23:14 06.09.2021
ՀՀ ՄԻՊ-ն այս անգամ էլ առանձնացրել է Ադրբեջանի նախագահի՝ 2021թ. օգոստոսի 26-ին Աբշերոն և օգոստոսի 31-ին Շուշի այցերի հրապարակային ելույթների այն հատվածները, որոնք գեներացնում են հայատյացություն ու թշնամանք։ Հայերեն ու անգլերեն տարբերակներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին՝ իրենց գործունեության մեջ օգտագործելու նպատակով:
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները և նյութերի մշտադիտարկումը ադրբեջաներենով վկայում են, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով և ուղերձներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, տալիս է սպառնալիքներ, անում վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Ընդ որում, նրա ելույթներն այնպիսին են, որ ակնհայտորեն հասնում են ֆաշիզմի:
Այդ քաղաքականության հետևանք են այն դաժանությունները, խոշտանգումներն ու սպանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն իրականացրել են հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ: Այդ քաղաքականության ուղիղ հետևանքներն են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:
Ընդ որում, մշտադիտարկումը վկայում է, որ ամեն նման ելույթից կամ ուղերձից հետո տեղի են ունենում կրակոցներ ՀՀ սահմանային գյուղերի, ինչպես նաև այդ գյուղերի անմիջական հարևանությամբ տեղակայված ՀՀ դիրքերի վրա, վիճակն ավելի է լարվում: Տեղի են ունենում փոխհրաձգություններ, գրանցվում են զինվորականների սպանության ու վիրավորանքի դեպքեր:
Այսինքն՝ առկա է հստակ պատճառական կապ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես իրականացնում է ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով:
Նյութերն ուսումնասիրվում են առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով:
Այս ամենն իրականացվում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, առկա ոտնահարումները վերացնելու նպատակով»,-մասված է ՄԻՊ-ի գրառման մեջ:
17:58 01.07.2025
Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքումՀուլիսի 1-ին՝ ժամը 12:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ: Պարզվել է, […] ...
17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:50 01.07.2025
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձՀունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...
17:44 01.07.2025
Քննարկվել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունըՆախաձեռնությունը հիմնականում վերաբերում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների […] ...
17:40 01.07.2025
Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/: ...