TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

22:21 12.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վլադիկ Երանյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ոսկետափ գյուղի բնակիչ՝ 66-ամյա Շողիկ Արշակյանին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ […]

̰
Հարավկորեական և թուրքական ընկերությունների միջև կնքված համաձայնագիրը չեղարկվել է

21:56 12.11.2021

Ըստ «Defense News»-ի՝ թուրքական BMC ընկերության և հարավկորեական «Doosan and S&T Dynamics» ընկերությունների միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը չեղարկվել է, տեղեկացնում է Ermenihaber-ը։ 2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան և Հարավային Կորեան ստորագրել էին համաձայնագիր՝ որի համաձայն հարավկորեկան երկու ընկերություններ պետք է թուրքական «Ալթայ» հրասայլերի համար մատակարարեին շարժիչներ և փոխանցման մեխանիզմներ: Հոկտեմբերի 22-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի […]

̰
SHANTNEWS

21:55 12.11.2021

̰
Հիմա Շուշիում գեթ մեկ հայ չկա, ո՞վ է սրա պատասխանը տալու. պատգամավորը՝ Նիդեռլանդների դեսպանին

21:52 12.11.2021

Ըստ խորհրդային օրենսդրության՝ Ադրբեջանին արգելվել էր փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ առանց այնտեղ ապրող ժողովրդի համաձայնության: Եթե առաջնորդվում միջազգային իրավունքի չափանիշներով, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի դատապարտվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերացնելու և արցախահայության ինքնորոշման իրավունքը արհամարհելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ անվտանգային ֆորումի ընթացքում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ […]

̰
Անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

21:36 12.11.2021

Նոյեմբերի 12-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն։ Զորավարժության նպատակն էր հակահարձակողական մարտի կազմակերպման և վարման` հրամանատարական կազմի ունակությունների կատարելագործումը։ Պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը զորավարժության ընթացքում իրականացվել է նախապես հաշվարկված նշանակետերի տեղակայումների կորդինատներով ներբեռնված էլեկտրոնային պլանշետների կիրառմամբ, ինչն էապես բարձրացրել է թիրախների խոցման արդյունավետությունը։ Էլեկտրոնային պլանշետների միջոցով ուղղորդվել է նաև ականանետների կրակի […]

̰
Բրյուսելում ստորագրվել է ԵՄ-ի «Հորիզոն Եվրոպա»  ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը

21:27 12.11.2021

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրվել է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության ասոցացման համաձայնագիրը։ Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար դեսպան Աննա Աղաջանյանը, Եվրոպական միության անունից հանդես եկող Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Հետազոտությունների և նորարարության գլխավոր տնօրենության՝ բաց նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ և «Հորիզոն Եվրոպա» […]

̰
«Երևանը՝ քո գրպանում» ուղեցույցն այսուհետ հասանելի է նաև ռուսերենով

21:19 12.11.2021

Երևանի քաղաքապետարանը հրատարակել է «Երևանը` քո գրպանում» ուղեցույցի ռուսերեն տարբերակը: Այն կազմվել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի աջակցությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արշակ Կարապետյանն ընդունել է Մարտինա Շմիդտին

21:11 12.11.2021

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մարտինա Շմիդտին ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ […]

̰
Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները ապացուցող զեկույց է հրապարակվել

17:00 12.11.2021

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի հանդեպ սանձազերծած ագրեսիան, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ, գերիների հանդեպ կտտանքներով և արտադատական սպանություններով, ևս մեկ վկայություն են Արցախն իր բնիկ ժողովրդից «մաքրելու» Ադրբեջանի պետական քաղաքականության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի անվտանգային ֆորումի […]

̰
Մհեր Գրիգորյանը վիճել է Ադրբեջանի վարչապետի հետ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում

16:59 12.11.2021

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև վեճ է տեղի ունեցել։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ գերության մեջ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների, ինչը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱԶԲ գործընկերների հետ

16:57 12.11.2021

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հանդիպումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Քերըն Մյուրեյին, ով ներկայացնում է Հայաստանը ԱԶԲ խորհրդում, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի հետ: Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես, Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը […]

̰
Անցկացվում են հումանիտար ականազերծման դասընթացներ և վարժանքներ

16:56 12.11.2021

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ուսումնական դաշտում այս օրերին անցկացվում են, միջազգային չափանիշներին համաձայն, հումանիտար ականազերծման դասընթացներ և վարժանքներ։

̰
Մեղրի մաքսային անցակետի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

16:47 12.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. սեպտեմբերի 25-ին Ագարակ քաղաքի բնակիչը Մեղրի մաքսային անցակետի մաքսային զննման գոտում […]

̰
Դիտարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը

16:42 12.11.2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ։ Դիտարկվել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 27 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում։

̰
Կառավարությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը

16:35 12.11.2021

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը և «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Կառավարությունն առաջարկում է կարգավորել մեր երկրում սնդիկի, դրա միացությունների, սնդիկային թափոնների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովի քննարկմանը […]

̰
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Եղեգնաձորի իրացման ցանցի և հանրային սննդի օբյեկտներում

16:31 12.11.2021

Այսօր ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Եղեգնաձոր քաղաքի իրացման ցանցի և հանրային սննդի 7 օբյեկտներում: Արարատի մարզային կենտրոնի տեսուչներն էլ այցելել են Դալար և Մրգավան գյուղերի խանութներ: Բոլոր 9 օբյեկտներում էլ կորոնավարակի դեմ սահմանված նորմերը պահպանվել են առանց խախտումների: Արձանագրություններ չեն կազմվել:

̰
Սահմանափակվել է անձանց սննդի շղթայում աշխատելու իրավունքը

16:27 12.11.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում: Այսպիսի պատժամիջոցի հիմք է ծառայել այն փաստը, որ, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը, վերջիներս չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ: Նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի միայն բժշկական […]

̰
«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր»՝ մրցույթ ավագ դպրոցների աշակերտների համար. ժամկետը երկարաձգվել է

16:22 12.11.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարել է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։ Հայերենով և 45-60 վայրկյան տևողությամբ հոլովակները պետք է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն: Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, որոնք ստեղծագործ են և հետաքրքիր, չեն պարունակում անթույլատրելի արտահայտություններ […]

̰
Առաջարկվում է արգելել վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում

16:17 12.11.2021

Նոյեմբերի 12-ի ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը: Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս […]

̰ ̰
Նախատեսվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել քաղաքապետի տեղակալի հաստիքով

16:05 12.11.2021

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: […]

̰
Անընդունելի է Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին․ Ղարիբաշվիլին՝ Զելենսկուն

16:00 12.11.2021

«Հետախուզվող Սաակաշվիլին ապօրինի հատել է վրացական սահմանը, մինչդեռ նա արդեն դատապարտված է եղել և մեղադրվել է այլ ծանր հանցագործությունների մեջ»,- Վրաստանի «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հեռախոսազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի նախաձեռնությամբ։ […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

15:55 12.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: ՔՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելման նպատակով նիստը տեղի կունենա դռնփակ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ըստ […]

̰
ԱՄՆ ճանապարհորդելիս ի՞նչն է ավիափոխադրողն ընդունում որպես լիարժեք պատվաստման հաստատում

15:48 12.11.2021

ԱՄՆ ճանապարհորդելիս ի՞նչն է ավիափոխադրողն ընդունում որպես լիարժեք պատվաստման հաստատում՝ հարցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից պարզաբանել են․ «Կարող է լինել տեղեկանք՝ թղթային կրիչով կամ թվային ձևաչափով, որը տրվել է իրավասու պաշտոնական մարմնի կողմից և առնվազն պարունակում է հետևյալ տվյալները՝ ճանապարհորդողի անուն-ազգանուն, ծննդյան օր/ամիս/տարի, պատվաստանյութի տվյալները և ներարկումների ամսաթվերը»։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն նաև սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

15:35 12.11.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում։ Նախարար Անդրեասյանը կարևորել է համատեղ […]

̰
Քննարկվել է ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցությանը

15:29 12.11.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլին ծառայությունից։ Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը: Այս առումով Ալեն Սիմոնյանն առանձնացրել է դեսպանի ջանքերն ու ուշադրությունը համատեղ օրակարգերի իրագործմանը նպաստելու և հետևողականության հարցերում: Կողմերը […]

̰
Քննարկվել են ճանապարհային անվտանգության միջազգային հեռանկարներին, ասֆալտապատ ծածկերի համար էկոկայուն լուծումներին վերաբերող հարցեր

15:26 12.11.2021

Երեկ ավարտվել են «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով համաժողովի աշխատանքները։ Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում անդրադարձ է եղել ճանապարհային ակտիվների կառավարմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, ճանապարհային անվտանգության միջազգային հեռանկարներին, ասֆալտապատ ծածկերի համար էկոկայուն լուծումներին և բազմաթիվ այլ թեմաների։ Թեմատիկ յուրաքանչյուր նիստից հետո տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում ոլորտային պատասխանատուներ, փորձագետներ ներկայացրել են տվյալ ուղղությամբ Հայաստանում […]

̰
Տարածաշրջանը չի կարող լինել Թուրքիայինը, Իրանինը կամ Ռուսաստանինը. Զուրաբիշվիլի

15:18 12.11.2021

«Ի՞նչ է պետք անել Կովկասում. Ռուսաստանի հետ առճակատումը ճիշտ չէ. Եվրոպան դրա համար ոչ ռազմական ուժ ունի, ոչ էլ ցանկություն, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տա, որ կարևոր դերակատար է և չի զիջելու իր տեղը»,- «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Փարիզում անցկացվող խաղաղության համաժողովում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլին իր ելույթում ընդգծել է, որ […]

̰
ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն մեկնարկում են «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Հայաստանում

15:13 12.11.2021

ԵՄ և ՄԱԶԾ նախաձեռնությունը տեղական տնտեսական զարգացման նոր մոտեցումներ կկիրառի: Երևան, նոյեմբերի 12, 2021 թվական. Եվրոպական միությունը Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ միասին մեկնարկեց «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագիրը։ ՀՀՏԶ ծրագիրը կգործի մինչև 2024 թվականը և Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում տեղական կառավարման մարմիններին կխրախուսի զարգացման նորարարական մեթոդներ կիրառել, որոնք […]

̰
«Հարավկովկասյան երկաթուղու» 20 աշխատակից ստացել է «Փրկարար» որակավորում

15:04 12.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Կողմերը բարձր են գնահատել կառույցների միջև հաստատված փոխգործակցությունը: Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ առկա են համագործակցության ծրագրերի ընդլայնման և զարգացման լայն հնարավորություններ՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական մակարդակներում: Ալեքսեյ Մելնիկովը, ի թիվս համագործակցության այլ ծրագրերի, մասնավորապես ընդգծել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի […]

̰
BACK_TO_TOP