20:50 07.09.2021
Աֆղանստանում բողոքի ակցիաներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իրավիճակը չի բարելավվել, հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը: «Մի բան, որ մեզ համար կարևոր է հասկանալ, այն է, որ իրավիճակը կրիտիկական է, և հիմա բողոքի ցույցերի ժամանակը չէ։ Մարդիկ բողոքում են, հիմա բողոքներն ուղղված են լարվածության ստեղծմանը։ Մենք գիտենք, որ այդ մարդկանց […]
20:38 07.09.2021
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին, ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը, ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ մանրամասնելով, որ կդադարեցվի հատկապես Նոր Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ զանգվածների, Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների և նրբանցքների, […]
20:32 07.09.2021
Սիրիայի արտգործնախարարությունը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, ըստ որի՝ ընթանում են թուրք-սիրիական բանակցություններ ահաբեկչության դեմ պայքարի հարցով: Այդ մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Սիրիայի ԱԳՆ-ում նշել են, որ Դամասկոսը չի վարում որևէ բանակցություն Թուրքիայի հետ այդ հարցով: Նշվել է, որ հենց Թուրքիան է […]
20:24 07.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչությունում քննվող քրեական գործով դեռևս 2021 թվականի մարտի 16-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած սպային մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ […]
15:55 07.09.2021
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 7-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումը, հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների […]
15:53 07.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մայիսյան, Մեծամոր, Փշատավան և Սարդարապատ համայնքներում իրականացվում է «Ազգային արժեքների պահպանությունն ու տարածումը Արմավիրի համայնքներում» ծրագիրը՝ մարզում գործող «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության կողմից: Ծրագրի նպատակն է նպաստել մարզի 5 համայնքների պատանիների շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության իրազեկմանը, այդ ժառանգության արժևորմանն ու տարածմանը: Ծրագրի ընթացքում արդեն իսկ կազմակերպվել […]
15:46 07.09.2021
Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճել Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում: Կորեշ մարզաձևում արծաթե մեդալի է արժանացել Գևորգ Մանուկյանը: Նա 65 կգ քաշային կարգում երկու հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով Աբդուռահմոն Էգամովի (Ուզբեկստան) և Նուրսուլթան Նուրսեյթովի (Ղազախստան) նկատմամբ, իսկ եզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաբանի Նուրգալիևին: Ավելի վաղ Հայաստանի մարզական պատվիրակությունից բռնցքամարտիկներ Հարություն Խաչատրյանը (52 […]
15:45 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու ժողովուրդների և երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունները և երկուստեք պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու և առավել զարգացնելու ուղղությամբ: Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես […]
15:38 07.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից։ Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ համագործակցություն է մաղթել։ ՀԲ տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսն իր հերթին շնորհավորել է […]
15:34 07.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը նշել է, որ պարոն Լաքոթի պաշտոնավարումն ընթացել է Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ու իրադարձություններով լեցուն ժամանակաշրջանում: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ այդ ժամանակաշրջանը ոչ միայն բացասական ազդեցություն […]
15:22 07.09.2021
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են ստուգել COVID-19-ի դեմ պայքարի նորմերը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում: Կրկնայցերը դրական արդյունք են արձանագրել. Խախտումներ չեն հայտնաբերվել: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի […]
15:13 07.09.2021
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, […]
15:04 07.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբայրների կողմից համաքաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2021 թ. մարտի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, 22-ամյա երիտասարդը 17-ամյա համաքաղաքացու հետ հեռախոսային խոսակցության ընթացքում հայհոյանք է հնչեցրել վերջինիս քրոջ հասցեին, ինչին նա պատասխանել է: Պարզաբանումներ ստանալու պատրվակով […]
14:42 07.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը ուրիշի գույքը հափշտակելու նպատակով մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու […]
14:35 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:06-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում քաղաքացին ընկել է շենքի տանիքից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 3-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ Մ․ Ք․-ն (ծնված 1952 թ․) ընկել է 4-րդ հարկի […]
14:23 07.09.2021
COVID-ի նոր շտամների ռիսկային խմբում են նաև հղի կանայք և երեխաները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ուստի պետք է լինենք է՛լ ավելի զգոն` նրանց COVID-19-ով պայմանավորված բարդություններից հեռու պահելու համար: Զգուշավորության պարզ կանոններին հետևելով և պատվաստվելով` ուղղակիորեն մասնակցում ենք այդ պայքարին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
14:16 07.09.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ նիստը պետք է հետաձգվի, քանի որ Արմեն Գևորգյանին նոր պաշտպան է պետք։ «Սահմանադրությամբ ամրագրված է, որ անձն իրավունք ունի իր շահերը պաշտպանել իր ընտրած փաստաբանի […]
14:02 07.09.2021
Հիդրոօդերևրութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 6-7-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:55 07.09.2021
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց ԵԴ/0253/01/19 քրեական գործով նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնելուց և դարձյալ լքեց դատական նիստերի դահլիճը. փոխանցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ «Ես չեմ կարող սույն գործով շարունակել իրականացնել Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը։ Դուք անձնական հակակրանք ունեք իմ նկատմամբ, հստակ դա ցույց եք տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ […]
13:39 07.09.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Ինչպես փոխանցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նիստի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է նախորդ դատական նիստին առանց դատարանի թույլտվության լքել դահլիճը։ Նրա խոսքով՝ դատավորը սահմանափակում է իր՝ պաշտպանի լիազորությունները։ Օգոստոսի 24-ի նիստին Ալեքսանյանը […]
13:30 07.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 7-12-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստանը՝ սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների […]
23:57 06.09.2021
Սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց Գյումրիում 22-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի՝ Գայանե Ալեքսանյանի սպանության գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը դատարանը, նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ վճռեց մանկահասակ երեխայի մորը՝ Անի Աշոտի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել 10 տարի ժամանակով, որը […]
23:51 06.09.2021
ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետները սեպտեմբերի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություն են անցկացրել՝ հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների նիստի օրակարգի նախապատրաստման նպատակով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, խորհրդակցության մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը։ «Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի […]
23:36 06.09.2021
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
23:27 06.09.2021
Hubble աստղադիտակը պատկերել է NGC 6717 անվանումով աստղային կուտակումը։ Այս մասին հայտնում է աստղադիտարանի մամուլի ծառայությունը։ Կուտակումը գտնվում է Աղեղնավորի համաստեղությունում։ NGC 6717-ը գնդաձև աստղային կուտակում է, որը տարբերվում է մեծ քանակության աստղերի ցրված կուտակումից, որոնցից մեծ մասը գտնվում է համաստեղության կենտրոնում, և միևնույն ժամանակ ունի հստակ ուրվագծված ձև: Օբյեկտը գտնվում է Երկրից ավելի քան […]
23:14 06.09.2021
ՀՀ ՄԻՊ-ն այս անգամ էլ առանձնացրել է Ադրբեջանի նախագահի՝ 2021թ. օգոստոսի 26-ին Աբշերոն և օգոստոսի 31-ին Շուշի այցերի հրապարակային ելույթների այն հատվածները, որոնք գեներացնում են հայատյացություն ու թշնամանք։ Հայերեն ու անգլերեն տարբերակներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին՝ իրենց գործունեության մեջ օգտագործելու նպատակով: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի […]
22:59 06.09.2021
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: