TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

SHANTNEWS

14:55 18.11.2021

̰
Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար սահմանված ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի ևս 2 տարով․ օրենսդրական նախաձեռնություն

14:49 18.11.2021

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծին: Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կտեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։ Նախագծով նախատեսվում է օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ […]

̰
Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ ընդհանրապես շրջափակման մեջ է. Փաշինյան

14:44 18.11.2021

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է եղել Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման ընթացքին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել իրականացվող աշխատանքների վերաբերյալ: «Փաստացի ունենք 7 ճանապարհ: Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք ավարտված՝ երթևեկելի է: Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն՝ կշտկենք, […]

̰
77 մլն դրամ կհատկացվի կամավոր ատեստավորված ուսուցիչների հավելավճարների համար

14:38 18.11.2021

Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է 2021թ. հունվարի 1-ի և 2021/2022 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հանրակրթական դպրոցների աշակերտների թվի՝ ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների թվի, ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների փաստացի թվի վերաբերյալ տրամադրված տվյալների հիման վրա ՀՀ 2021 […]

̰
Կառավարությունն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացնի ավելի քան 462 մլն դրամ

14:24 18.11.2021

Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 462,256.1 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր: Ինչպես նշել […]

̰
Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը

14:19 18.11.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ: Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թվով 439 հիմնական նպատակներից և […]

̰
ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները

14:14 18.11.2021

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են «Արմենպրես»-ի հարցմանը: -Մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե նոյեմբերի 14-ին, ՀՀ սահմանագոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով տեղի ունեցած […]

̰
Մի չարաշահեք հակաբիոտիկները, դա հանգեցնում է անդառնալի հետևանքների. ՍԱՏՄ ղեկավար

14:07 18.11.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ուղերձը հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթվա մեկնարկի կապակցությամբ: «Սիրելի քաղաքացիներ Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը բևեռել մի խնդրի, որի մասին թեև մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն այն շարունակում է մնալ մտահոգիչ: Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունությունը մարդկության առջև ծառացած լրջագույն խնդիր է: 2015 թվականից, […]

̰
Աշխատանքային հանդիպում` նվիրված հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործմանը

13:46 18.11.2021

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթվա շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել հակամանրէային դեղերի ճիշտ օգտագործմանը նվիրված աշխատանքային հանդիպում բուժաշխատողների համար: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է: Այդ համատեքստում կարևոր է բարձրացնել բուժաշխատողների իրազեկվածությունը հակաբիոտիկների […]

̰

13:39 18.11.2021

2022 թ. հունվարից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է մեկնարկել Միասնական սոցիալական ծառայության առանձին ստորաբաժանումների և տարածքային կենտրոնների աշխատակիցների վերապատրաստման գործընթաց։ Կարևորելով Հայաստանում սոցիալական աշխատանքի կադրեր պատրաստող, ինչպես նաև սոցիալական աշխատանքի վերաբերյալ վերապատրաստումներ իրականացնող կառույցների փորձն ու գիտելիքը՝ նախարարությունը նախաձեռնել է վերապատրաստման հիմնական մոտեցումների, սկզբունքների և առաջարկվող մոդուլների քննարկում, որը տեղի կունենա նոյեմբերի […]

̰
Չավուշօղլուն՝ Մակրոնին․ Լիբիայից թուրքական զորքերի դուրսբերման մասին խոսելը Ֆրանսիայի գործը չէ

13:31 18.11.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Բահրեյնի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է հետ քաշեն իրենց զորքերը Լիբիայից։ «Մեր պայմանագիրը Լիբիայի օրինական կառավարության հետ է։ Դրա դեմ խոսք ասելը Ֆրանսիայի գործը չէ։ Դա անարգանք է Թուրքիայի և […]

̰
ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ

13:23 18.11.2021

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հանդիպել է Երևանում գտնվող Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991 թվականի նոյեմբերին: Լիտվան մերձբալթյան միակ երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Անուշ Բեղլոյանն ընդգծել է հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների […]

̰
Սյունիքի մարզպետի որդին ազատ կարձակվի. դատարանը մերժել է ՔԿ-ի միջնորդությունը

13:15 18.11.2021

Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: ՔԿ մամուլի խոսնակը հայտնեց, որ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22-ին: 2021թ․ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում կրակոցներ […]

̰
ՀՀ պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է Հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրման և փոխադրման արգելքի և դրանց ոչնչացման մասին կոնվենցիային անդամակցող պետությունների 19-րդ հանդիպմանը

00:01 18.11.2021

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դիտորդի կարգավիճակով մասնակցել է ս․թ․ նոյեմբերի 15-19-ը Հաագայում ընթացող Հակահետևակային ականների օգտագործման, կուտակման, արտադրման և փոխադրման արգելքի և դրանց ոչնչացման մասին կոնվենցիային անդամակցող պետությունների տասնիններորդ հանդիպմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով 1990-ական թվականներից ի վեր Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած միմյանց հաջորդող պատերազմներում ականների և պայթուցիկ այլ նյութերի կիրառման […]

