TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:59 02.08.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17.5 հա տարածքում բռնկված հրդեհները

23:51 02.08.2021

Օգոստոսի 1-ից 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 10 հա, Նորաբաց գյուղում՝ 2000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 300 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1 հա, Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում՝ 6 հա, Կոտայքի […]

̰

23:43 02.08.2021

Ադրբեջանի Բարդինի շրջանի տարածքում օգոստոսի 2-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Sputnik-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնը: 3,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են «Բարդա» սեյսմակայանից 10 կմ հյուսիս-արևելք, Բաքվի ժամանակով 20:56-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 31 կմ խորության վրա, երկրակեղևի տատանումներ չեն զգացվել: Նախորդ երկրաշարժը տեղի է […]

̰
Ռուս ուսանողը անհետ կորել է Թուրքիայում

23:27 02.08.2021

Վարշավայի Համակարգչային գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ֆակուլտետում սովորող 20-ամյա ռուս Մակար Ֆյոդորովիչ Ռագինը կորել է Ստամբուլում։ Հուլիսի 16-ին հանգստի նպատակով Թուրքիա մեկնած երիտասարդը հուլիսի 28-ին դուրս է եկել Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող հյուրանոցից ու այլևս չի վերադարձել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Ռագինին գտնելու նպատակով Թուրքիա են մեկնել վերջինիս ծնողները։ Երիտասարդի մասին վերջին փաստական տվյալները հյուրանոցից դուրս […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

23:15 02.08.2021

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 2-ին, 7-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 2-ին՝ կեսօրից հետո […]

̰
SHANTNEWS

21:55 02.08.2021

̰
̰ ̰
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի մահվան մասին

21:21 02.08.2021

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարությամբ հայտնել է 2018 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի մահվան մասին: Այդ մասին տեղեկացրին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից: «Մենք սգում ենք հարգարժան իրավաբան Չո Լա Աունի մահը (1941–2021), որն իր կյանքը նվիրել էր անարդարության դեմ պայքարին եւ Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանությանը Խաղաղ բողոքի, ստորագրահավաքներ կազմելու եւ այդօրինակ «հանցանքների» համար ընդհանուր […]

̰
Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

16:00 02.08.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների իրավապահ մարմինների միջև ավանդաբար կայուն և փոխշահավետ հարաբերությունները, կարևորել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ներդրվող ջանքերի ավելացման անհրաժեշտությունը: Առաջացող իրավական բնույթի ընթացիկ աշխատանքային խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից արժևորվել են ՀՀ գլխավոր […]

̰
Ձևավորվեց ԱԺ հաշվիչ հանձնախումբը

15:59 02.08.2021

Ազգային ժողովը քննարկեց «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը, որն ընդունվեց 65 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայներով: Այսպիսով, ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը և Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցությունից` Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» […]

̰
Մի խումբ զինծառայողներ պետական պարգևների են արժանացել

15:55 02.08.2021

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի խումբ զինծառայողների, մի մասին՝ հետմահու, մեդալներով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը. Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ […]

̰
Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 396 զանգ

15:52 02.08.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 396 զանգ: Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված ծրագրին, երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրին, վնասված տների վերանորոգման, բնակարաններով ապահովման և կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, ինչպես նաև` […]

̰
Հուլիսի 26-31-ը ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ում գրանցվել է 894 զանգ

15:51 02.08.2021

2021 թվականի հուլիսի 26-31-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 894 զանգ: Շաբաթվա ընթացքում ծառայությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում արձագանքել է բոլոր կանչերին, որի արդյունքում Արցախի Հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը: Հրդեհի մասին գրանցվել է 19 կանչ, որից միայն 11-ը բռնկվել է Ստեփանակերտ քաղաքի բնակելի թաղամասերին կից չոր խոտածածկ տարածքներում […]

̰
Էլեկտրամատակարարման համատարած անջատումներ Թուրքիայում

15:48 02.08.2021

Օգոստոսի 2-ին Թուրքիայի մի շարք քաղաքներում էլեկտրաէներգիայի չնախատեսված համատարած անջատումներ են գրանցվել։ Մասնավորապես Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Գազիանթեփ, Քոնյա, Բուրսա, Ադանա, Մերսին, Քրքլարելի, Հաթայ, Ուշաք, Մանիսա և էլի մի շարք քաղաքներ մնացել են առանց էլեկտրական էներգիայի, փոխանցում է Ermenihaber-ը։ Մինչ սոցցանցերում քաղաքացիները բողոքի ալիք են բարձրացրել, էլեկտրաէներգիայի մատակարարման պատասխանատու ընկերությունների ինտերնետային կայքերը խափանվել են, իսկ ընկերությունները […]

