14:29 02.08.2021
Երևանի քաղաքապետարանն այս տարվա ծրագրով կկառուցի 4.8 կմ նոր կոյուղագիծ: Համայնքային բյուջեից այս նպատակին հատկացվել է 343 մլն դրամ: Աշխատանքների այս տարվա ծավալները մոտ 3.5 անգամ գերազանցում են նախորդ տարվանը:
14:21 02.08.2021
Աֆղանստանից ամերիկյան զորակազմի սեպտեմբերին դուրս գալու որոշումից հետո շարունակվում է աֆղան փախստականների խմբերի ապօրինի կերպով Թուրքիա անցումը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախօրեին հերթական տեսանյութն է տարածվել համացանցում, որում երևում է, թե ինչպես են փախստականների 2 հոծ խմբեր վազքով հատում թուրք-իրանական սահմանը: Այս տեսանյութը նույնպես նախորդների պես բուռն քննարկումների պատճառ է դարձել թուրք օգտատերերի շրջանում: Տեսանյութը […]
14:15 02.08.2021
Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը սկսել է ⅛ եզրափակչից և տոնելով 3 հաղթանակ՝ կարիերայում երկրորդ անգամ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու հնարավորություն է ստացել: Մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը 4:1 […]
14:07 02.08.2021
ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում անհիմն և ակնհայտ քաղաքական շարժառիթներով շահարկվում է «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի նկատմամբ տարբեր քրեական գործերով հարուցված քրեական հետապնդման և նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը, նրանց՝ որպես պատգամավորի, անձեռնմխելիությունը, իբրև թե, հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ: Ընդ որում, «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը […]
14:00 02.08.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում: Այցի նպատակն էր վրաց գործընկերների հետ քննարկել առևտրատնտեսական ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Հանդիպումներին մասնակցել […]
13:54 02.08.2021
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 1-6 հաշվով ցավալի պարտություն է կրել Ղրղզստանի ներկայացուցչից, փոխանցում է Armsport.am-ը։ Չալյանն իր առաջին Օլիմպիական խաղերում չի կարողացել դուրս գալ եզրափակիչ ու վաղը՝ օգոստոսի 3-ին, կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
13:49 02.08.2021
Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]
13:37 02.08.2021
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների և ՔՈ գլխավոր վարչության ՀԱՄԱԴՊՎ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Դավիթաշենի 4-րդ թաղամասից բերման է ենթարկվել 37-ամյա Գևորգ Ա.-ն, որը հունիսի 30-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: `
13:22 02.08.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
13:15 02.08.2021
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն: Ընդհանուր վերցված 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
23:50 01.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:36 01.08.2021
Դանիացի յութուբեր Ալբերտ Դիրլունդը տեսահոլովակի նկարահանման ժամանակ ընկել է ժայռից Իտալական Ալպերում, գրում է New York Post-ը: 20-ամյա բլոգերը սայթաքել է և պատահաբար ընկել Վալ Գարդենի Սեչեդա լեռան լանջից՝ մոտ 200 մետր բարձրությունից: Փրկարարներին չի հաջողվել օգնել տղամարդուն, նա տեղում մահացել է: Ալբերտ Դիրլունդը YouTube-ում ունեցել է շուրջ 175 հազար բաժանորդ, իսկ Instagram-ում՝ ավելի քան […]
23:21 01.08.2021
Մարմարիսից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանել են մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ի թղթակիցը, շուտով ճանապարհը, որով դուրս են գալիս տեղի բնակիչները, կփակեն, քանի որ կրակը չափազանց մոտ է դրան: Շուտով հնարավոր կլինի դուրս գալ բնակավայրից միայն նավակով։ Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավում անտառային հրդեհ է բռնկվել Անթալիայի […]
23:04 01.08.2021
ԱՄՆ-ն, հիմնվելով առկա տեղեկատվության վրա, վստահ է, որ Mercer Street լցանավի վրա վերջերս կատարված հարձակման հետևում կանգնած է Իրանը, այդ հարձակմանը «արդարացում չկա», կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը ՝ մենք վստահ ենք, որ Իրանն իրականացրել է այդ հարձակումը, որը հանգեցրել է երկու անմեղ մարդու մահվան ՝ օգտագործելով պայթուցիկ սարքերով […]
22:46 01.08.2021
Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 1-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 2-ին՝ առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ […]
22:30 01.08.2021
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 26-ամյա Արման Հովհանյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 54-ամյա Արթուր Սարգսյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է shamshyan.com–ը: Վթարի հետևանքով КамАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
22:15 01.08.2021
«Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել Թուրքիայի տարածքում հուլիսի վերջից տարածվող անտառային հրդեհների պատասխանատվությունը: Այս մասին գրում է Yeni Safak թերթը։ «Կրակի երեխաները» Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ստորաբաժանումն է, որի անդամները Թուրքիայում ճանաչվել են ահաբեկիչներ։ Կազմակերպությունը հրապարակայնորեն հայտարարել է․ «Ժամանակն է ծնկի բերել թուրքական ռեժիմը կրակի միջոցով, քանի դեռ նա չի սովորել հասկանալ այլ […]
00:00 01.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:50 31.07.2021
Համացանցում արագ տարածվող լուրերը թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից, […]
23:37 31.07.2021
Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն: Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: […]
23:25 31.07.2021
Հուլիսի 30-ից 31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 4200 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, […]
23:09 31.07.2021
Այսօր` ժամը 18:50-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արզական գյուղի բնակիչ, 16-ամյա Էդմոն Հ.-ն և Երևանի բնակիչ, 16-ամյա Վահան Ս.-ն: Ոստիկանները պարզել են, որ այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արզական […]
22:24 31.07.2021
Հանրապետության տարածքում` Հուլիսի 31-ին ցերեկը, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին՝ ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ […]
22:13 31.07.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է կասկածյալի ձերբակալության մասին, որը կարող է մեղսակից լինել երկրում անտառային զանգվածների հրկիզմանը: «Միլասում հրդեհի պատճառով մեկ մարդ է ձերբակալվել։ Մեր պարտքն է գտնել նրանց, ովքեր այրում են մեր անտառները», – ասել է նա Մարմարիս քաղաքում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է N-tv հեռուստաալիքը։ Ինչպես հաղորդում է […]
21:50 31.07.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը ՝ Քերրին, հայտարարել է, որ երեխայի է սպասում։ Այս մասին հայտնում է Sun թերթը։ Պարբերականի տվյալներով ՝ Քերի Ջոնսոնը ուրախ լուր է հայտնել Instagram-ի իր բաժանորդներին։ Նա նաև հայտնել է, որ մինչ այս հղիությունը նա հղի է եղել և վիժել է։ Փոքրիկը Ջոնսոնների երկրորդն երեխան է լինելու։ «Ես երջանիկ […]
21:18 31.07.2021
Ավստրալիայի քաղաքացի Շանայ Բրուքին մահացած են գտել Վրաստանում, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Կինը կորել է մեկ օր առաջ։ Բրուքի ընկերուհին սոցցանցերում տեղեկություն է տարածել նրա անհետացման մասին։ Կնոջ խոսքով ՝ Շանայը ուրբաթ երեկոյան երկար հեռախոսազրույց է ունեցել իր հետ։ Նա այդ ժամանակ Թբիլիսիի Մթածմինդա այգում է եղել։ Ընկերուհու խոսքով՝ զրույցի ժամանակ Բրուքի վրա հարձակվել […]
21:04 31.07.2021
Հուլիսի 31-ին` ժամը 17։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում ծառն ընկել և մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են վնասված ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։
20:50 31.07.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է երկրում անտառային հրդեհների հնարավոր պատճառը: Նրա խոսքով ՝ իշխանությունների կողմից դիտարկվում է հրկիզման վարկածը։ Այս մասին թուրք առաջնորդը հայտնել է հուլիսի 31-ին Անթալիայի ճգնաժամային կենտրոնում ելույթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք մանրակրկիտ հետաքննում ենք հրդեհների պատճառները։ Եթե կան այնպիսի դավաճաններ, որոնք կարող են այրել սեփական հայրենիքը, ամենածանր պատիժը […]