21:53 16.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետը հանգամանալից կերպով ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: ՆիկոլՓաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել […]
21:46 16.11.2021
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային […]
21:39 16.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Վարչապետը նիստի սկզբում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, որում մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի […]
21:18 16.11.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք […]
21:08 16.11.2021
Ռուսաստանը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ այդ երկրների սահմանին իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։ «Շփման մեջ ենք կողմերի հետ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար», – հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ […]
20:58 16.11.2021
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ նախարարներ Սուրեն Պապիկյանին և Զաքիր Հասանովին կոչ է արել դադարեցնել սահմանային սրացում հրահրելը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: «Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել գործողությունները, որոնք հրահրում են իրադրության էսկալացիա», – ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական […]
20:31 16.11.2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին ասված է Մայր Աթոռի ռարածած հայտարարության մեջ: «Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ […]
20:16 16.11.2021
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առայժմ չի պլանավորել նիստ գումարել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հարցով, բայց Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել, հայտարարել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը ՄԱԿ-ում։ «Օրակարգում ոչինչ չկա: Բայց տեսնենք: Մենք կարող ենք դա քննարկել», – ասել է Ռիվյերը լրագրողներին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական […]
16:00 16.11.2021
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել․ «Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի […]
15:59 16.11.2021
Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար Ռուսաստանին դիմելու գործընթաց է սկսում՝ երկրների միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մենք կարևոր ենք համարում ընդգծել՝ քանի որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանին Հայաստանի և […]
15:58 16.11.2021
Ազգային ժողովը նոյեմբերի 16-ի երրորդ նիստում պետք է քննարկեր «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը: Այն չի քննարկվել, քանի որ ԱԺ նիստին չի մասնակցել հիմնական զեկուցողը: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ հարցի քննարկումը դուրս […]
15:56 16.11.2021
Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 15.0 մլն. մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.7 մլն. մ³-ով, Ազատի ջրամբարում` 0.60 մլն. մ³-ով: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 0.80 մլն. մ³-ով ավելի է: Մարմարիկի ջրամբարում ջրի ծավալը հավասար է նախորդ տարվա նույն օրվա ծավալին։
15:56 16.11.2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ նոյեմբերի 16-ին մշտադիտարկել է մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել են վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։
15:54 16.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, անվանի ջութակահար, մանկավարժ Գագիկ Սմբատյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Գագիկ Սմբատյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին:
15:49 16.11.2021
Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։
15:45 16.11.2021
Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ «Հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ի և անդամ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վրա։ […]
15:43 16.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Խանջյան համայնքի վարչական տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային՝ մահվան ելքով պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2021թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Խանջյան համայնքի 22-ամյա բնակիչն իր կողմից վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզի Խանջյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, […]
15:39 16.11.2021
Այսօր՝ ժամը 14։00-ի սահմաններում, պայթյունի ձայն է լսվել Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասում։ Ինչպես փոխանցում է SHANTNEWS-ի թղթակիցը՝ երկրորդ գերեզմանների հարակից տարածքից շրջակայքում ապրող բնակիչները հայտնաբերել են 18-ամյա երիտասարդին` գետնին ընկած վիճակում։ Երիտասարդին բազմաթիվ վնասվածքներով շտապօգնութան մեքենայով տեղափոխել են Գյումրի ԲԿ։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու հետաքննիչները։ Նախնական ուսումնասիրությամբ տարածքից հայտնաբերվել է արկի ձգանը։ Ոստիկանները […]
15:31 16.11.2021
Կառավարության հեղինակած ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: Գլխադասային՝ ՀՀ […]
15:27 16.11.2021
Հաստատված կարգի համաձայն` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում, տարեկան մեկ անգամ, ոստիկանության տեսուչը ստուգում է զենքի առկայությունն ու պահպանման պայմանները, կազմում համապատասխան արձանագրություն: Նոյեմբերի 12-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգել են որսորդմիության անդամ Այգեպար գյուղի բնակիչներից մեկի տանը զենքի պահման մետաղյա պահարանը, որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 453 […]
15:22 16.11.2021
Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքերով՝ նախաձեռնության նպատակն է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները և համապատասխանեցնել միևնույն ոլորտը կանոնակարգող օրենսդրական ձևակերպումները: […]
15:18 16.11.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Թեհրան կատարած պաշտոնական այցից հետո մեկնել է Լիբանան. փոխանցում է Ermenihaber-ը։ Բեյրութ կատարած այցի վերաբերյալ Չավուշօղլուն գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Լիբանանում է գտնվում նոր կառավարության հետ պաշտոնական հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Չավուշօղլուն հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի նախարար Էմին Սելամին։ Նա հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակելու […]
15:12 16.11.2021
Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։
15:10 16.11.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 17-ի ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի, Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի, «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]
15:08 16.11.2021
Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը։ Ինչպես տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին: […]
15:02 16.11.2021
Վրաց-ռուսական սահմանի մոտակայքում սկսված Քվեշեթի-Կոբի 23 կմ ճանապարհի վրա 9 կմ երկարությամբ թունելի հորատման և շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարություն ավտոճանապարհային վարչությունը։ Վրաստանի կառավարության տեղեկությամբ՝ Քվեշեթի-Կոբի 23 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը Ռուսաստանին կապող հյուսիս-հարավ միջանցքի արագընթաց մայրուղու արդիականացման ծրագրի առանցքային մասն է: Նախագծով նախատեսվում […]
14:48 16.11.2021
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 15-ին, կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս տուրում մրցել է Գերմանիայի հետ. գրանցվել է ոչ-ոքի՝ 2։2: Հավաքականի կազմում իր 4-րդ հաղթանակն է տարել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են խաղացել։ Առաջին երեք տուրում Հայաստանի հավաքականը […]