13:59 09.02.2023
Փետրվարի 8-ին, ժամը 20.45-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ մոտ 40 րոպե առաջ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի մոտից փախցրել են «Ռենո» մակնիշի մեքենան: Ոստիկանության Կոտայքի բաժնի, ՊԾ Աբովյանի կարգախմբերի և Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 21.20-ին Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել […]
13:48 09.02.2023
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 14-ին կտեղաբաշխվեն 2027 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 📈 6 ամիս` 8.5%, 📈 12 ամիս` 9.0%, 📈 24 ամիս` 9.2% 📈 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, […]
13:44 09.02.2023
Ինդոնեզիայի արևելյան Պապուա նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 13.28-ին (Երևանի ժամանակով ժամը 09.28-ին): Էպիկենտրոնը գտնվել է նահանգի մայրաքաղաք Ջայապուրից 1 կմ հարավ-արևմուտք՝ 10 կմ խորության վրա։ Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժի զոհ է դարձել չորս մարդ, հայտնել է Պապուա նահանգի Ջալապուր քաղաքի տարերային աղետների հետևանքների վերացման գործակալությունը (BPBD): Խալիդը հավելել է, […]
13:30 09.02.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները զգալի վերընթաց կապրեն: Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն աչքի չեն ընկնում ակտիվությամբ՝ […]
13:24 09.02.2023
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թվին ավելացավ նաև հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը։ Դիարբեքիրում նրան և ամուսնուն մահացած են գտել փլատակների միջից։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ հիմնվելով տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդի (Երվանդ Բոսթանջյան) ֆեյսբուքյան գրառման վրա։ Աղբյուրի համաձայն՝ հայ երաժիշտն իր էջում մասնավորապես նշել է․ «Ձեռքերս դողալով եմ գրում․ դժբախտաբար […]
13:20 09.02.2023
Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժած աղետյալներին օգնելու համար ՀՀ կառավարության կողմից ուղարկված մարդասիրական երկրորդ օդանավը, բեռնված առաջին անհրաժեշտության ապրանքներով, փետրվարի 09-ին վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում։ Օդանավի դիմավորման և մարդասիրական բեռների տեղավորման աշխատանքները ղեկավարել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը։
13:15 09.02.2023
Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը ընդունեց փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում են Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունից։ Միաժամանակ, Սենատը հորդորում է Արտաքին հարաբերությունների քարտուղարությանը՝ աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։
12:57 09.02.2023
Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 9-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.31 դրամ է, վաճառքը՝ 401.86 դրամ: Եվրոյի առքը միջինը 418.14 դրամ է, վաճառքը՝ 433.03 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.20 դրամ է, վաճառքը՝ 5.59 դրամ:
12:51 09.02.2023
Փետրվարի 7-ին Երևանի Կիևյան փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 8-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 69-ամյա Ապետնակ Սարկիսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:41 09.02.2023
Փոփոխությունները քննարկելու նպատակով առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և ԱՆ պետական առողջապահական գործակալության պատասխանատուները հանդիպել են Երևանի պոլիկլինիկաների տնօրենների հետ: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկայացրել է պոլիկլինիկաներում աշխատաժամանակը փոփոխելու, հերթապահություններ սահմանելու, ինչպես նաև առաջնային օղակի բուժաշխատողների վարձատրության նոր` բոնուսային համակարգ ներդնելու մոտեցումները: Անդրադարձ է եղել պոլիկլինիկաներում էլեկտրոնային առողջապահության համակարգի աշխատանքին, ինչպես նաև «Արմեդի» […]
12:39 09.02.2023
2022 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։ Միաժամանակ, կվերականգնվի տվյալ ընտանիքների 2022 թ․ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների նպաստի իրավունքը: Նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։ Ըստ այդմ, 2022 թվականի […]
12:35 09.02.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, […]
12:30 09.02.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 9-ին ժամը 11:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:23 09.02.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը երեկ կրկին փակելուն և նշել, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն, ինչը հանգեցրել է հումանիտար և […]
12:15 09.02.2023
Արցախէներգո ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ գազամատակարարման բացակայության պատճառով, օդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով, փետրվարի 9-ի ժամը 16։00-ից գործող հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Նոր ժամանակացույցով կպահպանվի յուրաքանչյուր բաժանորդի օրական 6 ժամյա անջատումը, սակայն 3 անգամ 2-ական ժամ անջատման փոխարեն այսուհետ խմբերը կանջատվեն օրական 6 անգամ 1-ական ժամով։ Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի։
11:49 09.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Սյունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Քուչակ, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների […]
11:15 09.02.2023
Նախօրեին Էրզրում քաղաքում տեղի է ունեցել 4,6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին չի հաղորդվում։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ […]
22:01 08.02.2023
Շարունակվում են ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում են նախարարության ֆեյսբուքյան էջում, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման են դրվել ՀՀ կառավարության և վարչապետի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր։ Որոշումների նախագծերով առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ, որոնք […]
21:57 08.02.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։ Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից: Գործընթացին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի ղեկավար կազմը: Բեռի տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի […]
21:55 08.02.2023
Հունվարի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Պտղունք գյուղի նորակառույց դպրոցից գողություն են արել։ Տարել էին ջեռուցման կաթսա ու 50 մարտկոց։ Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են 29 և 38 տարեկան երկու երևանցի։ Փետրվարի 2-ին նրանցից մեկը՝ մայրաքաղաքի Արա […]
21:51 08.02.2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի, Հաթայ նահանգում ելույթի ժամանակ հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այս պահին զոհերի թիվը 9057 է, վիրավորներինը՝ 52 979», – հայտարարել է նա: Չորեքշաբթի կեսօրին պետության ղեկավարը հստակեցրել է, որ տուժած Նահանգներում փլուզվել է 6444 շենք: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով […]
21:45 08.02.2023
Հանրապետության տարածքում փետրվարի 9-ին, 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 9-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն:
21:45 08.02.2023
Մետրոյի անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով նախորդ տարի կառավարությունը 650 մլն դրամ հատկացրեց։ Շուրջ 500 մլն-ն ուղղվեց օդափոխության համակարգերի փոխարինմանը: Կեսգիշերն անց ծրագրի ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Տեսանյութը՝ այստեղ։
21:39 08.02.2023
Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարների ջոկատը սկսել է իր աշխատանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ «Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է իր աշխատանքը Ադըյամանում»,- գրել է Փայլանը։
21:30 08.02.2023
Աշտարակի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կոշ գյուղում բնակվող մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Ստացված տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Փետրվարի 1-ին իրավապահները Կոշում հայտնաբերեցին, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխեցին 27-ամյա մի երիտասարդի։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ձերբակալվածի մեքենայի խուզարկությամբ բեռնախցիկում հայտնաբերվեց հրազեն: Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեցին փամփուշտներ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը […]
21:15 08.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 16 թաղ. 25 շենք և հարակից բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լևոն Սարգսյան փ. 1, 2, 3, 5 շենքեր, Շոպրոնի փ. 6 շենք, Գայի պող. 36, 38/1, 38, 40, 42, 44, […]
20:52 08.02.2023
Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։ «Խորը ցավով տեղեկացանք կործանարար երկրաշարժի մասին, որը խլեց Սիրիայի Արաբական Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների կյանքեր և հսկայական ավերածությունների պատճառ դարձավ: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ զոհերի ընտանիքներին ու Սիրիայի եղբայրական […]
20:45 08.02.2023
Արմավիրի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հունվարի 27-ին: Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում նրանք ձերբակալեցին Հայկավան գյուղի 58 և 66 տարեկան երկու բնակչի և, «Ժիգուլիով» հանդերձ, տեղափոխեցին բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվեց խուզարկություն: 58-ամյա տղամարդու գուլպայի մեջ հայտնաբերվեց դեղահաբ: Նա հայտնեց, որ սուբուտեքսն իրենն է: Արմավիրի քրեական հետախույզներն արդեն […]