22:07 11.11.2021
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 20:25 / 11.11.2021 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:45 11.11.2021
Նոյեմբերի լույս 5-ի գիշերը ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքում հերթական շրջիկ ծառայությունն էին իրականացնում՝ հանցագործությունների կանխման ու թարմ հետքերով բացահայտման նպատակով։ Այդ ընթացքում Իսակովի փողոցի 76/2 շենքի բակում նրանք նկատել են երիտասարդի, որը «Մերսեդես» մակնիշի մեքենայի շարժիչի ծածկոցի տակից ինչ-որ իր էր վերցրել ու դրել պայուսակը։ Երիտասարդը նկատել էր ոստիկանության ծառայողներին ու փախել։ Ոստիկանները […]
21:31 11.11.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Հովաևը ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆեյը՝ Ֆրանսիայից) նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև […]
21:17 11.11.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանն իր ելույթում մասնավորապես ասել է․ Պարո՛ն նախագահ, Պարո՛ն Գործադիր խորհրդի նախագահ, Տիկի՛ն Գլխավոր տնօրեն, Հարգելի՛ պատվիրակներ, Կցանկանայի, առաջին հերթին, շնորհավորել նորին գերազանցություն Մոուրաոյին՝ Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր […]
17:49 11.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. 4 անձ ձերբակալվել է, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. նոյեմբերի 11-ին 4 անձ, հրազենային տարբեր մարմնական […]
16:00 11.11.2021
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնել է Սոմալիի Goobjoog News լրատվական պորտալը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ առնվազն երեք մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել մզկիթի մոտ գտնվող հսկիչ անցագրային կետի մոտ։ Ոստիկանները շրջափակել են տարածքը։
15:58 11.11.2021
Նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ […]
15:56 11.11.2021
Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները պետք է վճարեն ԱԱՀ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը նշեց, որ արդեն աշխատանքներ են տարվում Հայաստանում էլեկտրոնային ծառայություններ մատուցող խոշոր միջազգային ընկերությունների հետ: «Մենք քննարկումներ ենք անցկացրել Googlе, […]
15:53 11.11.2021
Ի գիտություն ԵՄ երկրներ արտահանող կազմակերպությունների՝ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։ ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված […]
15:50 11.11.2021
Երեկ թուրքական ազգային արժույթը՝ լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդը։ Ժամը 11։45-ի դրությամբ 1 դոլարի նկատմամբ սահմանվել է 9,97 թուրքական լիրայի փոխարժեք։ Լիրան արժեզրկվել է նաև եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ։ Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/11.3915 եվրո փոխարժեքով։ Վերջին ամիսների ընթացքում թուրքական լիրան շարունակ արժեզրկման ռեկորդներ է գրանցում։ Դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի […]
15:48 11.11.2021
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել համայնքապետարանի աշխատակազմի հետ: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է համատեղ արդյունավետ աշխատանքն ու միաժամանակ ընդգծել, որ արվելու է հնարավորն ընթացքի մեջ գտնվող ծրագրերը պատվով շարունակելու համար: Խորհրդակցության ընթացքում Վարդգես Սամսոնյանը առանձին-առանձին անդրադարձել է նաև համայնքապետարանի բաժիններին, բաժնի ղեկավարների հետ քննարկվել են այս […]
15:47 11.11.2021
Արենիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ ուղղված Արենի համայնքի (Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ) բնակիչներին, որում տեղեկացնում են այն մասին, որ սեփականություն հանդիսացող հողամասերում առկա որոշ ծառեր վթարային իրավիճակ են առաջացնում ինչպես էլեկտրական լարերի, այնպես էլ երթևեկության համար։ «Հանգամանքը հաշվի առնելով, Արենիի համայնքապետարանը առաջարկում է համատեղ համագործակցությամբ 15-օրյա ժամկետում կատարել ծառերի ճյուղերի […]
15:43 11.11.2021
Չորեքշաբթի՝ 10.11.2021, երեկոյան ՍԱՏՄ տեսուչները Covid-19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, 18 օբյեկտներում ստուգայցի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 3-ում, կազմվել են արձանագրություններ: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 […]
15:40 11.11.2021
Հավանության է արժանացել «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել` էականորեն կրճատելով նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային […]
15:31 11.11.2021
Զեկույցը հատուկ անդրադարձ է կատարել սերժանտական և սպայական կազմերին, կարգապահության ամրապնդման գործում նրանց դերի բարձրացմանը, հրամանատարական այդ օղակներում խնդիրներին և ուծումներին: Առանձին ուսումնասիրվել են նաև կարգապահության ամրապնդման գործում հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի, զորամասի իրավաբանի ու հոգեբանի դերին և նշանակությանը: Որպեսզի Զինված ուժերում կարգապահությունը լինի կայուն և երաշխավորված, զինվորականների կողմից «լիազորությունների (ներառյալ՝ պարտականությունների) գրագետ կատարումը» […]
15:27 11.11.2021
Կառավարության որոշմամբ «Արեգ էներգիա» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներով նախատեսում է կառուցել և շահագործել 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան Վայոց ձորի Զառիթափ համայնքի Սարավան գյուղում։ Արևային կայանի կառուցման և սարքավորումներով համալրման գործընթացը հիմնված է ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների վրա։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին։ […]
15:24 11.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ, խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։
15:19 11.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 10-11-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:09 11.11.2021
Թուրքիայում անցկացվող «SAHA EXPO 2021» պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ «Baykar Makine» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է երկու նոր ռազմական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մոդելի նախագծման մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բայրաքթարը նշել է, որ նոր ԱԹՍ-ները հարմարեցված են լինելու այնպես, որ կարողանան թռիչք կատարել թուրքական նավատորմի դեսանտային նավի՝ «TCG Anadolu»-ի վրա։ «Գոյություն ունեն 2 տեսակի ԱԹՍ […]
15:03 11.11.2021
Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է նաև մի որոշում, որով նախատեսվում է երկարաձգել կարանտինի ընթացքում կիրառվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները մինչև 2022 թվականի հունիսի 20-ը: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում ՊՇՌ հետազոտության համար նմուշառման հնարավորությունը հանվում է, և շարունակվում է որպես պահանջ մնալ վերջիններիս […]
14:57 11.11.2021
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անհայտ կորած զինծառայողներին մինչև դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելն ընկած ժամանակահատվածում աջակցության գումարի տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև […]
14:50 11.11.2021
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Մ-2 Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Մ-8 Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան և Հ-72 /Մ-2/- Վահանավանք նախատեսված հատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Այս նպատակով կնքված 3 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 482 302 020 ՀՀ դրամ: Որոշմամբ […]
14:48 11.11.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթով հստակեցվում են հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները: Ըստ էության քննարկման կարիք չունեցող հարցերի պարագայում կարգավորման գործընթացի առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպման […]
14:38 11.11.2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը «Ամերիկայի Ձայն»-ը միջազգային լրատվամիջոցի եթերում խոսել է Գլազգոյում ընթացող Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` #COP26-ի և հայաստանյան կլիմայական օրակարգից։ Հայաստանը պատրաստ է սերտորեն համագործակցել Միացյալ նահանգների հետ մասնավորապես կլիմայական օրակարգով, քանի որ այն համարձակ հայտարարությունները, որոնք հնչեցին ԱՄՆ նոր վարչակազմի կողմից, հույս […]
14:36 11.11.2021
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նոյեմբերի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի «Սյունիք» օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի […]
14:33 11.11.2021
Նոյեմբերի 10-ին ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Արշակյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր: Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի` առաջիկա 3 տարիների համար հաստատված աշխատանքային պլանի, հերթական նիստի ժամկետի և օրակարգի ձևավորման հարցերը: Պատգամավորներն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում […]
14:26 11.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ: Այցի շրջանակում ոլորտի պատասխանատուները եղել են Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջում, որը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Նրանք շրջել են շինհրապարակում և ծանոթացել աշխատանքների ընթացքին: Հաջորդ տարի ՀՀ պետբյուջեի միջոցներով քոլեջին կտրամադրվեն գույք և սարքավորումներ, […]