TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

21:55 17.11.2021

̰ ̰
Լոռու մարզում ճակատ ճակատի բախվել են Opel-ն ու «06»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

21:39 17.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի՝ Այգեհատ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ու մինչ կժամաներ բժիկների հերթապահ խումբը, նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական […]

̰
ԱՄՆ կոնգրեսականը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի

21:30 17.11.2021

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել: Ամերիկան պետք […]

̰
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik Արմենիա

21:21 17.11.2021

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողի մարմին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուրադովը Բաքվից Երևան է գալիս։ Տեղեկացվում էր, որ ինքնաթիռում գերիներ չկան։

̰
ՀՀ ՄԻՊ-ը ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է գերիների հարցը

21:02 17.11.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր: «Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել […]

̰
Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

20:55 17.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր վերջինիս ներկայացրել են Մասիսի համայնքապետարանի աշխատակազմին: Նախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման: Վերջիններս շնորհակալություն […]

̰
ԵԽ պատգամավորները դատապարտել են մայիսի 12-ից ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը

20:46 17.11.2021

ԵՄ-ՀՀ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը, ինչպես նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչեվն ու Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի փոխանցմամբ, հայտարարության մեջ ասված է, որ պատգամավորները․ – հստակ արձանագրել են, որ երեկվա ռազմական էսկալացիան նախաձեռնել է Ադրբեջանը, […]

̰
«Մենք իրական ժամանակում ականատես ենք Ալիևի հողազավթման փորձին». կոնգրեսական Սփեյեր

20:39 17.11.2021

«Մենք իրական ժամանակում ականատես ենք Ալիևի հողազավթման փորձին», գրել է կոնգրեսական Ջեքի Սփեյերը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակումների մասին։ Նա հորդորում է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնությունը դադարեցնելու համար։

̰
Կոտայքի մարզի գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը

20:30 17.11.2021

Կոտայքի մարզպետարանի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն` COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը մարզի գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետերում շարունակվում է իրականացվել արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով: Ժամանակացույցը՝ ստորև ✔Ֆանտան – 20.11.2021թ. ✔Կարենիս – 20.11.2021 թ. ✔Գետամեջ -19.11.202 թ. ✔Գողթ – 20.11.2021 թ. ✔Գեղադիր – 19.11.2021 թ. ✔Գեղարդ – 21.11.2021 թ. ✔Հացավան – 19.11.2021 թ. ✔Քարաշամբ – 20.11.2021 թ. ✔Մարմարիկ […]

̰
Առողջապահության ոլորտին կհատկացվի 5 տոկոսով ավելի գումար

20:24 17.11.2021

ԱԺ հերթական նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Առողջության պահպանումը եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրումը հաջորդ տարի եւս լինելու է բյուջեի կարեւորագույն հատվածներից մեկը»,- նշել է նախարարը եւ հավելել, որ գալիք տարի առողջապահության ոլորտին հատկացվելիք գումարներն ավելանալու են 5 տոկոսով: Նախարարը նկատել է՝ […]

̰
«Տաշանջխ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

20:15 17.11.2021

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 16։24-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի «Տաշանջխ» կոչվող հանդամասում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։45-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 8 հրշեջ-փրկակար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սպիտակի […]

̰
Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է բյուջետային փաստաթղթի վերաբերյալ պատգամավորների մտահոգություններին

16:57 17.11.2021

Նոյեմբերի 17-ի ԱԺ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ: Նա բյուջետային փաստաթղթի կատարելագործման տեսանկյունից կարևորել է պատգամավորների հարցադրումներն ու առաջարկները: Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ մինչ այս պահը ստացվել է 50-ից ավելի առաջարկ, որոնք սահմանված կարգով կքննարկվեն կառավարությունում: «ՀՀ 2022 […]

̰
Մեկնարկել է «Կամավորություն հանուն բնության» կարճաժամկետ կամավորական նախագիծը Դիլիջան ազգային պարկում

16:51 17.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն «Կամավորություն հանուն բնության» ծրագրի շրջանակում, Դիլիջան ազգային պարկում 3 կամավորների մասնակցությամբ մեկնարկել է Միջնադարյան վանքերի, Շշնջացող ջրվեժի և Անտառի արքայի արահետների առկա վիճակի նախնական գնահատումը սպասարկման աշխատանքներ իրականացնելուց առաջ։ «Կենսաբանների հայկական միություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում, իրականացնում է «Կամավորություն […]

̰
Քեմբրիջի անգլերեն լեզվի բառարանը «հաստատակամությունը» նշել է որպես տարվա բառ

16:43 17.11.2021

Քեմբրիջի անգլերեն լեզվի բառարանը (Cambridge Dictionary) «հաստատակամությունը» (perseverance) համարել է 2021 թվականի գլխավոր բառ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք կարող ենք 2021 թվականի բառ, ըստ Cambridge Dictionary-ի վարկածի, պաշտոնապես հայտարարել «հաստատակամություն» (perseverance) բառը»,-ասվում է Twitter-ում բառարանի  էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Բառարանային սահմանման համաձայն, «հաստատակամությունը» (perseverance) գոյական է, որը նշանակում է մշտական ջանքեր՝ ուղղված ինչ-որ բանի հասնելուն, […]

̰
Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ընդունել է Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարին

16:38 17.11.2021

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրայր Ճէպէճեանին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային արխիվ ՊՈԱԿ-ից, մանրամասնելով, որ Գրիգոր Արշակյանը հյուրին է ներկայացրել արխիվի գործունեությունն ու ընդգծել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փաստաթղթային ահռելի հավաքածուի կարևորությունը, պատմամշակութային ժառանգությունը պահպանելու […]

̰
Նոյեմբերի 17-ը Զինվորական բուժծառայողի օրն է

16:33 17.11.2021

Նոյեմբերի 17-ը Զինվորական բուժծառայողի օրն է: «Զինված ուժերի ձևավորումից հետո բազմաթիվ բուժծառայողներ լծվել են զինծառայողների առողջության պահպանման ու ամրապնդման պատվաբեր գործին: Առողջապահության նախարարի ու անձնակազմի անունից սրտանց շնորհավորում ենք Զինված ուժերում ներկայումս ծառայող և նախկինում ծառայած բոլոր բուժծառայողներին, ցանկանում ենք քաջառողջություն և հետագա հաջողություններ` ի շահ մեր երկրի ու պետականության»,- ասված է առողջապահության նախարարության տարածած […]

̰
ԱԻՆ-ը քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերի նաև տաքացման կետերում

16:28 17.11.2021

Հաշվի առնելով եղանակային պայմանները, դրանց հետևանքով հնարավոր պատահարներն ու արտակարգ դեպքերը՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Կապան-Տաթև ճանապարհի 39կմ-ին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ: Ճանապարհին մնացած, տուժած քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերվի կահավորված և հարմարեցված այս կետում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ շարունակում է գործել Շուռնուխում բացազատված կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին […]

̰
Կապան խոշորացված համայնքի բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն․ ԱՆ

16:23 17.11.2021

Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում անցակետի տեղակայման հետևանքով Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը բնակչության բժշկական օգնության և սպասարկման խնդիրներ չունեն, տեղեկացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարզում բուժօգնության հասանելիությունն ապահովելու նպատակով Նորաշենիկի առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը սպասարկում է նշված բնակավայրերը, կուժեղացվի բարձր անցողունակությամբ լրացուցիչ […]

̰
Ընդդիմությունը Թբիլիսիի երեք վայրերում հանրահավաք է ծրագրում

16:18 17.11.2021

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի խոսքերով, ուրբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, ընդդիմադիր կուսակցությունները Թբիլիսիի երեք վայրերում ցույցեր կանցկացնեն, փոխանցում է Aliq.ge-ն։ Ցույցերը կմեկնարկեն ուրբաթ օրը՝ ժամը 15:00-ին, մետրոյի Ավլաբարի (ՄԱՇ), Սադգուրի («Լելո»), Համալսարան («Ավելի շատ ազատություն» և «Ժամանակն է») կայարանների մոտ։ Մյուս ընդդիմադիր կուսակցությունները նույնպես միանում են հանրահավաքներին, այդ թվում՝ «Ավելի շատ ազատություն» և […]

̰
Ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտների ծախսային ծրագրերը

16:13 17.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ նոյեմբերի 17-ի նիստում ներկայացրել է գալիք տարվա բյուջետային փաստաթղթով իր ղեկավարած ոլորտի հատկացումները: Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը կուղղվի բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը […]

̰
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

16:00 17.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

̰
Սերխիո Տիեմպո՝ աշխարհի «ամենաարագ», սենսացիոն, վիրտուոզ, իր սերնդի ամենաինքնատիպ դաշնակահար

16:00 17.11.2021

Սերխիո Տիեմպոն Հայաստանում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում: Անվանի դաշնակահարը կկատարի Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը, որը փայլուն, վիրտուոզ տեխնիկա է պահանջում, բայց միևնույն ժամանակ պոետիկ և քնարական է: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Մալերի թիվ 1 սիմֆոնիան, որում մարմնավորված են կոմպոզիտորի երիտասարդ, […]

̰
Բոլորիդ մաղթում եմ խաղաղ հայրենիք. ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձը բուժծառայողի օրվա կապակցությամբ

15:44 17.11.2021

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուղերձ է հղել բուժծառայողի օրվա կապակցությամբ․ «Սիրելի ռազմական բժիշկներ Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի ճանապարհ է անցել: Արցախյան առաջին պատերազմի թոհուբոհում ռազմական մկրտություն ստացած բժիշկները խիզախության, մասնագիտական բարձր պատրաստության, անսահման նվիրումի ու հայրենասիրության բազում օրինակներով կերտեցին իրենց վարքականոնը, դրեցին բուժծառայության հիմքերը, իսկ խաղաղ բանակաշինության տարիներին պատվով կատարեցին զինվորին ու […]

̰
Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը

15:30 17.11.2021

Նոյեմբերի 17-ին հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը նշել է, որ կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, ինչի […]

̰
Նոյեմբերի 16-17-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

15:18 17.11.2021

Հիդրոօդերևութաբահնության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 16-17-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Հատուկ ծրար և նոր փոստային բացիկ՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային

15:04 17.11.2021

2021 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարի մարումը, ինչպես նաև շրջանառության մեջ դրվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկը: Հատուկ ծրարի և փոստային բացիկի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ […]

̰
̰
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին և դուրս եկավ էլիտ ռաունդ

14:57 17.11.2021

Նոյեմբերի 16-ին՝ խորվաթական Լուցկո քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ որակավորման 11-րդ խմբի երրորդ մրցափուլի Ջիբրալթար Մ-19-Հայաստան Մ-19 հանդիպումը։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 1:0 հաշվով, վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը խմբում: Զուգահեռաբար ընթացող մրցավեճը Շոտլանդիայի և Խորվաթիայի հավաքականների միջև ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի Մ-19 հավաքականը 10 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս եկավ […]

̰
SHANTNEWS

14:55 17.11.2021

̰
BACK_TO_TOP