̰
Ադրբեջանական դատարանը ևս երկու ռազմագերու դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման

15:40 02.08.2021

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով ևս երկու հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի Յասամալի շրջանային դատարանը հայ ռազմագերիներ Ալյոշա Խոսրովյանին եւ Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման։ Նրանք առաջին տասը տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում: Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում […]

̰
Օրենքն ընդունվեց․ մարտական գործողությունների մասնակից կամ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն ֆինանսական աջակցությունից

15:38 02.08.2021

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն եղել, հետևաբար, այն չէր փոփոխվել: Օրենսդրական փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացել է 73 կողմ ձայն: Առաջարկվող կարգավորումները ներկայացրել է ՀՀ […]

̰
Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

15:32 02.08.2021

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net կայքէջը, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակելու կապակցությամբ: Համոզված եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Ցանկանում եմ հավաստիացնել […]

̰
Արշակ Կարապետյանը կնշանակվի պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ

15:25 02.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարար նշանակել Արշակ Կարապետյանին, փոխվարչապետ՝ Սուրեն Պապիկյանին, շրջակա միջավայրի նախարար՝ Ռոմանոս Պետրոսյանին, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանը ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

̰
Զինծառայող Պարգև Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

15:24 02.08.2021

2021թ. հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի մշտական տեղակայման վայրից մոտ 1,5 կիլոմետր հեռավորությամբ՝ անտառում, հայտնաբերվել է հուլիսի 29-ին զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգև Նվերի Մարգարյանը՝ աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ըստ նախնական տվյալների՝ Պ.Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի […]

̰
Եվս 35 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել․ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

15:13 02.08.2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 35 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4255-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ […]

̰
Ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում հրազեն ու փամփուշտներ կային

15:09 02.08.2021

Հուլիսի 30-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բնակվող 38-ամյա մի տղամարդ մեքենայի բեռնախցիկում հրազեն ունի։ Տղամարդը հայտնաբերվեց Նիզամու և Կոշևոյի փողոցների խաչմերուկում ու, «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց «Վալտեր» տիպի հրացան, իսկ սրահում՝ 12 մմ տրամաչափի 7 փամփուշտ։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական […]

̰
Եվրահանձնաժողովը օգնություն կուղարկի Թուրքիային՝ բռնկված հրդեհները մարելու նպատակով

15:03 02.08.2021

Եվրահանձնաժողովը Թուրքիայում բռնկված հրդեհները մարելու նպատակով աղետի գոտի կուղարկի 3 հրշեջ ինքնաթիռ, փոխանցում է Ermenihaber-ը։ 2 հրշեջ ինքնաթիռը ուղարկվելու է Իսպանիայից, իսկ մեկը Խորվաթիայից: Նշենք, որ այս պահին Թուրքիայում բռնկված հրդհեների հետևանքով արդեն կա զոհ: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հրդեհների օջախների մեծ մասը վերահսկողության տակ է առնվել: Գործի է դրվել ավելի քան 30 […]

̰

15:01 02.08.2021

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը: Օգոստոսի 1-2-ը հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում։

̰
SHANTNEWS

15:00 02.08.2021

̰
Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

14:59 02.08.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

̰
Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել

14:52 02.08.2021

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության սկզբում արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրել է Պետական ռեզերվների գրասենյակի նորանշանակ ղեկավար Հրաչյա Երեմյանին և նախարարի նորանշանակ օգնական, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին: Անդրանիկ Փիլոյանը երկուսին շնորհավորել է պաշտոնների ստանձնման առիթով՝ համոզմունք հայտնելով, որ նրանք մեծ պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց պարտականությունները: Հուլիսին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով են հանդես […]

̰
Տոկիո 2020. Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

14:46 02.08.2021

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: Հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ գրանցելով երրորդ արդյունքը: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս Աբլյազինը (14.783 միավոր): Այսպիսով, 41 […]

̰
Տիգրան Ավինյանը մի շարք որոշումներ է ստորագրել

14:38 02.08.2021

ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մի շարք որոշումներ է ստորագրել։ Բագրատ Բադալյանն ազատվել է Ավինյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, Գևորգ Սահակյանը՝ օգնականի պաշտոնից։ Վահան Հունանյանն ու Սոնա Թևանյանը ազատվել են փոխվարչապետի խորհրդականների պաշտոնից։ Լուսինե Դայանն ազատվել է ռեֆերենտի պաշտոնից։

̰ ̰
BACK_TO_TOP