացում, ինչպես նաև այլ թունավորումների բուժման ժամանակ: Բարոթերապիան համալսարանական հիվանդանոցում […]

̰
Աբխազիան Վրաստանին սահմանագծում է առաջարկում

22:44 09.12.2021

Դեկտեմբերի 7-8-ին Ժնևի միջազգային քննարկումների 55-րդ փուլն է ընթացել։ Ըստ Աբխազական կողմի փոխանցման՝ վրացական պատվիրակության անդամներին առաջարկվել է սկսել Վրաստանի հետ պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման ընթացակարգը, փոխանցում է «Ալիք մեդիա»-ն։ «Սահմանների հաշտեցման գործընթացը թույլ կտա մեզ տեղում շատ հարցեր լուծել և կարգավորել պետական ​​սահմանի տեղափոխման կարգը»,- հայտարարել է աբխազական կողմը։ Ժնևի բանակցություններից հետո սահմանազատման […]

̰
̰
SHANTNEWS

22:00 09.12.2021

̰
Վրաստանի առողջապահության նախարարը հրաժարական է տվել

21:56 09.12.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հրաժարական է տվել։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարել է հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ։ Տիկարաձեի խոսքով, նա կշարունակի աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Տիկարաձեն շնորհակալություն է հայտնել թիմակիցներին, բուժանձնակազմին և խոսել ոչ վաղ անցյալում առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ «Մենք նախկինում ամեն ինչ արել […]

̰
Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել անվտանգության ապառազմականացված գոտու հրատապությունը

21:40 09.12.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ և ներկայացրել Հայաստանի և Ադրմեջանի սահմաններին անվտանգության ապառազմականացված գոտու ստեղծման հրատապությունը։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հանդիպման ընթացքում օրինակներով ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության […]

̰
«ԵՄ-ի որոշումները չկատարողները մի օր նստելու են մեղադրյալի աթոռին». Դեմիրթաշը՝ Էրդողանին

21:28 09.12.2021

Անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺՀԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ Անկարան չի ճանաչում ԵՄ որոշումները գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի և Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ «Քանի դեռ Թուրքիայում չի ստեղծվել անկախ արդարադատություն, եվրադատարանի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վճիռները հեշտությամբ […]

̰
Կահիրեում հզոր ավազամրրիկ է մոլեգնում

21:15 09.12.2021

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն դեկտեմբերի 8-ին ծածկել է հզոր ավազամրրիկը, ծովային հաղորդակցությունը դադարեցվել է։ Քամու ուժգնությունը կազմել է մինչև 60 կմ/ժ։ Հաղորդվում է, որ հինգմետրանոց ավազե պատը «կուլ է տվել» Կահիրեն։ Գրեթե մեկ օր Կահիրեում գրեթե արևը չի երևում: Մի քանի քաղաքներում փակել են դպրոցները, բնակիչներին խորհուրդ են տվել տանը մնալ։

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

16:00 09.12.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները

15:59 09.12.2021

Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը (Էստոնիա), Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն (Խորվաթիա) ողջունում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում […]

̰ ̰
Մահվան ելքով վթար Ոսկետափ գյուղի ճանապարհին

15:57 09.12.2021

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8։00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի միջհամայնքային ճանապարհին իրար են բախվել «Հունդաի Տուքսոն» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: «Հունդաի Տուքսոնի» 71-ամյա ուղևոր Հասմիկ Զախարյանը մահացել է, իսկ «Միցուբիշիի» 69-ամյա վարորդը և «Հունդայի Տուքսոնի» 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

̰ ̰
Վերահսկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը

15:53 09.12.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 9-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանրային տրանսպորտի կանգառի կետերում, մասնավորապես՝ Կորյուն-Հերացի-Չարենցի փողոց խաչմերուկում դիտարկել են ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։

̰
BACK_TO_TOP