20:35 31.07.2021
Ռուսաստանի Հեռավոր Արևելքում կործանվել է Սու-35 կործանիչը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը ՝ վկայակոչելով Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը ։ Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռը ուսումնավարժական թռիչք էր կատարում։ Օդաչուն կատապուլտվել է թռիչքից չորս րոպե անց, նրան արդեն հայտնաբերել են, միջադեպի հետևանքով նա վնասվածքներ չի ստացել: Աղբյուրի փոխանցմամբ՝ Սու-35-ի օդաչուն ընկել է Օխոտի ծովի ջրատարածքում։ Վթարի […]
20:08 31.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը։
00:10 31.07.2021
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ […]
00:00 31.07.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:50 30.07.2021
Հուլիսի 27-ից 30-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Շահումյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 40 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:41 30.07.2021
Մաթեմատիկոսները մշակել են համակարգ, որը համացանցում և այլ բաց տվյալներով կարող է որոշել ահաբեկչական գործողությունների իրականացման մոտավոր ժամանակը և վայրը՝ դրանք կատարելուց մեկ շաբաթ առաջ: Մշակման նկարագրությունը հրապարակել է Science Advances գիտական ամսագիրը։ «Ահաբեկչություններից ամեն տարի մի քանի հազար մարդ է մահանում։ Օգտագործելով միայն հասարակական հասանելի տվյալները՝ մենք ստեղծել ենք մի մոդել, որը կարող է […]
23:28 30.07.2021
Կորոնավիրուսի դելտա շտամ է հայտնաբերվել 132 երկրում, Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: ԱՀԿ-ն չի արձանագրել COVID-ի դելտա շտամի մահացության բարձր մակարդակ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Կերկխովան հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Անշուշտ, կորոնավիրուսի դելտա տարբերակը մեզ մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այն ավելի […]
23:12 30.07.2021
ԱՄՆ-ն նպատակ ունի զարգացնել Մոսկվայի հետ կանխատեսելի և կայուն հարաբերությունները՝ չնայած Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատանքի սահմանափակմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 1-ից չի կարողանա հյուպատոսական ծառայություններ մատուցել ամբողջ ծավալով՝ Ռուսաստանից և երրորդ երկրներից անձնակազմի վարձումը դադարեցնելու ռուսական կողմի […]
23:02 30.07.2021
Հանրապետության տարածքում` Հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 3- 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը […]
22:48 30.07.2021
Հուլիսի 30-ին` ժամը 16։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի […]
22:36 30.07.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդիր է դրել մարտական համապատասխանության բերել երկրի սահմանները։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը Դոնեցկի մարզի Կրամատորսկում Անվտանգության խորհրդի արտագնա նիստից հետո։ «Նիստում «գաղտնի» ռեժիմով քննարկվել են պետական սահմանի պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության իրականացման առանձին հարցեր, ընդունվել է համապատասխան որոշում։ Կա խնդիր, որը դրել […]
22:24 30.07.2021
Աֆղանստանի Հերաթ քաղաքում ՄԱԿ-ի օբյեկտի վրա հարձակում է իրականացվել. զոհվել է աֆղանցի ոստիկան, վիրավորվել են մի քանի սպաներ: Այս մասին հուլիսի 30-ին հայտնել է Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը։ «Այս հարձակման մեղավորները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն», – ասել է Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը: Այն շրջանում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, մարտական […]
22:16 30.07.2021
Սա ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով, և անասնագոմը: Մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և կից լուսանկար հրապարակել։ «Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս […]
22:13 30.07.2021
Բեռլինի շրջաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Berliner Zeitung թերթը։ Աղբյուրի տվյալներով ՝ տուժածների թվում կա երեք տղամարդ և մեկ կին: Միջադեպի պատճառները հայտնի չեն։
22:06 30.07.2021
Forbes Real Time-ի միլիարդատերերի վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է LVMH (Louis Vuitton Moet Hennessy) խմբի նախագահ Բեռնար Առնոն: Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը տեղափոխվել է երկրորդ հորիզոնական։ Forbes-ի տվյալներով ՝ Առնոյի և նրա ընտանիքի կարողությունը կազմում է 194,3 մլրդ դոլար: Բեզոսի կարողությունը ամսագիրը գնահատում է 192,9 մլրդ դոլար։ Ընդ որում, մեկ օրում այն նվազել է 13,4 […]
21:58 30.07.2021
Աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռքբերումները սպառնալիքի տակ են, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից հինգում COVID-19-ի հիվանդությունների թիվը վերջին չորս շաբաթվա ընթացքում աճել է 80 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է։ Աֆրիկայում մահացությունն աճել է 80 տոկոսով»,- հստակեցրել է ԱՀԿ ղեկավարը։ Նրա խոսքով ՝ դա կապված է այն բանի […]
20:56 30.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ջանքերը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց առնչվող խնդիրների հանգուցալուծման և տարածաշրջանում առկա մարդասիրական այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։ Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ […]
20:47 30.07.2021
Զորամիավորումներում հուլիսի 29-ին և 30-ին իրականացվել է մարտական հերթափոխ: Մինչ այդ, անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես. ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
20:25 30.07.2021
Հուլիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Մասնավորապես, միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված և գործող դիվանագիտական առաքելություններ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Ճապոնիա և այլն) և միջազգային կազմակերպությունների […]
16:58 30.07.2021
Ի պատասխան լրագրողական հարցումների՝ տեղեկացնում ենք, որ այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի շենքի մուտքի դիմաց քաղաքացու ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Դեպքի հետ կապված՝ քաղաքացուն Պաշտպանի աշխատակազմից են նաև […]
16:50 30.07.2021
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները հուլիսի 29-ի առավոտյան օպերատիվ տվյալներ ստացան, որ գիշերը Շատջրեք գյուղում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների մասնակցությամբ։ Պարզվեց, որ գյուղի բնակիչներից մեկն ու Վարդենիսում բնակվող մի տղամարդ վիճել են, իսկ երբ վարդենիսցին մեքենայով փորձել էր հեռանալ, Շատջրեքի բնակիչը ապօրինի ինքնաձիգից կրակոցներ էր արձակել […]
16:33 30.07.2021
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված նյութերի, փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից անտառապատման պայմանագրային պարտավորությունների կատարման ոլորտում, որի ամբողջականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ից: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «ԲԷՑ» ՓԲԸ-ի […]
16:25 30.07.2021
Հուլիսի 29-ին՝ ժամը 14։14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Ամիրյան փողոցի 7/35 հասցեի վարկային կազմակերպությունում ավազակային հարձակում է եղել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմը, օպերատիվ-քննչական խմբեր, դատախազության ծառայողներ, փորձաքրեագետներ ու հրշեջ փրկարարներ։ Տեղում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ դիմակավորված երկու անձ մտել են տարադրամի փոխանակման կետ ու նռնակով սպառնալով՝ փող […]
16:19 30.07.2021
Ավարտական փուլում են գտնվում ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Շինաշխատանքները մեկնարկել էին 2020թ. օգոստոսին։ Կառուցվել է ջրահեռացման համակարգը, ասֆալտապատվել է ճանապարհը, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ։ Ասֆալտապատվել են նաև դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի տանող մուտքերը։ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար […]
16:16 30.07.2021
Հուլիսի 30-ին՝ ժամը 13։32-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 14:15-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր։
16:15 30.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 29-30-ը հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի ելքերի մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: