TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Դատավորների վեթինգը կարող է իրականացվել երեք եղանակով. երկուսը հիմա, մեկը՝ սահմանադրական բարեփոխումներից հետո. ԱՆ

14:21 11.11.2021

Մի քանի տարի տևած մասնագիտական բանավեճի հարցում վերջապես հստակություն մտցնելու և հանրությանը սպառիչ պատասխան տալու համար, թե ներկայիս Սահմանադրության պարագայում որքանով և ինչպես է հնարավոր իրականացնել դատական համակարգի զտում, Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր համաժողով՝ մի քանի տասնյակ իրավաբան-գիտնականների, քաղհասարակության ներկայացուցիչների, հանրային և քաղաքական գործիչների, փաստաբանների, պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ […]

̰
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին

14:16 11.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Վարչապետը շնորհավորել է պարոն Դի Ռիզոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական և տնտեսական փոխգործակցության շարունակական առաջընթացի ապահովումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների համատեղ […]

̰
Բագրատ Զաքարյանն ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

14:09 11.11.2021

«Հանրապետություն» կուսակցության անդամ Բագրատ Զաքարյանն ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։ «Բագրատ Զաքարյանը 15-ից 8 կողմ ձայնով ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար»,- գրել է Խաչատրյանը։

̰
COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ

13:54 11.11.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: Պատվաստումներն իրականացվում են Երևանում` Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)`12:00-16:30 ԵՊՀ` 11:30-15:30 «Ռոսիա մոլ»` 16:00-20:00 «Մալիբուի» հարակից տարածք ( Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00։

̰
Աշտարակում հրդեհ է բռնկվել միրգ-բանջարեղենի համար նախատեսված չշահագործվող սառնարանային տնտեսության սենյակներից մեկում

13:44 11.11.2021

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։48-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում այրվում է միրգ-բանջարեղենի համար նախատեսված չշահագործվող սառնարանային տնտեսության սենյակներից մեկը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:12-ին, մարվել` 22։15-ին: […]

̰
Այսօր Էներգախնայողության միջազգային օրն է

13:37 11.11.2021

Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին Ղազախստանում նոյեմբերի 11-ը հայտարարել է էներգախնայողության միջազգային օր, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Էներգախնայողությունն ուղիղ կապ ունի էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման հետ: Ամեն տարի այս օրը տեղի են ունենում էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ: Աշխարհի […]

̰
«Դուք, անցյալի պատմությունը փրկելով, այն հասցնում եք ապագայի պատմությանը». Արա Խզմալյան

13:31 11.11.2021

Ամիսներ առաջ ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքում բացվել էր դամբարան, որի հնագիտական ուսումնասիրությունները նախաձեռնել և դրանց աջակցել էր հողատարածքի սեփականատեր, քաղաքացի Մուշեղ Հարությունյանը: Բարձր գնահատելով քաղաքացու հայրենանվեր գործունեությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Մուշեղ Հարությունյանին և փոխանցել նախարարության և նախարար Վահրամ Դումանյանի գնահատանքն ու երախտագիտությունը: Հանդիպմանը ներկա էին նախարարության Պատմության և մշակույթի […]

̰
Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավման հիմնական ուղղություններին

13:24 11.11.2021

Նոյեմբերի 10-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում Հայաստանի ներգրավման հիմնական ուղղություններին։ Քննարկվել են Արցախի առջև ծառացած մարտահրավերներին միջազգային հանրության արձագանքին առնչվող հարցեր։

̰
Թուրքիայի խորհրդարանը հաստատեց Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության երկարաձգումը

13:16 11.11.2021

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ընդունվել է Ակնայի (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ կենտրոնում թուրք զինծառայողների ծառայության ժամկետը 2021 թվականի նոյեմբերի 17-ից ևս մեկ տարի երկարաձգելու մասին օրինագիծը։ Թուրքիայի նախագահի ներկայացրած առաջարկն ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Ինչպես նշում է Ermenihaber-ը, որոշման մեջ նշվել է, որ Թուրքիան շարունակելու է իր աշխատանքները Ռուսաստանի հետ ձևավորած համատեղ կենտրոնում և դրա միջոցով […]

̰
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

13:08 11.11.2021

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 9-րդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Հանդիպումը սպասարկող մրցավարների անձնակազմն Իսպանիայից է։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 10.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։

̰
18-ամյա պատանին Աչաջուր գյուղում մեքենաներից գողություններ էր արել

23:55 10.11.2021

Նոյեմբերի 2-ին ոստիկանության Իջևանի բաժնում անձնական ունցվածքի գողության վերաբերյալ երկու ահազանգ ստացվեց: Տուժողները Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ էին, որոնց հաղորդման համաձայն՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը գյուղում կայանված «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի իրենց մեքենաներից մարտկոցներ էին գողացել: Իրավապահները դեպքի վայր մեկնեցին, զրուցեցին գյուղացիների հետ, արձանագրեցին` որ մեքենան որտեղ է եղել կայանված: Որոնողական աշխատանք սկսվեց: Քրեական […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:48 10.11.2021

Նոյեմբերի 8-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 52 քմ) […]

̰
Ձյուն է սպասվում

23:41 10.11.2021

Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ` ձյան տեսքով։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։ […]

̰
Թուրքիան աշխարհում ամենառիսկային տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկն է

23:23 10.11.2021

Գերմանական «Scope Ratings» կազմակերպության զեկույցի համաձայն՝ Թուրքիան Արգենտինայի հետ միասին 2021 թվականին ամենառիսկային տնտեսությունն ունեցող 10 երկրների շարքում է։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, զեկույցում ուսումնասիրվել և դասակարգվել է 95 երկիր։ Հաշվի առնելով այդ երկրների բյուջեի դեֆիցիտը, արտաքին պարտքը և այն ներդրումները, որոնք կարող են ներգրավվել՝ զեկույցում սահմանվել են նաև տնտեսական փխրունության միավորներ։ Թուրքիան այդ շարքում […]

̰
Լյուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացմանը

23:16 10.11.2021

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։ Այդ մասին տեղեկացրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

̰ ̰
ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստումներին դեմ արտահայտվող բժիշկը

22:41 10.11.2021

Չելյաբինսկում մահացել է «Բժիշկ Պոպովի հոմեոպատիկ կլինիկայի» գլխավոր բժիշկ Յուրի Պոպովը: Այս մասին հայտնել են նրա գործընկերները՝ հստակեցնելով, որ մահվան պատճառը COVID-19-ն է։ Յուրին գիտական մոտեցում չէր ընդունում, այլընտրանքային բժշկության կողմնակից էր։ Յուրի Պոպովը համոզված էր, որ մարդու օրգանիզմն ունակ է ինքնուրույն բուժել իրեն առանց ուժեղ ներգործող բժշկական դեղամիջոցների օգտագործման: Յուրի Պոպովն ակտիվ կյանք է […]

̰
Փողոցում կնոջը ծեծի ենթարկած տղամարդը հայտնաբերվել է

22:27 10.11.2021

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել հրապարակված տեսանյութում կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հիշեցնենք, որ այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրեն. Արմեն Գրիգորյան

22:18 10.11.2021

Հայաստանը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր կտեղադրի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկմանն ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: Հայկական […]

̰ ̰
Իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո․ ՀՀ ՊՆ

22:05 10.11.2021

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։ «Այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ […]

̰
Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է

21:59 10.11.2021

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին պատմական ռեկորդը կազմել էր 9.85: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 11․47 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական […]

̰
SHANTNEWS

21:55 10.11.2021

̰
Երևանում վրաերթի են ենթարկվել 14-ամյա և 8-ամյա տղաներ

21:45 10.11.2021

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, վրաերթի դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արման Ա-ն Պարոնյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ իր վարած ՎԱԶ 21074 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 14-ամյա Էբրաիմ Ռ-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի […]

̰
«Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ». Խոակին Կապառոս

21:36 10.11.2021

Նոյեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բացահայտվել է օդի աղտոտվածության վտանգավոր հետևանքը

21:30 10.11.2021

Լիբերի անվան ուղեղի զարգացման ինստիտուտի, Ջոնս Հոպկինսի համալսարանի և Պեկինի համալսարանի մի խումբ չինացի եւ ամերիկացի հետազոտողներ պարզել են, որ կեղտոտ օդում ապրող մարդկանց մոտ դեպրեսիայի վտանգը մեծացել է: Այս մասին ասվում է Proceedings of the National Academies of Sciences-ում հրապարակված գիտնականների հոդվածում։ Ուսումնասիրությանը մասնակցել է Չինաստանի մայրաքաղաքում ապրող 352 կամավոր։ Գենոտիպավորումը ցույց է տվել, […]

̰

21:14 10.11.2021

Ճապոնիայի ափերի մոտ 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի Հիրարա քաղաքից 166 կմ հարավ-արևելք (մոտ 34,3 հազար մարդ): Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների, ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել:

̰
Թուրքիայում երկհարկանի շենք է փլուզվել

21:07 10.11.2021

Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա քաղաքում երկհարկանի շենք է փլուզվել։ 21 մարդ հայտնվել է փլատակներում։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 14 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է Hurriyet Daily News-ը: Փլուզումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի երեկոյան: Դեպքի վայր է մեկնել շուրջ 260 փրկարար, իսկ որոնողական աշխատանքներն ընթացել են ամբողջ գիշեր: Ութ մարդ ինքնուրույն է դուրս եկել։

̰
Հայաստանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր

21:00 10.11.2021

Նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Նախարարներ Միրզոյանը և Լը Դրիանը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր և վերահաստատել իրենց շահագրգռվածությունն՝ առավել զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը։ Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը։ Հայաստանի ու Ֆրանսիայի […]

̰
BACK_TO_TOP