̰
Ձորագյուղ գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են հացատան տանիքը և մոտ 150 հակ անասնակեր

23:55 17.11.2021

Նոյեմբերի 17-ին, ժամը 18։57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ձորագյուղ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ փողոցի տներից մեկի մոտակա հացատան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, […]

̰
̰
Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին․ ՊՆ

23:44 17.11.2021

Նոյեմբերի 17-ի երեկոյան ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈՒ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին: Նոյեմբերի 17-ին գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում […]

̰
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են չբացահայտել C-400-ի համատեղ արտադրության մանրամասները

23:42 17.11.2021

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են որևէ հայտարարություն չանել C-400 զենիթահրթիռային համակարգերի բաղադրիչների համատեղ արտադրության վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի Անկարայում Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ինչ վերաբերում է C-400-ի մասերի համատեղ արտադրությանը, ապա երկու կողմերը` Թուրքիան եւ Ռուսաստանը, պայմանավորվել են չբացահայտել մանրամասներ», – ընդգծել է նա: […]

̰
̰
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանն Ադրբեջանի քայլերը հայկական տարածքներն օկուպացնելու քաղաքականության շարունակությունն է համարում

23:28 17.11.2021

Հայաստանը կոչ է ուղղում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող Ադրբեջանի գործողությունները։ Միակ լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 15-ին և 16-ին տեղական լրատվամիջոցներում մեկնաբանություններով հանդես է եկել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։ Նա մասնավորապես նշել է․ «Մինչ […]

̰
Ճակատեն-Ծավ հատվածի գյուղերին բենզին, դիզվառելիք և բնական գազ է առաքվել

23:21 17.11.2021

Սյունիքի մարզպետարանից հայտնում եn, որ Սյունիքի հարցերով միջգերատեսական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետևանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը։ «Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։ Այսօր շարժական մեքենայով նաեւ բնական […]

̰
Մանրամասներ Օձուն-Ստեփանավան ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վթարից

23:12 17.11.2021

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։37-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հրշեջ-փրկարարական հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1965 թ․) և «Opel» (վարորդ՝ […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արել

22:58 17.11.2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արեցի: Խորապես ցավում եմ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:53 17.11.2021

Հանրապետության տարածքում նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Լավրովի, Լինդեի և Քերըն Դոնֆրիդի հետ

22:47 17.11.2021

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը գործընկերներին մանրամասն ներկայացրել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի […]

̰
Թուրք ազգայնականների առաջնորդն Էրդողանին «թյուրքական աշխարհի» քարտեզ է նվիրել ՝ հիշատակելով Ռուսաստանը

22:44 17.11.2021

Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ներկայացրել է «թյուրքական աշխարհի» քարտեզը, որում, ենթադրաբար, ներառված են Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ: Նվեր քարտով երկու քաղաքական գործիչների լուսանկարը հրապարակվել է Twitter-ի ԱԺԿ պաշտոնական էջում: Քարտեզի վրա մի շարք երկրներ, ներառյալ Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը, կարմիր գույնով են նշված։ […]

̰
Գորիսում կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում

22:27 17.11.2021

Ավարտվեց Գորիսի գլխավոր բաժանարար փականային հանգույցի վերակառուցումը, որտեղից կարգավորվում է քաղաքի թաղամասերից 8-ի ջրամատակարարումը, տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Տասնամյակներ առաջ այստեղ տեղադրված երկու 400 միլիմետրանոց խողովակներով ջուրը հասնում էր սպառողին խճողված ցանցի ու տարատեսակ փականների միջոցով, որոնք բարվոք վիճակում չէին, իսկ վթարների դեպքում տեղային ջրանջատումներ հնարավոր չէր լինում անել, առկա էր նաև օդի ներթափանցում […]

̰
«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին

22:18 17.11.2021

«Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 17-ին կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի «Ուրարտու» – ԲԿՄԱ հանդիպումը։ «Ուրարտուն» խոշոր՝ 5։0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։ Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։ Գոլերը՝ Ուգոչուկվու Իվու, 1, Ջոնել Դեսիրե, 52, 58, 69, Գոռ Լուլուկյան, 90

̰
Շղթայական ավտովթար Երևանում. Ազգային ժողովի շենքի դիմաց բախվել է 4 ավտոմեքենա

22:09 17.11.2021

Այսօր` նոյեմբերի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային։ Վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Mercedes-ին, Mercedes-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է Toyota-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն […]

̰
Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի կույր ֆուտբոլի թիմերի միջև անցկացվեց մինի-մրցաշար

22:00 17.11.2021

Ծաղկաձորում անցկացվեց մարզահավաք և մինի-մրցաշար Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի կույր ֆուտբոլի թիմերի միջև։ Մրցաշար, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ, շատ կարևոր դեր ունի ֆուտբոլի մասսայականացման համար և նպաստում է ավելի շատ մարդկանց՝ կույր ֆուտբոլով զբաղվելուն

̰
BACK_TO_TOP