20:15 08.02.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գավառի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով […]
17:00 08.02.2023
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին պատրաստ է իր հարկի տակ ընդունել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածներին: Այս մասին, հայտնում է «Ակօս»-ը: «Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին դրսում մնացածներին տեղավորելու համար բացվել է հանրության առաջ»,-նշում է թերթը։
16:54 08.02.2023
Թուրքական «BBO Yapım»-ով հեռարձակվող «40» կոչվող հեռուստածրագրի շրջանակներում 2 շաբաթ առաջ հյուրընկալվել էր Հաթայի քաղաքապետ Լյութֆյու Սավաշը։ Նա հանդես էր եկել նախազգուշական կոչով՝ կապված հնարավոր երկրաշարժի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հաղորդման ընթացքում հաղորդավարը հարցնում է քաղաքապետին, թե արդյոք պատրաստ են հնարավոր ավերիչ երկրաշարժին, իսկ վերջինս պատասխանում է՝ ոչ, այնուհետև շարունակում․ «Պատրաստ լինելու համար կառավարությունը պետք է […]
16:52 08.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող […]
16:42 08.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի ենթադրյալ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23:45-ին, Արմավիրի շտապօգնության կայանից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները մեկնել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարան, […]
16:35 08.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ` կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Զեկուցվել է, որ 2022թ. Սփյուռքի գործերի գլխավոր […]
16:26 08.02.2023
Խորհրդարանը փետրվարի 8-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Սարգիս Խանդանյանը 2021 թ. […]
16:12 08.02.2023
ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են՝ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատար խողովակը։ Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։
16:01 08.02.2023
Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։ Այդ մասին հայտնում են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից: Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։ Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչներ […]
15:58 08.02.2023
հայ-խորվաթական գործարար համաժողով։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այսօր մասնակցել եմ հայ-խորվաթական գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ և ուրախությամբ կարող եմ նշել, որ այս ուղղությամբ մենք […]
15:55 08.02.2023
Ճապոնիայում Սակուրաձիմա հրաբխի Սևայի խառնարանում ժայթքում է տեղի ունեցել, հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը: Հրաբուխը չորեքշաբթի առավոտյան երկու անգամ մոխրի և ծխի սյուներ է արձակել ՝ յուրաքանչյուրը մոտ 1000 մետր բարձրությամբ։ Վերջին անգամ այս խառնարանում ժայթքումը նկատվել է 2018-ի ապրիլին: Մասնագետները զգուշացնում են, որ 2 կմ շառավղով հնարավոր է հրաբխային քարերի անկում։
15:42 08.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին ԿԳՄՍ հրամանի նախագիծը: Ուսուցչի վերապատրաստման կրեդիտը սահմանվում է իբրև մասնագիտական գործունեության ձևի վերապատրաստման դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության […]
15:33 08.02.2023
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալել են 26-ամյա մի երևանցու։ Իրավապահների տեղեկություններով՝ նա մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էր տեղադրում։ Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է 30 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 30 գրամ մարիխուանայով։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում տեղադրելու համար։ Երիտասարդի տան […]
15:25 08.02.2023
Գերմանական «Deutsche Telekom» բջջային կապի օպերատորը հայտարարել է, որ մինչև փետրվարի 15-ը Գերմանիայից Թուրքիա և Սիրիա կատարվող ելքային զանգերի համար րոպեավճար չի գանձի, քանի որ այդ երկրներում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Նշվում է, որ անվճար կլինեն նաև SMS հաղորդագրությունները վերոնշյալ ժամանակաշրջանում: Բացի այդ «Deutsche Telekom» ընկերությունը մեկ միլիոն եվրո կփոխանցի «Aktion Deutschland Hilft» հիմնադրամին, […]
15:18 08.02.2023
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում երկու տարով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Բրյուսելի որոշմանը։ Լուազոն խոսել է նաև ԵՄ առաքելությունում և ընդհանրապես խաղաղության գործընթացում Ֆրանսիայի դերի մասին։ – Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որը կոչ էր անում ոչ միայն բացել Լաչինի միջանցքը, այլև […]
15:12 08.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող […]
15:06 08.02.2023
Փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ ուղարկեց Սիրիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհեցին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն, Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը և փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
15:01 08.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ արգասաբեր աշխատանք և հաջողություններ է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Մադալենա Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ իր ջանքերը կուղղի հայ-պորտուգալական հարաբերությունների սերտացմանն ու որակական նոր մակադրակի բարձրացմանը: Հանդիպման […]
14:43 08.02.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. փետրվարի 3-ի N 177-Ա/2 հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը: Այս տարի մրցույթին մասնակցելու համար Գիտության կոմիտե է ներկայացվել 34 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 6 գիտական թեմա: Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. փետրվարից:
14:21 08.02.2023
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի ուղեկցությամբ փետրվարի 7-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել կենտրոնի դասընթացների սենյակներ, աշխատարաններ, երաժշտական ստուդիա և կինոթատրոն։ Հյուրերը ծանոթացել են Թումո կենտրոնի հնարավորություններին, ստեղծված պայմաններին, […]
14:12 08.02.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ստորագրել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ:
13:59 08.02.2023
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները փետրվարի 7-ին ծառայություն իրականացնելիս Բագրատաշեն բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա 3» մակնիշի մի մեքենա: Պարեկների պահանջով վարորդը բացել է մեքենայի սրահում դրված պայուսակը: Պայուսակում ատրճանակի նմանվող իր կար: 24-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է իրեն և ինքը չունի համապատասխան փաստաթուղթ: […]
13:47 08.02.2023
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 17 անձ։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Նրանք Հայաստան են տեղափոխվել, որպեսզի վերամիավորվեն ընտանիքների հետ»,– ասաց Ամատունին։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 59 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը: Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ […]
13:36 08.02.2023
ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեից ԱՀ դատախազությանը հաղորդվել էր, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում «Ա-ն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ԱՀ ներդրումային հիմնադրամի հանդեպ ունենալով իր գործունեության համար ստացված և չվերադարձված՝ 28.000.000 դրամի չափով պարտավորություն, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման […]
13:28 08.02.2023
Փետրվարի 8-ին՝ ժամը 10։18-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում երեխան ընկել է վառարանի վրա և այրել դեմքը։ Առատ ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ տուժածին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները […]
13:21 08.02.2023
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Սվաճյան 12/7 հասցեում գործող «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ (Մալաթիա տոնավաճառ) ընկերությունում՝ պարզելու թե որքանով են շտկվել Տեսչական մարմնի կողմից կայացրած որոշման և սահմանված կարգադրագրի պահանջները։ Արդյունքում պարզվել է, որ ՏՄ […]
13:18 08.02.2023
Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին հայտնել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների համար մեկօրյա սուգ հայտարարելու մասին: «Մենք պիտի կանգնենք նրանց կողքին, ովքեր աջակցության կարիք ունեն նման ողբերգությունների ժամանակ։ Թուրքիայի և Սիրիայի ժողովրդի ցավը նաև մեր ցավն է։ Ուստի, ելնելով իմ սահմանադրական լիազորություններից, ես փետրվարի 8-ը, Կոսովոյի Հանրապետությունում հայտարարել եմ ազգային սգո […]
13:09 08.02.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր քննարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առթիվ 2017 թվականի մարտի 17-ին 2003 թվականի ապրիլի 18-ին […]