14:14 06.09.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իգոր Խովաևը Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս չի հայտնել: Իգոր Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
14:06 06.09.2021
Սեպտեմբերի 4-ին` ժամը 02:55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։ Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվեց երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր եղբոր դին է։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերեցին 45-ամյա Սամվել Վարդանյանի դին։ Ձեռնարկված […]
13:58 06.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 5-6-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:28 06.09.2021
2021 թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներին ու մասնակիցներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Կրթաթոշակ կստանան 2021 թ. հուլիսի 14-24-ը կայացած «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ, հուլիսի 17-25-ը տեղի ունեցած «Ֆիզիկա» առարկայի միջազգային 51-րդ, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը կայացած «Քիմիա» առարկայի միջազգային 53-րդ, հուլիսի 18-23-ը տեղի ունեցած […]
13:21 06.09.2021
Սեպտեմբերի 4-ի երեկոյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կոտայք գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ: Ոչ բժիշկներին, ոչ իրավապահներին նա չի հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում է ստացել մարմնական վնասվածքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն ժամին Մայակովսկի գյուղի […]
00:48 06.09.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը Շտուտգարտում մրցում էր Գերմանիայի հավաքականի հետ ու ծանր պարտություն կրեց կրեց։ Խաղն ավարտվեց 6-0 հաշվով։ Ինչպես հաղորդում է Vnews.am-ը, այս հաղթանակից հետո Գերմանիան վաստակում է 3 միավոր և ընդհանուր 12 միավորով գլխավորում J խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը 10 միավորով երկրորդ հորիզոնականում է։ Մեր հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի […]
23:55 05.09.2021
Սեպտեմբերի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 800 քմ, Ավան վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1,15 հա, էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի […]
23:35 05.09.2021
Սեպտեմբերի 4-ին Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն։ Սեպտեմբերի 5-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։ […]
22:49 05.09.2021
«Թալիբան» ահաբեկչական շարժման գրոհայինները մասնավոր համալսարաններում և քոլեջներում սովորող կանանց պարտավորեցրել են պարապմունքների ժամանակ կրել դեմքը փակող գլխաշոր՝ նիկաբ: Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտնել Է wionews պորտալը։ Որոշումը հրապարակվել է նոր ուսումնական տարվա նախաշեմին, որը կսկսվի Աֆղանստանում առաջիկա երկուշաբթի: Նաև կանայք պետք է լայն վերնահագուստ՝ աբայա կրեն։ Այս հրամանը հրապարակվել է այն բանից հետո, երբ […]
22:39 05.09.2021
Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականն այսօր արտագնա խաղում ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ: Խաղը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին։ ՀՖՖ-ն լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ հավաքականի տղաները դուրս են եկել նախավարժանքի։
22:31 05.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում իրականացրել են 30 ուժեղացված ստուգայց, բացահայտել` 3 խախտում, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի 18 կետ՝ 1 խախտում, 11 դեղատուն՝ 1 խախտում, 1 գրասենյակ՝ 1 խախտում։
22:13 05.09.2021
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գորայք-Սպանդարյան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին, «Mercedes-Benz E 270 Elegance» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]
23:05 04.09.2021
Սեպտեմբերի 4-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում գտնվող «Բոչկա» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ բախվել են «ՎԱԶ 2106», «Hyundai» (վարորդ՝ Հ․ Հ․), «Nissan X-Trail» (վարորդ՝ Ե․ […]
22:13 04.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև 5-6-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:54 04.09.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Ալիաղարի Խ.-ն, որը հուլիսի 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: […]
21:44 04.09.2021
Սեպտեմբերի 4-ին` ժամը 14:38-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 16-րդ փողոցի առանձնատներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 19:49-ին: Այրվել է մոտ 300 հակ […]
21:15 04.09.2021
Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողությունը շարունակվում է: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցված մշտադիտարկում է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հասարակական տրանսպորտի նկատմամբ: Կանգառներում և շրջիկ կարգախմբերով ուսումնասիրվել են Շենգավիթի տաքսամոտորային, ավտոբուսային ու միկրոավտոբուսային ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցերը: Տեսչական […]
21:00 04.09.2021
Արմատական «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ գրավել է Փանջշեր նահանգի նահանգապետի գրասենյակը: Այս մասին հայտնում է India News Republic պարբերականը։ «Չհաստատված տվյալներով ՝ «Թալիբանի» ուժերը մտել են Փանջշերի նահանգի մայրաքաղաք Բազարակ և գրոհել նահանգապետի գրասենյակը»,- ասված է հաղորդագրության մեջ: Այլ տեղեկատվություն պարբերականը չի ներկայացնում։ Ավելի վաղ այդ օրը «Թալիբանի» ներկայացուցիչ Բիլալ Քարիմին հայտարարել էր, որ […]
20:31 04.09.2021
Այսօր ժամը 17:50-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի հարևանությամբ, բախվել են Nissan X-Trail, Honda CRV, Nissan X-Trail, ՎԱԶ-2106, Mitsubishi և Infinti մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
23:56 03.09.2021
Սեպտեմբերի 3-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՄԹ դիվանագիտական կորպուսի փոխ-մարշալ եւ Արտաքին գործերի եւ զարգացման Ֆորին օֆիսի արարողակարգի ծառայության տնօրեն Վիկտորիա Բասբիին: Շնորհավորելով դեսպանին ՄԹ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, Վիկտորիա Բասբին հաջողություն է մաղթել Վարուժան Ներսեսյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք եւ բովանդակություն կհաղորդի […]
23:55 03.09.2021
Սեպտեմբերի 2-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն […]
23:49 03.09.2021
ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են «Գանգուղեղային թեթև վնասվածք» գիրքը: Ուկրաինացի առաջնորդին նման նվեր է մատուցել ամերիկյան կոնգրեսվումեն-դեմոկրատ Մարսի Կապուրը, հայտնել է ուկրաինական Bykvu պորտալը: Գիրքը հրատարակել է ամերիկա-ուկրաինական բժշկական հիմնադրամը (AUMF)։ Դրա տվյալներով՝ ձեռնարկում նկարագրված են գանգուղեղային վնասվածքների բուժման եղանակները։ Բացի այդ, ձեռնարկում ներկայացված են առաջարկություններ խոսքի պաթոլոգիայի մասնագետների […]
23:39 03.09.2021
Մեծ Բրիտանիայում պանդեմիայի պատճառով թարմացրել են Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան դեպքում գործողությունների պլանը: Գործողությունը կոդային անվանում ունի՝ Լոնդոնի կամուրջ, հայտնում է Politico-ն։ Լոնդոնի կամուրջը պարունակում է գործողությունների ծրագիր, որը նախատեսված է թագուհու մահից հետո 10 օրվա համար: Գործողության մեջ նշված է, թե ինչպես է կառավարությունը գործելու, ինչպես են հաղորդելու սգո լուրը և ինչպես թագուհու դագաղը […]
23:33 03.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Կարեն Մանուկյանի վարած Lexus GS 350 մակնիշի 90 QQ 999 համարանիշի և Երևանի բնակիչ, 44-ամյա Արման Ղասաբյանի վարած Kia Forte մակնիշի 96 GA 001համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Lexus-ը գլխիվայր շրջվել […]