09:10 10.02.2023
Փետրվարի 9-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Լուսագյուղ, Լոռու մարզի Դարպաս, Կոտայքի մարզի Հանքավան, Քաղսի, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղերում, «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Գորայք-Սիսիան, Աղվանի-Տաթև և Շիրակի մարզի Լանջիկ-Քարաբերդ ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]
08:59 10.02.2023
Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.19 դրամ է, վաճառքը՝ 401.81 դրամ: Եվրոյի առքը միջինը 417.33 դրամ է, վաճառքը՝ 433.36 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.18 դրամ է, վաճառքը՝ 5.60 դրամ:
08:48 10.02.2023
Փետրվարի 10-ին` ժամը 05:14-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 149-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ […]
08:39 10.02.2023
Բժիշկ և սննդաբան Ելենա Մակովսկայան խոսեց հնդկացորենի շիլայի օգտակար հատկությունների մասին: Аif.ru-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ հնդկացորենի շիլայում կա մագնեզիումի, կալիումի, բորի, պղնձի, ցինկի բարձր պարունակություն, ինչն ապահովում է օրգանիզմի կողմից հորմոնների ճիշտ կարգավորումը, ինչպես նաև ազդում է հենաշարժական համակարգի և սիրտ-անոթային համակարգի առողջության վրա: Հնդկաձավարի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազերի, եղունգների և […]
08:27 10.02.2023
Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից 4 օր անց տղամարդուն դուրս են բերել փլատակներից։ Փետրվարի 10-ին դեպքի վայր է այցելել «Իզվեստիայի» նկարահանող խումբը և կիսվել փրկության կադրերով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են շրջապատողները դիմավորում փլատակներից դուրս բերված երիտասարդին: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ […]
08:15 10.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի Հոռոմի հատվածը։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների […]
21:45 09.02.2023
Փետրվարի 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 3-5 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
21:30 09.02.2023
Փետրվարի 5-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Տերյան փողոցում տեղադրված սրճեփ սարքից փորձում են գողություն կատարել: Ահազանգը փոխանցվեց տարածքում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ոստիկաններին: Արագ արձագանքի շնորհիվ պարեկները գողություն կատարելու պահին ձերբակալեցին էջմիածինցի 49-ամյա մի տղամարդու։ Նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
21:28 09.02.2023
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստել է Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, ընդգծում է, որ խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ և գովաբանում […]
21:15 09.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Օհանովի 9, 11, 15 շենքեր, Շերամի փ. 3, 17, 1, 5, 15 շենքեր, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 4, 10, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբ. 4, 5 շենքեր, […]
15:59 09.02.2023
Փետրվարի 2-ի առավոտյան ոստիկանություն է զանգել Այնթապ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ 13-րդ փողոցի 13-րդ նրբանցքի իր տնից գողություն են արել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է Այնթապ: Պարզվել է, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացել, մտել են կիսակառույց շինություն և գողացել գազի կաթսա, ջեռուցման 35 մարտկոց […]
15:57 09.02.2023
Արժեւորում ենք հայ-պարտուգալական հարաբերությունները եւ կարծում, որ Ձեր այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անունից ասել է խմբի անդամ Վլադիմիր Վարդանյանը փետրվարի 9-ին մեր երկրում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անդամներ […]
15:53 09.02.2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 14 351-ի, հայտարարել է հանրապետության փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: «Այս մեծ աղետի հետևանքով այս պահին 14 351 մարդ է զոհվել»,— ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր […]
15:50 09.02.2023
Գրինվիչի (ԱՄՆ) գիտնականները Նոր Զելանդիայի լողափում հայտնաբերել են մոլորակի վրա երբևէ ապրած ամենամեծ պինգվինի քարացած մնացորդները, նրանց հետազոտությունը հրապարակվել է Journal of Paleontology ամսագրում: «Նոր Զելանդիայում բրածոների վերջին գտածոները բացահայտեցին պինգվինների համայնքի ապշեցուցիչ բազմազանությունը: Ամենամեծ նմուշը դասվում է նոր տեսակին՝ Kumimanu fordycein-ին: Այս պինգվինն ամենամեծն էր, որ երբևէ ապրել է Երկրի վրա», – ասվում է […]
15:43 09.02.2023
Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը? փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: […]
15:40 09.02.2023
Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ զոհվել են: Գրանցված երկրաշարժի հետևանքով զոհվել են Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ հայ Ստեփան Իլհանը (Եփրեմյան), նրա կինը և երկու երեխաները։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ընտանիքի հարազատը։ Աղբյուրի փոխանցմամբ’ ընտանիքի երրորդ զավակը ողջ է մնացել։ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհերի […]
15:35 09.02.2023
Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ապօրինի հրազեն և թմրանյութ պահելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացնելու համար պետք է մեկնեին մայրաքաղաք և համագործակցեին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ: «Հունվարի 30-ին, ժամը 20.20-ին, Երևանի Հերացու փողոցում ձերբակալվեցին և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին Ջերմուկում […]
15:24 09.02.2023
Սույն թվականի փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։ Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում […]
15:19 09.02.2023
«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» www.trade.gov.am միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» www.sw.gov.am համակարգում 2023 թ. մարտի 1-ից կգործարկվի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթահամակարգը: Արդյունքում ՍԱՏՄ կողմից ներկայում կիրառվող էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Հետևաբար, տեսչական մարմնի կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային […]
15:11 09.02.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 08.02.2023թ. դրությամբ։ Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը Այս պահի դրությամբ Արցախի գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է։ Ադրբեջանական կողմը, պարբերաբար արգելափակելով, ապա որոշ ժամանակ անց մասնակիորեն վերականգնելով գազամատակարարումը, նպատակ ունի հումանիտար ճգնաժամը խորացնելուց բացի, նաև ձևավորել Արցախի ժողովրդի մոտ անորոշության զգացողություն, գործադրել լրացուցիչ հոգեբանական ճնշում։ […]
15:00 09.02.2023
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սարգիս Խանդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր: Հանձնաժողովի նորընտիր նախագահը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […]
14:57 09.02.2023
Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից՝ 2022 թվականին մեր երկիր է ներկրվել 2663 տրանսպորտային միջոց։ ✅ 2021 թվականին՝ 1898 տ/մ ✅ 2020 թվականին՝ 358 […]
14:49 09.02.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար ամսին գազ սպառող բաժանորդներին մատակարարված բնական գազի քանակի և արժեքի, ինչպես նաև բնակիչ-բաժանորդների ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման վճարների մասին տեղեկատվությունը 2023 թվականի փետրվարի 9-ից տեղադրված է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում: Մատակարարված բնական գազի և ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական […]
14:46 09.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Սյունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Քուչակ, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհները։ Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների […]
14:41 09.02.2023
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ փետրվարի 9-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ տեղի բուժհաստատություններում շարունակում են […]
14:36 09.02.2023
Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը մշակման փուլում է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այս հարցը մշակման փուլում է։ Մենք այդ գաղափարից չենք հրաժարվում։ Մենք ցանկանում ենք առավելագույնս […]
14:18 09.02.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ ավարտին է մոտենում դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա հետեւողական աշխատանքի արդյունքը շարունակական բնույթ է կրում: «Հայաստանի Հանրապետությունը կարեւորում եւ բարձր է գնահատում […]
14:12 09.02.2023
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Փարիզում առաջիկայում կայանալիք Ֆրանսիա-Հայաստան առաջին Տնտեսական Գագաթնաժողովին առնչվող հարցեր։ Գագաթնաժողովի նպատակն է ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ օգտագործել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական […]