15:51 27.07.2021
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի պատշգամբում։Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։16-ին, մարվել՝ 13։31-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), պատշգամբի դուռը, մեկ փայտե […]
15:49 27.07.2021
Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակների եռակողմ հանդիպումը: Քննարկվում է երեք երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնումը։ Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, արդյունքում կստորագրվի Բաքվի հռչակագիրը։ Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարներին հանդիպումից քիչ առաջ ընդունել է Ադրբեջանի նախագահը։
15:37 27.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը հուլիսի 27-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 109 մլն մ³-ով, Ապարանի ջրամբարում` 8.80 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 14.3 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում` 2.73 մլն մ³-ով: Արփի լիճ ջրամբարում ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 5.90 մլն մ³-ով ավելի […]
15:36 27.07.2021
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլին երկարացրեց Ադրբեջանին ռազմական տեխնիկա և զինամթերք վաճառելու արգելքի կասեցումը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Բաքու զինամթերքի արտահանումը կարևոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի ջանքերին սատարելու տեսանկյունից, սակայն մեծ թվով փորձագետներ ու քաղաքական գործիչներ կասկածամտորեն են մոտենում Սպիտակ տան դիրքորոշման նպատակահարմարությանը: Մասնավորապես ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, քննադատելով […]
15:30 27.07.2021
Դոկտոր Ռընե Լեոնյանը նշանակվել է Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռընե Լեոնյանը Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ է: Ամուսնացած է, ունի երկու երեխա և վեց թոռնիկ: Ծնվել է Մարսելում: Աստվածաբանական կրթություն ստացել է Փարիզի ավետարանական աստվածաբանության համալսարանում: Լիոնում իր առաջին հոգևոր ծառայությունն անցկացրել է ինը տարի: Դոկտորական թեզը շարունակել է գրել […]
15:30 27.07.2021
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 26-ին Կոտայքի բաժին է ներկայացել 22-ամյա Նարինե Պ.-ն, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով: Նարինե Պ.-ն ներկայացվել է դատարան:
15:26 27.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, փոխնախարար Ավագ Ավանեսյանն ու նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը հուլիսի 29-30-ը Վրաստան կգործուղեն: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ […]
15:21 27.07.2021
Այսօր վերաբացեցինք Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում` առանձին մուտքով: Մասնաշենքն արդիականացվել է և […]
15:15 27.07.2021
Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցեց 49.78 արդյունք` բարելավելով անձնական ռեկորդը, բայց դուրս չեկավ կիսաեզրափակիչ (կիսաեզրափակիչ դուրս են գալիս 16 լավագույն արդյունք գրանցած մարզիկները): Արթուր Բարսեղյանը ևս մեկ մեկնարկում կունենա հուլիսի 30-ին` […]
15:00 27.07.2021
Ոստիկանության Գորիսի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 26-ին բաժին է ներկայացել 43-ամյա Գարուն Ա.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում […]
14:59 27.07.2021
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 26-ին Կենտրոնական բաժին է ներկայացել 31-ամյա Գայանե Գ.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: `
14:57 27.07.2021
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ […]
14:43 27.07.2021
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանը Օլիմպիական խաղերի 59 կգ քաշային կարգում զբաղեցրեց 7-րդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի 59 կգ քաշային կարգի կանանց մրցաշարի պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Յայլյանը գլխավերևում պահեց 90 կգ, այնուհետև` 95 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ նա չբարձրացրեց 97 կգ: Հրում […]
14:41 27.07.2021
Ներկայացնում ենք տարվա ամենագրքային իրադարձության՝ Գրքի երևանյան չորրորդ փառատոնի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին. մուտքն ազատ է ԾՐԱԳԻՐ Հուլիսի 30 | ուրբաթ |Նկարիչների միություն 12։00-13։00-Գրքի երևանյան չորրորդ փառատոնի պաշտոնական բացում․ գրքերի ցուցահանդես–տոնավաճառի մեկնարկ (մինչև 40% զեղչ) 13։00-14:00-Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը (Հովհաննես Թումանյանի թանգարան) 14։00-15:00-«Իմ Թումանյանը» խաղի ներկայացում («Մարի» հրատարակչություն) 15։00-16:00-Լևոն Սահակյանի «Կռիվ տալով» գրքի շնորհանդես («Արմավ» հրատարակչություն) […]
14:39 27.07.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեռևս տեղեկություն չկա Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երկու զինծառայողի՝ Արամայիս Տոռոզյանի և Արթուր Նալբանդյանի վերաբերյալ, որոնց հետ կապը կորել էր դեռ հուլիսի 14-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ նրանց մասին դեռևս տեղեկություն չկա: «Ցավոք, դեռ որևէ տեղեկություն չունենք: Ամենօրյա ռեժիմով իրականացվում են որոնողական աշխատանքներ»,- նշեցին […]
14:33 27.07.2021
Հուլիսի 18-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք և ձախ բազկի կտրած, արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ։ Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ հուլիսի 18-ին՝ […]
14:29 27.07.2021
Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես, խախտել է նոյեմբերի […]
14:21 27.07.2021
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին Խաղաղ Դոնի փողոցից բերման է ենթարկվել 48-ամյա Սլավիկ Խ.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ […]
14:20 27.07.2021
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, միջոցառումներից առաջինը «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ն է, իսկ երկրորդը՝ «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75): «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց […]
14:12 27.07.2021
Հուլիսի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը չհայտարարված մշտադիտարկման այց է կատարել Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն։ Պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակին, պահման ընդհանուր պայմաններին և նրանց առօրյային։ Այցի ընթացքում նա անմիջական միջավայրում շփվել է երեխաների հետ, առանձնազրույցներ ունեցել երեխաների և տնօրինության հետ։ Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել երեխաների մաքրության ու […]
14:04 27.07.2021
Հուլիսի 25-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Բերդ-Ճամբարակ ճանապարհին «ՈւԱԶ» մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շուրջ 150 մետր գլորվել ձորը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 35-ամյա ուղևոր Մանուկ Վարդանյանը մահացել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, կատարվում է քննություն։
13:58 27.07.2021
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 26-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերվել և Ճամբարակի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Եփրեմ Դ.-ն, որը հուլիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:56 27.07.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը, ի պատասխան Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հնչեցրած հայտարարության, նշել է, որ Թուրքիան չի պատրաստվում տուժողի կարգավիճակում հայտնվել տարածաշրջանային զանգվածային միգրացիոն ճգնաժամի պատճառով, հաղորդում է Ermenihaber-ը։ Բիլգիչը գրավոր հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլերի այն խոսքերի առնչությամբ, որտեղ Թուրքիան մատնանշվում էր որպես լավագույն վայր աֆղանստանցի փախստականների համար։ Թուրք պաշտոնյան […]
13:48 27.07.2021
Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Ազդարարման արդյունքում կազմակերպվել է համայնքի բնակչության, համայնքապետարանի անձնակազմի պատսպարում: Ուսումնավարժության ընթացքում համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ: Ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և «Արտակարգ իրավիճակներում» […]
13:38 27.07.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 26-27-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:32 27.07.2021
Հուլիսի 27-ին` ժամը 10։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման […]