TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ․ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ

22:50 28.07.2021

Այսօր Գեղարքունիքում վիրավորում ստացած զինծառայողները հոսպիտալում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հաստատել են, որ իրենք կանխում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի ուղղությամբ արձակվող կրակոցները և կատարում են ՀՀ քաղաքացիական բնակչության անմիջական պաշտպանության գործառույթ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, այսօր՝ 2021 թվականի հուլիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:36 28.07.2021

Հանրապետության տարածքում hուլիսի 28-ին` ժամանակ առ ժամանակ, օգոստոսի 1-2-ը հիմնականում գիշերը և կեսօրից հետո՝ շրջանների զգալի մասում, հուլիսի 29-ին, 31-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը […]

̰ ̰
SHANTNEWS

21:55 28.07.2021

̰
Այն, ինչ հիմա տեղի է ունենում սահմանին, ցածր ինտենսիվության կոֆլիկտ է․ Ալեքսանդր Իսկանդարյան

21:54 28.07.2021

«Հայ-ադրբեջանական սահմանային մարտերի քաղաքական նպատակները»․ այս թեմայով քննարկում էր  կազմակերպել Երևանի մամուլի ակումբներից մեկը: Քննարկմանը մասնակցել են քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանը և Բենիամին Պողոսյանը: Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում սահմանին, ցածր ինտենսիվության կոֆլիկտ է: Դա Ադրբեջանի ռազմավարությունն է և ունի կոնկրետ նպատակներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
̰
ՄԱԿ-ում Բաքվին և Երևանին զսպվածության կոչ են արել

20:42 28.07.2021

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը ՄԱԿ-ի մտահոգությունն է առաջացնում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին հաղորդագրությունները։ «Մենք  անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին հաղորդագրություններին, ներառյալ վերջին միջադեպը, որի մասին տեղեկատվություն է ստացվել […]

̰
Հայ և ֆրանսիացի հնագետներն ավարտում են Էրեբունի ամրոցի հնագիտական պեղումները

20:28 28.07.2021

2008 թվականից ի վեր, Էրեբունի ամրոցում իրականացվում է հնագիտական պեղումների լուրջ ծրագիր։ Հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցությամբ իրականացվող հետազոտությունների այս ծրագիրը հիմնականում ներառում է ամրոցի սյունազարդ դահլիճը, Իուբշա աստծուն նվիրված տաճարի շրջակա տարածքը և ամրոցից դուրս գտնվող արտաքին բնակավայրը: Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ 2021թ․ առաքելության ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ […]

̰
Ադրբեջանական ԶԼՄ-ները հերքել են թուրք-ադրբեջանական համատեղ բանակի մասին իրենց իսկ տարածած տեղեկատվությունը

20:15 28.07.2021

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հայտարարությունը՝ տարածելով կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր Բաքուն և Անկարան համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մտադրություն ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են հուլիսի 28-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շենթոփի խոսքի սղագրությունը՝ նշելով, որ համատեղ բանակի ստեղծման մասին որևէ խոսք չի գնացել: […]

̰
Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ

17:00 28.07.2021

Օվկիանոսային տաք հոսանքներ. ի՞նչ են դրանք և ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Օվկիանոսային տաք հոսանքները այժմ տարածվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածներում՝ ազդելով Հյուսիսային Ամերիկայի եղանակի ու օվկիանոսային էկոհամակարգի վրա։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում ճնշման և քամու փոփոխությունները հանգեցրին նրան, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանը նորմայից զգալի բարձրացավ։ Այս պրոցեսի […]

̰
Դասական վոկալ երաժշտության համերգ. «Մեկ հայրենիք՝ մեկ մշակույթ»

16:59 28.07.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Միջազգային ստեղծագործական միավորում «Արվեստ» ՀԿ-ն (նախագահ՝ Էրվին Ամիրյան) օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացնի դասական վոկալ երաժշտության համերգ՝ «Մեկ հայրենիք՝ մեկ մշակույթ» խորագրով: Համերգին ելույթ կունենան ազգությամբ եզդի մեներգչուհի Դիանա Ամիրյանը (սոպրանո, Գերմանիա) և ազգությամբ քուրդ մեներգչուհի Յուլիա Կարատաշը (սոպրանո, Գերմանիա), նվագակցող՝ Գայանե Թորոսյան: Ծրագրում կհնչեն արիաներ […]

̰
Գյումրիում կառուցվում է բազմաբնակարան 2 շենք և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ

16:58 28.07.2021

Այսօր՝ հուլիսի 28-ին, Գյումրիում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ Հայկակ Արշամյանը եղել է Գյումրու «Մուշ 2» թաղամասում կառուցվող շենքերի շինհրապարակում, տեղում հետևել շինաշխատանքների ընթացքին: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում կառուցում է բազմաբնակարան 2 շենք և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Ծրագրի իրագործման համար […]

̰
ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

16:53 28.07.2021

2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ, որի ընթացքում երկու […]

̰
Անթալիայում ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել

16:41 28.07.2021

Թուրքական Անթալիայի Մանավգաթի շրջանում ուժեղ հրդեհ է բռնկվել։ 15 ուղղաթիռ է մասնակցում անտառային ուժեղ հրդեհի մարմանը, չորեքշաբթի օրը հայտնել է նահանգի վարչակազմը: «Մենք փորձում ենք վերահսկողության տակ վերցնել Մանավգաթի շրջանում ուժեղ հրդեհը։ Հրդեհի մարմանը ներգրավված են երկու ինքնաթիռ, 15 ուղղաթիռներ, 106 հրշեջ մեքենա»,- ասված է վարչակազմի հաղորդագրության մեջ:

̰
Ավարտվել է երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

16:35 28.07.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև պատվերով, շահադիտական նպատակով, հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստությունը կազմակերպելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված համակողմանի և արդյունավետ քննության ընթացքում ձեռք է բերվել […]

̰
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ հարկային գործակալները պետք է ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն

16:35 28.07.2021

Հարկային գործակալներն առաջին անգամ պետք է ԱՊՀ մասնակից պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ որոշ տեղեկություններ ներկայացնեն հարկային մարմին: Օրենսգրքի համաձայն՝ հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ, ՀՀ Հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, հարկային մարմին պետք է ներկայացնեն նախորդ հարկային տարվա ընթացքում այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, […]

̰
Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը

16:29 28.07.2021

Հուլիսի 25-27-ը Ծաղկաձորում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց 18-րդ հանրապետական մարզական փառատոնը, որին մասնակցել է 120 մարզիկ: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը, փառատոնը կազմակերպել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծաղկաձորի մարզահամալիրում ընթացած փառատոնի մասնակիցները մրցել են լող, պաուերլիֆտինգ, բազկամարտ, սայլակներով բասկետբոլ, շախմատ, թենիս մարզաձևերում. մրցանակակիրների ցանկը կցվում […]

̰
ՀՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները

16:22 28.07.2021

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հանդիպումը ՊՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: Նա ներկայացրել է այսօր վաղ առավոտից Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հրահրած ինտենսիվ հրաձգությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից իրավիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների […]

̰
Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը. Ռուբեն Ռուբինյան

16:16 28.07.2021

Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է 7-րդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում: «Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է Ռուբինյանը: Նա հիշեցրել է, որ մայիսի 12-ի իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում: «Եվ մենք […]

̰
Մարտակերտում վրաերթ է տեղի ունեցել, տուժածը հոսպիտալացվել է

16:10 28.07.2021

Հուլիսի 27-ին` ժամը 21:00-ին, ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20:55-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի բնակիչ Դ. Գ.-ն (ծնված 2001թ.), առանց վարորդական իրավունքի վկայականի, վարելով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, նշված փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Մարտակերտ քաղաքի […]

̰
Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները

16:03 28.07.2021

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բանավոր կարգով հրահանգել է համայնքապետարանի ենթակայության տակ գործող «Ավշարի մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային […]

̰
Ստեփանակերտում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

15:53 28.07.2021

Հուլիսի 27-ին՝ ժամը 11:15-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 10:15-ին գլխի և ծոծրակային շրջանի սալջարդ վերքերով իրենց մոտ է ընդունվել Ասկերան քաղաքի բնակիչ Վ. Մ.-ն (ծնված 1989թ.): Մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան և Տ. Մեծի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Ա. Գ.-ի […]

̰
Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

15:40 28.07.2021

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող 4,1 կմ հատվածում (կմ 152+600-կմ 156+700) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհն անցնում է Վարդաղբյուր, Կարմրավան բնակավայրերի մոտով։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Հիմնանորոգման շրջանակներում կատարվել են մի շարք աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Հիմնանորոգումը կավարտվի մինչև այս տարվա վերջ։  

̰
Միջազգային գիտաժողով՝ «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց»

15:14 28.07.2021

Ավելի քան 45 ներկայացուցիչ՝ ԱՊՀ-ից, Վրաստանից, Մերձբալթյան երկրներից, Եվրոպայից, Չինաստանից և Հայաստանից, 2021 թ. հոկտեմբերի 11-14-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կմասնակցի «Պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» խորագրով միջազգային գիտաժողովին: Հոդվածների ամփոփագրերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թ. սեպտեմբերի 3-ն է, իսկ ամբողջական հոդվածինը՝ գիտաժողովից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում: Գրախոսման փուլն անցած […]

̰
ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

15:07 28.07.2021

Պաշտպանության նախարարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: Պաշտպանության նախարարությունը առաջարկում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք […]

̰
Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝ ընդդեմ Հայաստանի

14:55 28.07.2021

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Սահիբա Գաֆարովայի, Մուսթաֆա Շենթոփի և Ասադ Քայսերի կողմից ստորագրված «Բաքվի հռչակագրից», փոխանցում է Ermenihaber-ը։ Հռչակագրում նշվել է, որ ռեգիոնալ խաղաղության համար անհրաժեշտ է այդ 3 երկրների ավելի համապարփակ համագործակցությունը: Կողմերը վերահաստատել են ահաբեկչության, կիբեռ հարձակումների, հիբրիդային պատերազմների և մի շարք երկրներում […]

̰
SHANTNEWS

14:55 28.07.2021

̰
Ադրբեջանական դատարանը երկու հայ  գերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

14:52 28.07.2021

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով երկու հայ ռազմագերիների դատավարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի դատարանը երկու հայ ռազմագերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Ադրբեջանը մեղադրում է «լրտեսության և սահմանը ապօրինի հատելու մեջ»:

̰
Հուլիսի 27-28-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:42 28.07.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հուլիսի 27-28-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
BACK_TO_TOP